Ղրղզստանը որպես ԵԱՏՄ նոր անդամ
ԵԱՏՄ ընդլայնում է իր աշխարհագրական տարածքը՝ ներգրավելով միջին արևելյան նոր երկիր: Ղրղզստանը հաջորդ երկիրն է, որը Միության լիիրավ անդամ դառնալու ճանապարհին է:
Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկրների փոխվարչապետները մայիսի 7 հանդիպում կունենան Մոսկվայում: Այս հանդիպմանը ներկա կգտնվեն նաև Ղրղզստանի փոխվարչապետ Վալերի Դիլը և Էկոնոմիկայի նախարար Օլեգ Պանկրատովը: Մասնակիցները պետք է քննարկեն երկու կարևոր հարցեր՝ առնչվող հետևյալ ոլորտներին. առաջինը՝ մաքսային պարտականություններ Ղրղզստանի և այլ երկրների միջև, մասնավորապես` Չինաստանի, որպես տնտեսական ոլորտի գլխավոր գործընկեր, գրանտային և վարկային համաձայնագրերի ներքո ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու համար: Եվ երկրորդ խնդիրն առնչվում է հետևյալին. հանել այն պարբերությունը, որը վերաբերում է անասնաբուժական հսկողության պարտադիր աուդիտի տեսչական համակարգին և փոխադարձ ճանաչել ԵԱՏՄ երկրների կողմից գյուղատնտեսական ապրանքների ազատ տեղաշարժը:
Մայիսի 8 ԵԱՏՄ երկրների նախագահների հանդիպմանը ներկա կլինի նաև Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը։ Այս հանդիպման ժամանակ կքննարկվի Ղրղզստանի անդամակցության հարցը տնտեսական միությանը:
Ղրղզստանի նախագահական արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Սապար Իսակովը հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրների միջև սահմանները կբացվեն միայն վավերացման գործընթացից հետո: Երկիրը նախ պետք է ստորագրի ԵԱՏՄ-ին անդամակցելու պայմանագրի արձանագրությունները, այնուհետև միությունը պետք է վավերացնի փաստաթղթերը: Սակայն, ճշգրիտ ժամկետները, թե երբ ԵԱՏՄ-ի սահմաները բաց կլինեն Ղրղզստանի համար, դեռ հայտնի չէ:
Իսակովը նաև նշում է, որ լուրջ հակադրություններ չկան միության կողմից Ղրղզստանի անդամակցությանը՝ բացառությամբ վերը նշված հարցերից, որոնք էլ փաստաթղթերի ստորագրման ուշացման պատճառ են հանդիսանում: Ղրղզստանը սպասում է իր կառավարության կողմից արձանագրությունների ստորագրմանը: Իսակովը ավելացնում է, որ ամենագլխավորն իրենց դիրքերի պաշտպանությունն է և հույս է հայտնում, որ կողմերը կգտնեն ընդհանուր լուծում:
Ղրղզստանը ԵԱՏՄ-ին միանալու մասին իր համաձայնագիրը ստորագրել է դեռևս 2014թ. դեկտեմբերից:
Գոյություն ուներ 1.2 միլիարդ դոլարի նախնական պայմանավորվածություն՝ վերաբերող Ղրղզստանի անդամակցույթանը ԵԱՏՄ-ին: Այս գումարից 1 միլարդ դոլարը Ռուսաստանը հատկացնում է Ղրղզական-ռուսական հիմնադրամի զրագացմանը: Այս միջոցները պետք է օգտագործվեն ընդհանուր տնտեսության զարգացման ուղղությամբ: Իսկ մնացած 200 միլիոն դոլարը հատկացվելու է գրանտային ծրագրերի միջոցով և պետք է ծախսվի ենթակառուցվածքները ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցնելու համար: Ղազախստանն իր կողմից 100 միլիոն դոլար է հատկացնում ՝ տեխնիկական օգնության համար:
Ղրղզստանի անդամակցությունը մեծապես ընդլայնելու է ԵԱՏՄ-ի թե՛ աշխարհագրական տարածքը, և թե՛ տնտեսական համագործակցության հնարավորությունները ցանկացած անդամ երկրի համար:
ՀՀ-ն այս հանգամաքը կարող է օգտագործել սեփական շուկայի ընդլայնման համար: Որպես ԵԱՏՄ անդամ, ինչպես Ղազախստանը, այնպես էլ Ղրղզստանը, Հայաստանի համար պետք է դիտվեն որպես տնտեսական պոտենցիալ գործընկերներ: Կապերը նշված պետությունների հետ պետք է ընդլայնվեն ոչ միան շուկայական հարաբերությունների զարգացման գծով, այլ նաև ներդրումային ոլորտում փոխշահավետ գործարքներ կնքելով: ՀՀ և ԵԱՏՄ մյուս երկրները պետք է ավելի շահագրգռված լինեն ուղղակի ներդրումներ անել միության ներսում և ոչ թե երրորդ երկրներում, քանի որ անդամ երկրներից յուրաքանչյուրը ստացված շահույթի իր բաժինն ունի։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ