ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 28-ին աշխատանքային այցով ժամանել է  Ղազախստանի Հանրապետություն՝  մասնակցելու ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին:  Նույն օրը երեկոյան  Բուրաբայում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ:

Երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցության խորացմանը  վերաբերող մի շարք  հարցեր: Երկուստեք  կարևորվել է տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը և խորացումը:

Զրուցակիցները գոհունակությամբ փաստել են, որ երկկողմ գործակցությունը վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել է: Հայաստանի և Բելառուսի վարչապետները բարձր են գնահատել հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարևորել տնտեսական կապերի հետագա զարգացման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը:

Առանձնազրույցի ընթացքում վարչապետներ Աբրահամյանը և Կոբյակովն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ ԱՊՀ  և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող բազմաթիվ  հարցերի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    20°   
    18.05.2024
    21°   
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: