ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը ստիպված է մանևրել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով եղել է Սաուդյան Արաբիայում: Ալիևի անսպասելի այցը ժամանակային առումով համընկավ Եմենում Սաուդյան Արաբիայի և սուննիական այլ երկրների կողմից իրականացվող ռազմական գործողության, ինչպես նաև ողջ տարածաշրջանում լարվածության սրացման հետ: Հենց այս հանգամանքն էլ ստիպում է մտածել Ալիևի այցի նպատակների մասին:

Ադրբեջանի նախագահը հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Իբն Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի  և այլ պաշտոնատար անձանց հետ: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ջիդդայում Ալիևը հանդիպել է նաև Իսլամական զարգացման բանկի նախագահ Ահմեդ Մուհամեդ Ալիի և Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Իյադ բեն Ամին Մադանիի հետ: Նշենք, որ հենց այս կազմակերպության շրջանակներում Ադրբեջանը մշտապես հակահայկական քարոզչություն է իրականացնում: Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ «Ադրբեջանի և ԻՀԿ-ի միջև բարձր մակարդակով համագործակցություն են իրականացնում»:

«Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը մեկնաբանելով Ալիևի այցը՝ սաուդացի քաղաքագետ Մուհամեդ Ալ-Սալամին հայտարարել է, որ պաշտոնական Էլ-Ռիյադի նպատակն է ամրապնդել հարաբերություններն Իրանի հարևան երկրների հետ, քանի որ իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնագիրն առաջ է բերել սաուդացիների խիստ դժգոհությունը, գրում է haqqin.az-ը: Մյուս կողմից, Ադրբեջանը փորձում է բարելավել իր լարված հարաբերությունները Թեհրանի հետ, և այս համատեքստում Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունների բարելավումը շահեկան է Ադրբեջանի համար:  Անգամ ադրբեջանական SOCAR-ի նախագահը հայտարարել է, որ եթե Թեհրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեղյալ հայտարարվեն, իրանական գազը կարող է Եվրոպային մատակարարվել TANAP գազատարի միջոցով: Որոշ վերլուծաբաններ էլ կարծում են, որ Իրանի և Արևմուտքի միջև միջուկային համաձայնագիրը կնվազեցնի Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը:

Սուննիական Էլ-Ռիյադի հետ հարաբերությունների ընդլայնումը սպառնում է Ադրբեջանում ծայրահեղ իսլամի տարածմամբ, քանի որ Ադրբեջանում վահաբիզմը տարածվել է հենց տարբեր արաբական հիմնադրամների աջակցության միջոցով:

Ադրբեջանցի վերլուծաբանները կարծում են, որ տարածաշրջանային զարգացումների արդյունքում Ադրբեջանը ստիպված է լինելու մանևրել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև: Այս համատեքստում պատահական չէ Ադրբեջանի մտերիմ դաշնակից Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի գրեթե միաժամանակյա այցն Իրան:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: