Կիպրոս․ նոր խթան խաղաղ բանակցությունների համար
Հյուսիսային Կիպրոսի և Կիպրոսի հանրապետության հաշտեցման գործընթացը կարծես թե նոր թափ է ստացել։ Այսօր՝ մայիսի 15-ին, մեկ տարվա ընդմիջումից հետո երկու Կիպրոսների միջև բանակցությունները վերսկսվել են։ Այս մասին մայիսի 11-ին հայտարարել է Կիպրոսում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Էսպեն Բարտ Էյդեն Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի և Հյուսիսային Կիպրոսի նախագահ Մուստաֆա Ակինչի հանդիպումից հետո։
Սա նրանց առաջին հանդիպումն էր Ակինչիի՝ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։ «Նրանք համաձայնեցին, որ պետք է օգտագործել ստեղծված հնարավորությունն առանց հապաղման առաջ շարժվելու համար», - Էյդեին միջբերում է ekathimerini.com-ը։
Ակնհայտ է, որ այդ բանակցությունները հնարավոր են դարձել Հյուսիսային Կիպրոսի նախագահի փոփոխության հետևանքով։ Դեռևս նախագահի թեկնածու եղած ժամանակ պարզ էր, որ նրա ընտրվելու դեպքում Կիպրական հիմնախնդրի վերաբերյալ Հյուսիսային Կիպրոսի դիրքորոշման մեջ զգալի փոփոխություն է տեղի ունենալու։ Ակինչին միշտ կողմ է եղել դաշնային Կիպրոսին։ Guardian-ի փոխանցմամբ՝ դեռ 1980-ականների, երբ Ակինչին Նիկոսիայի քաղաքապետն էր, հիմնադրել է «Հանուն խաղաղության և ժողովրդավարության» շարժումը, որը պայքարում էր հանուն Կիպրոսի վերամիավորման՝ համաձայն Անանի պլանի (այս պլանը մերժել են հույն-կիպրոսցիները 2004 թվականին)։ Նշենք, որ ընտրությունների արդյունքերը հայտարարելուց հետո մարդիկ ԵՄ դրոշներով դուրս են եկել փողոցներ՝ կոչ անելով հույն կիպրացիներին հատել սահմանը և միանալ տոնակատարություններին։
Ինչպես ցույց տվեց ժամանակը, միայն Հյուսիսային Կիպրոսի բնակիչները չէ, որ ուրախ են Ակինչիի պլաններով։ Երկու Կիպրոսների նախագահների հանդիպման օրը Հյուսիսային Կիպրոսից և Կիպրոսի հանրապետութունից հարյուրավոր մարդիկ ցույց են կազմակերպել ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտվող բուֆերային գոտում գտնվող Լեգրադ պալասի դիմաց, որտեղ տեղի էր ունենում երկու նախագահների հանդիպումը։ Ինչպես գրում է usnews.com-ը, ցուցարարները կրել են «Լուծումը՝ հիմա» գրառումով ցուցանակներ։ «41 տարին բավական էր։ Ես խաղաղություն եմ ուզում Կիպրոսում, նոր հույս կա, և ես ուզում եմ լինել դրա մի մասը»,- մեջբերում է ցուցարարներից մեկին usnews.com-ը։
Այսօրվա հանդիպումը, իհարկե, բանակցությունների դրական սկզբի տեսանկյունից մեծ նշանակություն ունի։ Այս փուլում կողմերը հազիվ թե կարողանան որևէ լուրջ արդյունք գրանցել։ Ամենայն հավանականությամբ, այն կլինի խորհրդակցություն կարծիքների փոխանակման և բանակցությունների ոլորտը պարզելու համար։ Երկու Կիպրոսների ղեկավարությունը կողմ է «Միասնական Կիպրոս՝ երկու պետությունների դաշնային անձրևանոցի տակ» բանաձևով խնդրի կարգավորմանը։ Իհարկե, այն խնդրի կարգավորման լայն ձևակերպումն է։ Կան բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ դեռևս պետք է համաձայնության գալ։ Դա իհարկե առանց փոխզիջման և քաղաքական կամքի հնարավոր չէ։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ