Ադրբեջանական ագրեսիան միջազգային հանրությանը ստիպում է կարեկցել արցախցիներին
Հայկական կողմից օրերս գրանցվեց հերթական կորուստը հայ-ադրբեջանական սահմանին. հակառակորդի կողմից հրադադարի հերթական խախտման հետևանքով զոհվեց հայ զինծառայող Հայկ Քեշիշօղլյանը: Ռազմաճակատում իր գործողությունները հակառակորդը զուգակցում է նաև դիվանագիտական ու տեղեկատվական ճակատներում որոշակի գործողություններով: Մասնավորապես Ադրբեջանը փորձում է ստեղծել տպավորություն, թե իր «նախաձեռնությունները» վայելում են միջազգային հանրության, մասնավորապես կարգավորման միջնորդների աջակցությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հաճախ են մեջբերում օտարերկրյա դիվանագետների այն խոսքերը, թե « ստատուս քվոն ընդունելի չէ» և անհրաժեշտ է հակամարտության անհապաղ կարգվորման հասնել: Տեղեկատվական պայքարում ընդունված տեխնոլոգիա է՝ ասել կես ճշմարտությունը. ադրբեջանական աղբյուրները մոռանում են մեջբերել դիվանագետների նաև այն պնդումը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով և որ հակամարտության թեժացումը չի կարող ձեռնտու լինել ո՛չ ներգրավված, ո՛չ տարածաշրջանում շահեր ունեցող կողմերից որևէ մեկին: Այլ կերպ ասած՝ ստատուս քվոն ենթակա է փոփոխման միայն բանակցությունների միջոցով:
Իսկ եթե ադրբեջանական կողմը հույսը դնում է նրա վրա, թե ուժի սպառնալիքով կամ ուժի կիրառմամբ հայկական կողմերին կամ միջնորդներին կստիպի փոխել դիրքորոշումը կարգավորման սկզբունքների և ուղիների շուրջ` ի նպաստ իրեն, կյանքը ցույց է տալիս, որ այդ մոտեցումը ևս չի աշատում: Որքան ագրեսիվ է դառնում հակառակորդն, այնքան ավելի ազատվում են մեր ձեռքերը, միջնորդների շրջանում ամրագրվում է այն մոտեցումը, որ արցախցիներին անհրաժեշտ է փրկել բարբարոսներից: Ասվածի ապացույցներից է, օրինակ՝ Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի կողմից վրջերս արված հայտարարությունը: Հայտնելով Ֆրանսուա Օլլանդի՝ ապրիլի 25-ին Բաքու նախանշված այցի մասին (ուր Ֆրանսիայի նախագահը մեկնելու է Երևանում Ցեղասպանության հիշատակման արարողություններին մասնակցելուց հետո)՝ պետքարտուղար Արլեմ Դեզիրը, մասնավորապես, հայտնել էր. «Փարիզը կշարունակի Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը և այդ տարածաշրջանում ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ուղղված ջանքերը»:
Հակամարտության բոլոր նրբություններին տիրապետող դիվանագետների կարծիքից զատ կարևոր է նաև միջազգային հանրային կարծիքը, և այս ասպարեզում ևս որոշ հետաքրքիր տեղաշարժեր են նկատվում: Միջազգային պարբերականներն օգոստոսին շփման գծում լարվածության աճին զուգընթաց պարզապես ողողված են Արցախում պատերազմական գործողությունների վերսկսման վտանգի ահազանգով: Այս իմաստով ուշագրավ է բրիտանական հեղինակավոր BBC-ի՝ երեկ հրապարակած հոդվածն Արցախում իրադրության վերաբերյալ, որում ներկայացված են ինչպես ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումն, այնպես էլ արցախցիների մտահոգությունները: Լրատվամիջոցը մասնավորապես մեջբերում է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետևյալ խոսքերը, «երբ ԼՂ-ն դուրս է մղվում բանակցային գործընթացից, չափազանց հեշտ է ասել, թե հակամարտությունն ինքնորոշման իրավունքի շուրջ չէ, այլ պարզապես տարածքային վեճ է: Այս պարագայում չափազանց հեշտ է Հայաստանին ագրեսոր ներկայացնելը: Մինչդեռ սա հակամարտություն է հանուն ինքնորոշման»: Բրիտանական պարբերականի հրապարակումը եզրափակում են արցախցի երեք փոքրիկների մայր Լյուդմիլայի հետևյալ խոսքերը. «Եթե կրկին պատերազմ սկսվի, մեր տառապանքները կավելանան, կտառապեն իմ երեխաները: Ադրբեջանական ուժերը երբեք չեն կանգնի հարցի առջև՝ մենք մեղավոր ենք, թե՝ ոչ: Նրանք պարզապես կմտածեն, որ մենք հայ ենք և ապրելու իրավունք չունենք»:
Այս ամենը վկայում է այն մասին, որ ուժով հարցը լուծելու ադրբեջանական մոտեցումն իրեն չի արդարացնում ո՛չ դիվանագիտական, ո՛չ միջազգային ասպարեզում այդ երկրի դիրքորոշման ընկալվածության, ո՛չ էլ՝ ռազմական տեսանկյունից: Հայկական կողմերից յուրաքանչյուր վիրավորի կամ զոհի դիմաց ադրբեջանական կողմը վճարում է կրկնակի կորուստներով: Երեկ ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները տարածել էին տեղեկատվություն երեք զինծառայողի վիրավորվելու մասին: Ակնհայտ է, որ հայ զինծառայողի մահվանից հետո հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների՝ պատճառելով վնասներ:
Ադրբեջանական ագրեսիան ազատում է մեր ձեռքերը, և եթե առաջիկայում հակառակորդը կանգնի իր ներկայիս տարածքային ամբողջականության նոր վերաձևման վտանգի առջև, բոլոր հիմքերը կան մտածելու, որ միջազգային հանրությունը կունենա ադեկվատ պատկերացում, թե ով է «նոր ստատուս քվոյի» հիմնական պատասխանատուն:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ