Վաղուց ժամանակն է, որ Իսրայելը վերանայի իր կոշտ քաղաքականությունը
Արդեն մի քանի օր է, ինչ իսրայելա-պաղեստինյան, այսպես կոչված, «հարաբերություններում» տիրող թվացյալ հանդարտությունը խախտվել է, և կրկին լարված իրավիճակ է ստեղծվել: Սա, իհարկե, առավել քան սպասելի էր, քանզի արդեն բավական երկար ժամանակ է, ինչ բանակցությունները փակուղի են մտել, իսկ Իսրայելի խորհրդարանական ընտրություններն էլ, որպես զսպող հանգամանք, արդեն հետևում են:
Այս անգամ, սակայն, օդային փոխադարձ հարվածներ հասցնելու պատմությունը մի փոքր այլ էր ու բավականին հետաքրքիր: Այն բանից հետո, երբ «ՀԱՄԱՍ» խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներից հարավային Իսրայելի վրա օդային հարվածներ հասցվեցին, Իսրայելը չհապաղեց պատասխան հարված տալ, անգամ արդեն իսկ ունենալով Գազայի հատվածում գտնվող սալաֆիստական «Օմար բրիգադներ» խմբավորման (այն հարում է «Իսլամական պետությանը») պաշտոնական հայտարարությունը: Խմբավորումը իր հայտարարության մեջ նշում է, որ իրենք են պատասխանատու Իսրայելի վրա արձակված հարվածների համար՝ բացատրելով, որ դա իրենց պատասխանն է «ՀԱՄԱՍ»-ի կողմից «Իսլամական պետության» աջակիցներից մեկին սպանելու համար:
Այն, որ Իսրայելը պատասխան հարված է տվել հենց «ՀԱՄԱՍ»-ին, հստակ ցույց է տալիս, որ այս դեպքն ընդամենն առիթ էր, որից այդքան լավ Իսրայելն օգտվեց: Անգամ Իսրայելի պաշտոնական տարբեր հայտարարություններում, ինչպես նաև ընդդիմության արձագանքում, հստակ նշվում է, որ Իսրայելի դեմ իրականացված ցանկացած գործողություն պետք է ամենակոշտ և ագրեսիվ պատասխանը ստանա: Իսրայելի պաշտպանության նախարարը նույնիսկ հայտարարել է, որ եթե անգամ Իսրայելի վրա օդային հարվածներ հասցնողը ջիհադիստ ինչ-որ խմբավորում է, որն իր այդ քայլով իր ըմբոստությունը ցույց տվեց «ՀԱՄԱՍ»-ին, Իսրայելը հենց «ՀԱՄԱՍ»-ին է պատասխանատու համարում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Գազայի տարածքում:
Այս գործողություններն, իհարկե, ամբողջովին տեղավորվում են Իսրայել-Պաղեստին, ինչպես նաև Իսրայել-ՀԱՄԱՍ միմյանց հետ «շփվելու» տրամաբանության մեջ, և որքան որ Իսրայելն է նման կոշտ կեցվածք ընդունած, նույնչափ հակառակ կողմերն են: Եթե փորձենք շարժվել այս հակամարտության տրամաբանությամբ, ապա այժմ հերթը «ՀԱՄԱՍ»-ինն է... Նման պատասխան հարվածներով սկսվեց անցյալ տարվա 2 ամիս տևած պատերազմը, որը հազարավոր մարդկանց կյանքեր խլեց:
Այս ամենն ապացույցն է առ այն, որ կողմերը դեռևս պատրաստ չեն զիջումների և հարմար առիթը բաց չեն թողնում միմյանց դեմ դուրս գալու: Այս համատեքստում, սակայն, Իսրայելը պետք է հաշվի առնի մի քանի հանգամանք. նախ, ԱՄՆ-ի հետ վերջինիս հարաբերություններն այլևս այն մակարդակի վրա չեն, ինչ նախկինում, և լարվածությունն ակնհայտ է: Սա ենթադրում է, որ ԱՄՆ աջակցությունն Իսրայելին վերջինիս իրականացրած գործողություններում նույն մակարդակի վրա չի կարող լինել:
Երկրորդ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, այս ամսվա վերջ կողմերը կգան համաձայնության, ինչը կնշանակի Իրանի դերի էական բարձրացում Մերձավոր Արևելքում, ինչից Իսրայելն այդքան վախենում է:
Ի վերջո, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը երկու պետություն ստեղծելու տարբերակով հնարավորինս կարճ ժամկետներում կարգավորելու կոչով հանդես են գալիս օր օրի ավելի շատ երկրներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, Պաղեստինն էլ ճանաչող երկրների թիվը գնալով աճում է: Սա նշանակում է, որ արդեն վաղուց ժամանակն է, որ Իսրայելը վերանայի իր քաղաքականությունը: Մի օր այն կարող է այլևս իրեն չարդարացնել...
այլ նյութեր այս թեմայով
- Իսրայելացի զինվորականները ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի թունելը Գազայի հատվածի հետ սահմանի շրջանում Բանակում ընդգծել են, որ «թույլ չեն տա Իսրայելի ինքնիշխանության խախտում ինչպես երկրի վրա, այնպես էլ դրա տակ»:
- «Ալ Ջազիրա»-ի լրագրողուհուն գնդակահարել են Հորդանան գետի ափին Նշվում է, որ Աբու Ակլեն եղել է սաղավարտով և զրահաբաճկոնով՝ «Մամուլ» մակագրությամբ:
- Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհվել է 232 մարդ, Իսրայելում՝ 12:
- Ո՞ւմ է ձեռնտու պաղեստինա-իսրայելական ընթացիկ սրացումը Սակայն այսօր տեղի ունեցողն էականորեն տարբերվում է նախորդ տարիների լարվածությունից: Այն կարելի է ասել ամենամեծն...
- Հայաստանը սատարում է Պաղեստինյան հիմնահարցի` երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը. ԱԳՆ Հայաստանը սատարում է Պաղեստինյան հիմնահարցի` երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը: Այս մասին այսօր...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ