ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եմենում արաբական կոալիցիայի ռազմական գործողությունները «ավարտվել» են

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական երկրների կոալիցիան ապրիլի 21-ին հայտարարել է Եմենում «Վճռականության փոթորիկ» ռազմական գործողության ավարտի մասին։ Կոալիցիայի գործողությունները Եմենում դադարեցվելու էին ապրիլի 22-ին ժամը 00։00-ին։ Այս մասին տեղեկացնում է Al Arabia հեռուստաընկերությունը։

Վերջինիս փոխանցմամբ՝ կոալիցիան հասել է իր առջև դրված նպատակներին և կոալիցիայի օդային հարվածների արդյունքում  շիա ապստաբների մոտ գտնվող բալիստիկ զենքը ամբողջությամբ ոչնչացված է։ «Օդային հարվածները ոչնչացրել են թագավորության և հարևան արաբական երկրների համար առաջացած սպառնալիքները»,- ասվում է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիան հայտարարել է Եմենում նոր՝ «Հույսի վերածնունդ», գործողության սկսելու մասին։  Այն ուղղված է լինելու Եմենում անվտանգության ապահովմանը, ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև հակամարտության՝ դիվանագիտական ճանապարհով կարգավորմանը։ Սակայն հարկ է նշել, որ կոալիցիայի հարամանատարության ներկայացուցիչներից Ահմեդ Ասսարին նշել է, որ «կոալիցիան շարունակել է նախկինի նման խոչընդոտել երկրի ներսում հութիների ցանկացած գործողությանը»։

Սաուդյան Արաբիայի այս հայտարարությունից ժամեր անց հութիների առաջնորդներից Աբդելմալիք ալ Հաջդին հայտարարել էր, որ հակամարտության կարգավորման քաղաքական համաձայնագիրը գրեթե համաձայնեցված է։

Սակայն հութիների տեղեկատվության հանձնաժողովի ղեկավար Ահմեդ Համեդը հերքել է այս տեղեկատվությունը՝ ասելով, որ արաբական երկրների կոալիցիայի հետ քաղաքական երկխոսությունը անհնար է։

Նա համոզմունք է հայտնել, որ «Վճռականության փոթորիկ» գործողության ավարտելու մասին որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «ԱՄՆ-ին չհաջողվեց ռազմական գործողությունների միջոցով հասնել իր քաղաքական նպատակներին»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այն ժամանակ, երբ պետք է Եմենում հրադադար հաստատվեր, կոալիցիայի ուժերը վերսկսել են Եմենի ռմբակոծությունները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը ՄԱԿ-ին էր ներկայացրել Եմենում հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիր, որով կոչ էր արվում երկրում անհապաղ հրադադարի հաստատում և օտարերկրյա զինուժի ռազմական գործողությունների դադարեցում, հումանիտար օգնության տրամադրում, ներքաղաքական երկխոսության վերականգնում և ազգային միասնության կառավարության ստեղծում։ Սակայն Եմենի իշխանությունները մերժել են այս առաջարկը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: