ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում տպագրվել է հայերեն Ղուրան

Թուրքիայի կրոնական հարցերի վարչության (Դիյանեթ) նախաձեռնությամբ լույս է տեսել Ղուրանի հայերեն թարգմանությունը։ Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Կրոնական հրատարակությունների հարցերով գլխավոր տնօրեն Յուքսել Սալմանը հայտնել է, որ գիրքը տպագրվել է 4 հազար օրինակով՝ և՛ արևելահայերենով, և՛ արևմտահայերենով։ Ըստ նրա՝ գիրքը մարդկանց բաժանվելու է անվճար։

Սալմանը նշել է, որ հրատարակության շուրջ աշխատանքները շարունակվել են շուրջ 4 տարի, ընդ որում՝ թարգմանությունը տևել է 2.5 տարի։

Սա Դիյանեթի առաջին նմանատիպ աշխատանքն չէ․ նախկինում Ղուրանը թարգմանվել և լույս է տեսել նաև իսպաներեն և քրդերեն։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: