ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Վե՛րջ տվեք թալանին և ստին»․ բողոքի ցույց Ադրբեջանում

Ադրբեջանում Ժողովրդավարական ուժերի ազգային ճակատը մայիսի 3-ին նախատեսում է Բաքվում բողոքի ցույցեր անցկացնել, հայտնում է contact.az-ը։ Ժողովրդավարական ուժերի ազգային ճակատը, որի մեջ մտնում են Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստները և առաջնորդները, Բաքվի քաղաքապետարան հայտ է ներկայացրել մայիսի 3-ին «վե՛րջ տվեք թալանին և ստին» կարգախոսով բողոքի ցույց անցկացնելու մասին։

Ընդդիմությունը վստահ է, որ իշխանություններն են մեղավոր ազգային արժույթի՝ մանաթի արժեզրկման համար։ Այդ իսկ պատճառով նրանք պետք է փոխհատուցեն բնակչության կորուստները։ Բողոքի ցույցի ժամանակ ընդդիմությունը մտադիր է պահանջել իշխանություններից մանաթի կտրուկ արժեզրկումից բնակչությանը հասցված վնասի փոխհատուցում։

Այս տարվա փետրվարի վերջին Ադրբեջանի Կենտրոնական բանկը «տնտեսության վերականգնման համար» մանաթը կտրուկ արժեզրկեց մոտ 33 տոկոսով։ Այդ ժամանակ Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին Կենտրոնական բանկի որոշումն անվանեց «բնակչության թալան պետական մակարդակով»։ 

Փորձագետները կարծում են, որ մանաթի արժեզրկումը երկրի բնակչության մեծամասնության համար շոկային էր, քանի որ մանաթի փոխարժեքը երկար ժամանակ հավասար էր դոլարին: 

Ընդդիմությունն ակտիվորեն օգտագործում է նաև այն հանգամանքը, որ նման բարդ տնտեսական պայմաններում Ադրբեջանի կառավարությունը հսկայական գումարներ է ծախսում Բաքվում  հունիսին անցկացվելիք առաջին Եվրոպական խաղերի կազմակերպման համար։ Բնականաբար, ադրբեջանական ընդդիմությունը մատնանշում է նաև իշխանությունների նկատմամբ հնչող միջազգային քննադատությունը, որը հատկապես ուժեղացել է Եվրոպական խաղերի կապակցությամբ։ Այս  ամենի հետ կապված Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որը «Եվրոպական խաղերը կազմակերպելու համար շնորհակալություն հայտնելու փոխարեն, Բաքուն ենթարկվում է խիստ քննադատության»։

Հատկանշական է, որ ադրբեջանական իշխանությունները թույլատրել են մայիսի 3-ի ընդդիմության ցույցը։ Ադրբեջանցի փորձագետների կարծիքով դրա պատճառն այն է, որ իշխանությունները համոզված են, որ դրոշակներով մի քանի հազար քաղաքացիները չեն կարող ազդել երկրի քաղաքական  գործընթացների վրա։ Իշխանությունների կողմից նման մոտեցման պատճառ է հանդիսանում նաև այն, որ  այսօր ադրբեջանական ընդդիմությունը գրեթե զրկված է ղեկավարությունից։ Նրա առաջնորդները և քաղաքացիական ակտիվիստները ձերբակալված են։

Նշենք նաև, որ Ադրբեջանում, տնտեսական խնդիրների հետ կապված,  մարտին և ապրիլին արդեն անցկացվել են բողոքի ակցիաներ։ Պաշտոնական տվյալներով այդ ակցիաներին մասնակցել է մոտ 500 հոգի։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    10 C°
     
    23°  13° 
    21.05.2024
    21°  13° 
    22.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: