Թուրքիան դրսևորում է ավտորիտար վարչակարգի բոլոր հնարավոր ախտանիշերը
Թուրքիայի իշխանությունները շարունակում են երկրի ներսում ճնշումներ իրականացնել մեդիայի և քաղհասարակության ներկայացուցիչների հանդեպ: Օրերս հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել երկրում արգելափակել Youtube, Twitter և Facebook հայտնի սոցիալական ցանցերի գործունեությունը, միայն նրա համար, որ այդ ցանցերով տարածվել էին Մեհմետ Սելիմ Քիրազի լուսանկարները ( թուրք դատախազ, ով պատանդ էր վերցվել թուրքական «Հեղափոխական ժողովրդի ազատագրման կուսակցություն – ճակատ» խմբավորման կողմից): Ի հավելում սրա, երկրում տեղի ունեցած վերջին դատավարության որոշման համաձայն՝ Թուրքիայում արգելափակվել է նաև 166 կայք, որոնք նույնպես տարածել էին թուրք դատախազի լուսանկարները:
Հարկ է նշել, որ չնայած Twitter և Facebook սոցիալական կայքերը ազատվեցին արգելքից այն բանից հետո, երբ համաձայնեցին ենթարկվել Թուրքիայում սահմանված կանոններին, ամենայն հավանականությամբ շուտով թուրք հասարակությունն ինքը կհրաժարվի օգտագործել այդ կայքերը, եթե Facebook-ում "like" սեղմելու համար լրագրողների ձերբակալման դեպքերն ավելի հաճախակի բնույթ կրեն:
Հիմնվելով Թուրքիայում բռնաճնշումների վերջին ալիքի վրա՝ կարող ենք փաստել, որ մերօրյա Թուրքիան դրսևորում է ավտորիտար վարչակարգի բոլոր հնարավոր ախտանիշերը, որոնք են՝ քաղաքական բռնաճնշումներ, պետական գրաքննություն ԶԼՄ-ների դեմ, կամայական կալանք և պատիժ, օրենքներ, որոնք արգելում են կառավարության կամ նրա տարբեր օրգանների և ինստիտուտների դեմ ուղղված քննադատությունները, Սահմանադրության բացակայություն, որ կպաշտպաներ փոքրամասնությունների իրավունքները և կապահովեր բոլորի հավասարությունն օրենքի առաջ:
Ամենից զատ, ծիծաղելի է այն կեցվածքը, որով Թուրքիայի կառավարությունը ներկայանում է միջազգային հանրությանը: Թուրքիայի այդ կեցվածքը հակիրճ կարելի է հետևյալ կերպ ձևակերպել. «Թո՜ղ ես առաջինը մեղադրեմ, որ ինքս մեղադրանքի չարժանանամ»: Թուրքիան այն եվրոպական երկրների շարքում էր, ով հանդես եկավ Ռուսաստանի դեմ քննադատությամբ Ղրիմում թաթարների հեռուստաընկերությունն արգելափակելու հարցում: Եվ սրա հետ մեկտեղ այս առիթով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդես էր եկել հետևյալ դիտարմամբ. «Մեդիայի ազատությունը բազմակարծության և ժողովրդավարության անքակտելի մաս է»:
Հենց նույն օրը Թուրքիայի կողմից մեկ այլ հայտարարություն է տարածվել, այս անգամ, սակայն, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կողմից, որով թուրքական լրատվամիջոցներին արգելվել է լուսաբանել դատախազ Մեհմետ Սելիմ Քիրազի հուղարկավորությունը:
Այս ամենը գալիս է փաստելու, որ որքան էլ Թուրքիան փորձի փակել միջազգային հանրության աչքերը, անհերքելի է, որ Թուրքիայի կառավարությունն արդեն իրեն բավական վարժ է համարում ռեպրեսիվ մեթոդներ կիրառելու հարցում, որոնք նպատակ ունեն երկրում լռեցնել ընդդիմադիր ձայները: Ընտրությունների նախաշեմին թուրք իշխանության կողմից նման մեթոդների կիրառումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ «ժողովրդավարության դեմ հեղաշրջումը» երկրում տեղի է ունեցել շատ վաղուց, և այսօր ի դեմս Թուրքիայի՝ միջազգային հանրությունն ականատես է լինում ավտորիտար հասարակարգի վառ օրինակի:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ