ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս կհանգուցալուծվի հունական խնդիրը

Հունաստանում իրավիճակը գնալով ավելի բարդ և անորոշ է դառնում, քանի որ բոլորը սպասում են, որ երկիրը կսնանկանա։ Հունական կառավարությունը փորձում է վճարել ինչպես երկրի արտաքին պարտքը, այնպես էլ քաղաքացիների աշխատավարձները և թոշակներն այն դեպքում, երբ որևէ գումար չի ստացել 2014 թվականի օգոստոսից ի վեր, իսկ վարկատուները մերժում են տրամադրել մնացած 7,2 միլիարդ եվրոն՝ պահանջելով նոր բարեփոխումներ։

Վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորած կառավարությունը  հրաժարվում է խախտել իր «խստության դեմ» մանդատը։ Ձախակողմյան «Սիրիզա» կուսակցության ձևավորած կառավարությունն արդեն 200 միլիոն եվրոյի պարտք է մարել Արժույթի միջազգային հիմնադրամին, սակայն միևնույն ժամանակ չեղյալ է հայտարարել միջազգային վարկատուների՝ մի շարք բարեփոխումների պահանջներ, այդ թվում՝  մոտ 13 հազար քաղաքացիական ծառայողների աշխատանքի ընդունելու վերաբերյալ։  

Աթնեքը մինչև մայիսի 12-ը ԱՄՀ-ին պետք է վճարի 970 միլիոն եվրո։ Այս կապակցությամբ ԵՄ ֆինանսների հանձնակատարը  նշել է, որ հանձնաժողովը «քայլ առ քայլ աշխատում է՝ պնդելով, որ Հունսատանը պետք է առաջին հերթին համաձայնության գա տնտեսական բարեփոխումների շուրջ»։ «Ես հույս ունեմ, որ մինչ Եվրախմբի մյուս հանդիպումը մայիսի 11-ին, մենք կկարողանաք ասել «այո» և առաջընթաց, լուրջ առաջընթաց կգրացվի, իսկ մենք կլինենք ճիշտ ուղու վրա»,- ասել է եվրահանձնակատարը, Euronews-ին։

Միևնույն ժամանակ Հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երեկ հայտարարել են, որ ավելի վաղ որոշակի առաջընթաց է գրանցվել Հունաստանի և նրա գործընկերների միջև բանակցություններում։ Այս դրական քայլը վերաբերում է բարեփոխումների ամբողջ փաթեթին, որը կնպաստի բարեփոխումների գործընթացում առաջընթաց արձանագրելուն։

Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է եզրակացնել, որ Հունաստանի շուրջ գործարքն այնուամենայնիվ կկայանա՝ լինի դա մայիսին, թե այս ամռան ընթացքում։ Փոխզիջումը բոլոր կողմերի համար տեսանելի է։ Մյուս դրական բանը այն է, որ «Սիրիզան» արեց հնարավոր ամեն բան ինչպես միջազգային հանրության և եռյակի, այնպես էլ իր բնակչության հետ հարաբերությունները կարգավորելու համար։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: