«Վե՛րջ տվեք թալանին և ստին»․ բողոքի ցույց Ադրբեջանում
Ադրբեջանում Ժողովրդավարական ուժերի ազգային ճակատը մայիսի 3-ին նախատեսում է Բաքվում բողոքի ցույցեր անցկացնել, հայտնում է contact.az-ը։ Ժողովրդավարական ուժերի ազգային ճակատը, որի մեջ մտնում են Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստները և առաջնորդները, Բաքվի քաղաքապետարան հայտ է ներկայացրել մայիսի 3-ին «վե՛րջ տվեք թալանին և ստին» կարգախոսով բողոքի ցույց անցկացնելու մասին։
Ընդդիմությունը վստահ է, որ իշխանություններն են մեղավոր ազգային արժույթի՝ մանաթի արժեզրկման համար։ Այդ իսկ պատճառով նրանք պետք է փոխհատուցեն բնակչության կորուստները։ Բողոքի ցույցի ժամանակ ընդդիմությունը մտադիր է պահանջել իշխանություններից մանաթի կտրուկ արժեզրկումից բնակչությանը հասցված վնասի փոխհատուցում։
Այս տարվա փետրվարի վերջին Ադրբեջանի Կենտրոնական բանկը «տնտեսության վերականգնման համար» մանաթը կտրուկ արժեզրկեց մոտ 33 տոկոսով։ Այդ ժամանակ Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին Կենտրոնական բանկի որոշումն անվանեց «բնակչության թալան պետական մակարդակով»։
Փորձագետները կարծում են, որ մանաթի արժեզրկումը երկրի բնակչության մեծամասնության համար շոկային էր, քանի որ մանաթի փոխարժեքը երկար ժամանակ հավասար էր դոլարին:
Ընդդիմությունն ակտիվորեն օգտագործում է նաև այն հանգամանքը, որ նման բարդ տնտեսական պայմաններում Ադրբեջանի կառավարությունը հսկայական գումարներ է ծախսում Բաքվում հունիսին անցկացվելիք առաջին Եվրոպական խաղերի կազմակերպման համար։ Բնականաբար, ադրբեջանական ընդդիմությունը մատնանշում է նաև իշխանությունների նկատմամբ հնչող միջազգային քննադատությունը, որը հատկապես ուժեղացել է Եվրոպական խաղերի կապակցությամբ։ Այս ամենի հետ կապված Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որը «Եվրոպական խաղերը կազմակերպելու համար շնորհակալություն հայտնելու փոխարեն, Բաքուն ենթարկվում է խիստ քննադատության»։
Հատկանշական է, որ ադրբեջանական իշխանությունները թույլատրել են մայիսի 3-ի ընդդիմության ցույցը։ Ադրբեջանցի փորձագետների կարծիքով դրա պատճառն այն է, որ իշխանությունները համոզված են, որ դրոշակներով մի քանի հազար քաղաքացիները չեն կարող ազդել երկրի քաղաքական գործընթացների վրա։ Իշխանությունների կողմից նման մոտեցման պատճառ է հանդիսանում նաև այն, որ այսօր ադրբեջանական ընդդիմությունը գրեթե զրկված է ղեկավարությունից։ Նրա առաջնորդները և քաղաքացիական ակտիվիստները ձերբակալված են։
Նշենք նաև, որ Ադրբեջանում, տնտեսական խնդիրների հետ կապված, մարտին և ապրիլին արդեն անցկացվել են բողոքի ակցիաներ։ Պաշտոնական տվյալներով այդ ակցիաներին մասնակցել է մոտ 500 հոգի։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 3,09 կմ/ժ