Վրաստանի անկնալիքները Ռիգայի գագաթաժողովից
Ռիգայի գագաթաժողովը սարերի հետևում չէ, և արդեն իսկ սկսվել են քննարկվել տարբեր երկրների, այդ թվում` Վրաստանի ունեցած ակնկալիքներն այդ կարևոր իրադարձությունից:
Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանը թևակոխեց բարեփոխումների նոր փուլ, որոնց իրականացմանը ԵՄ հետևում է առավել ուշադիր: Հատկանշական է այն հանգամանքը, որ զուգահեռաբար արագացել է նաև տվյալ համաձայնագրի վավերացման գործընթացը: Մինչ այժմ Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը վավերացվել է ԵՄ անդամների մեծ մասի, այդ թվում` Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի կողմից: Վավերացման գործընթացն անկասկած ոգևորություն է առաջացնում Վրաստանի հասարակական շրջանակներում, իսկ երկրի ղեկավարությունը, ներկայիս տնտեսական խնդիրների պայմաններում, փորձում է այդ իրադարձությունները ծառայեցնել սեփական PR-ի համար:
Ինչ վերաբերում է Եվրամիությունից Վրաստանի ակնկալիքներին, ապա այս առումով գլխավոր առաջնահերթությունը առանց վիզային ռեժիմն է: Վրացի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Վրաստանը մեծ ակնկալիքներ ունի Ռիգայի գագաթաժողովից և հույս ունի, որ ԵՄ-ն կգնահատի բարեփոխումների իրականացման հարցում Վրաստանի արձանագրած առաջընթացը:
Ազատ վիզային ռեժիմը վրացական ղեկավարության համար ունի բավական կարևոր նշանակություն, քանի որ Եվրահանձնաժողովի մերժումը կլինի լուրջ հարված նրա հեղինակությանը: Պատճառն այն է, որ իշխանությունները եվրոպական վեկտորի իրենց քարոզչության մեջ միշտ շեշել են առանց վիզային ռեժիմի հնարավորությունը` դրանով իսկ` Վրաստանի բնակչության մի զգալի հատվածի մոտ ստեղծելով որոշակի ակնկալիքներ: Բացի այդ, առկա տնտեսական խնդիրների ֆոնին Վրաստանի իշխանություններին անհրաժեշտ է որևէ «նշան» Եվրոպայից, ինչը կնպաստի կանխել հասարակության շրջանում հիասթափության խորացումը:
Ազատ վիզային ռեժիմի հարցը կարևոր է նաև հենց իշխող «Վրացական երազանք» կուսակցության համար: Վերջին շրջանում ընդդիմությունը խստացրել է քննադատությունը իշխանությունների հասցեին` նրանց մեղադրելով վրաց ժողովրդի եվրոատլանտյան ընտրությունը դավաճանելու և դեպի Ռուսաստան թեքվելու մեջ: Հաշվի առնելով այս գործոնները` վրացական ղեկավարության մոտ, անկասկած, առաջացել են օբյեկտիվ մտահոգություններ, որ տապալումը Ռիգայի գագաթաժողովում ակտիվորեն կօգտագործվի ընդդիմության կողմից և երկրում կներկայացվի՝ որպես գործող իշխանությունների նկատմամբ ԵՄ անվստահության դրսևորում:
Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ ազատ վիզային ռեժիմի հնարավորությունը Վրացական ղեկավարությունն օգտագործել է նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ շփումներում` փորձելով այդ համատեքստում առավել գրավիչ ներկայացնել Վրաստանի հետ վերամիավորման գաղափարը: Թե որքան է դա եղել արդյունավետ, հստակ չէ, սակայն կարևոր է այն հանգամանքը, որ եթե Եվրահանձնաժողովը չհամաձայնվի տրամադրել առանց վիզային ռեժիմ, ապա Վրաստանը կկորցնի բավական լավ խաղաթուղթ:
Ինչպես տեսնում ենք, և՛ վրացիների, և՛ վրացական ղեկավարության համար առանց վիզային ռեժիմը Ռիգայի գագաթաժողովից ունեցած ակնկալիքների շարքում ամենակարևորն է, սակայն, այդ խնդրի հետ կապված, ԵՄ-ն դեռևս չի կողմնորոշվել: Պաշտոնական Բրյուսելը հայտարարում է, որ առանց վիզային ազատականացման ծրագրով Վրաստանի արձանագրած առաջընթացի գնահատման Եվրոպական հանձնաժողովը չի կարող որոշում կայացնել: ԵՄ դիրքորոշումը տրամաբանական է, սակայն, այն փաստը, որ վերջին շրջանում որոշ եվրոպական պաշտոնյաներ իրենց հայտարարություններում սկսել են շեշտել, որ դեռևս վաղ է Վրաստանին տրամադրել առանց վիզային ռեժիմ, արդեն իսկ հիմք է տալիս ենթադրել, որ չարժե բացառել նաև գործընթացների «ոչ ցանկալի» ընթացքը: Պատճառն այն է, որ Վրաստանը գտնվում է տարբեր խնդիրներով բավական հարուստ տարածաշրջանում և, չնայած վիզային քաղաքականության վերջին խստացումներին, նա շարունակում է պահպանել է առանց վիզային ռեժիմ մի շարք այնպիսի երկրների հետ, որոնք այսօր համարվում է իսլամական ծայրահեղականների տեղաշարժման հիմնական «ճանապարհները»: Մյուս կողմից հենց Եվրպայում ստեղծվել է բավական լարված իրավիճակ միգրացիոն քաղաքականությունում առա հակասությունների հետ կապած: Որոշ ԵՄ երկրներ անգամ սկսել զբաղվել «ինքնագործունեությամբ», օրինակ` Մեծ Բրիտանիան վերականգնել է երկրից ելքի դեպքում անձնագրային ստուգումները:
Բոլոր այս գործոններն աշխատում են ի վնաս Վրաստանի և ազատ վիզային ռեժիմի մյուս հավակնորդների, սակայն ինչպես ասում են`հույսը վերջինն է մահանում…
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ