ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

UNESCO-ում գրանցված հայկական արժեքները. ՏԵՂԵԿԱՆՔ

Այս տարի լրանում է UNESCO -ի հիմնադրման 70-ամյակը: 

UNESCO (Կրթության, գիտության և մշակույթային գծով Միացյալ Ազգերի կազմակերպությունը) հիմնադրվել է 1945 թվականի նոյեմբերի 16-ին: Այն ունի 195 անդամ և 8 համագործակցող երկրներ: Այն կառավարվում է Գլխավոր Գիտաժողովի և Գործադիր Խորհրդի կողմից: UNESCO ունի 50 գրասենյակ աշխարհի տարբեր երկրներում:

Հայաստանը UNESCO-ին միացել է 1992թ. հունիսի 9-ին: 1995թ. հոկտեմբերից Հայաստանի Մշտական պատվիրակությունը UNESCO-ում գլխավորվում է Շառլ Ազնավուրի կողմից: Հայաստանյան ազգային համաժողովը ստեղծվել է 1992թ. հոկտեմբերին, որի նախագահը 2008թ. մայիսից ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանն է: Հայաստանում կազմակերպությունը գրասենյակ չունի, ծրագրերն իրականցվում են մոսկովյան մասնաճյուղի կողմից:

Մանաճյուղը UNDAF  նախագծի (United Nations Development Assistance Framework) շրջանակներում այնպիսի ծրագրեր է իրականցնում, որոնք վերաբերում են տնտեսական, քաղաքական, կառավարման և բնապահպանական խնդիրների վեր հանմանը և դրանց համապարփակ լուծումներ առաջարկելուն: Նախագծի շրջանակներում կատարված ցանկացած ծրագիր ուղղված է նշված ոլորտներում անհամաչափության կրճատմանը՝ հաշվի առնելով ազգային հիմնարար առաջնահերթությունները տնտեսական, քաղաքական, կառավարման և շրջակա միջավայրի պահպանման ոլորտներում:

UNESCO իր համաշխարհային ժառանգության ցուցակում ներառել է մի շարք հայկական ազգային, մշակութային և կրոնական արժեքներ: Կազմակերպության համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվել են Հաղպատ և Սանահին վանական համալիրները (1996թ.), Էջմիածնի Մայր Տաճարն ու եկեղեցին, ինչպես նաև Զվարթնոցի հնագիտական վայրը, որն 2000թ. իր տեղն է գտել համաշխարհային արժեքների ցանկում: Գեղարդավանքը, վերին Ազատի դաշտավայրը նույնպես միացել են այս ցուցակին 2000թ.-ին: UNESCO ունի նաև ոչ շոշափելի համաշխարհային արժեքների գրանցամատյան, որտեղ հայկական դուդուկը և դրա երաժշտությունը, որպես հայկական ազգային երաժշտական գործիք, իրենց տեղն են գտել վերոնշյալ ցուցակում 2008թ.-ին: Հայկական խաչքարերը, դրանցում փորագրված արվեստի խորհրդանշանները և արհեստագործությունը միացել են ոչ շոշափելի արժեքների ցուցակին 2010թ.-ին:

Սասունցի Դավթի հնագույն էպոսի բեմականցումը նույնպես դասվել է համաշխարհային արժեքների դասին 2010թ.-ին: Վերջին արժեքը, որը հարստացրել է նշվածների ցանկը 2014թ.-ին, հայկական լավաշն է իր պատրաստման եղանակով և նշանակությամբ հանդերձ, որպես հայկական մշակույթի արտահայտման ձև: Մինչ այդ, 1995-96թթ. UNESCO համաշխարհային արժեքներին են դասվել Դվին քաղաքն իր հնագիտական վայրով, Երերուկն իր բազիլիկ և հնագիտական վայրով, Նորավանքը, վերին Ամաղու դաշտավայրը և Տաթևի վանքն իր Տաթև Անապատի հետ մեկտեղ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: