Թուրքիայի հիմնական չորս կուսակցությունների դիրքորոշումը հայկական հարցի շուրջ. համեմատական վերլուծություն
Հունիսի 7-ին Թուրքիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, որտեղ հիմնական պայքարը կընթանա հետևյալ կուսակցությունների միջև՝ իշխող Արդարություն և զարգացում կուսակցություն, Ժողովրդա-հանրապետական կուսակցություն, Ժողովրդա-դեմոկրատական կուսակցություն և «Ազգայնական շարժում» կուսակցություն: Հիմնվելով յուրաքանչյուր կուսակցության նախընտրական հիմնական թեզերի, ինչպես նաև միչև օրս վարած քաղաքականության վրա, փորձենք հասկանալ, թե կուսակցություններից յուրաքանչյուրն ինչ դիրքորոշում ունի հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցերի վերաբերյալ:
Իշխող Արդարություն և զարգացում կուսակցության կողմից նախընտրական արշավում օգտագործվող հիմնական թեզերը, ինչպես նաև նախընտրական ծրագրի վերլուծությունը թույլ է տալիս փաստել, որ այս կուսակցության ընտրություններում հաղթելու դեպքում, Թուրքիայի՝ Հայաստանի հանդեպ վարած քաղաքականության հարցում չարժե փոփոխություն ակնկալել:
Ասվածը հիմնավորելու համար բավական է միայն մեջբերել ԱԶԿ նախընտրական ծրագրում Թուրքիա-Հայաստան հարաբերություններին վերաբերող հատվածը, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ինչպես նաև ցեղասպանության խնդրի հարցում հստակ է: ԱԶԿ-ն չի հանդուրժի որևէ լուծում, որը չի լինի արդար և որը կպարտադրվի Թուրքիային: Ինչ վերաբերում է խնդրի լուծմանն ուղղված փոխադարձ և երկկողմ քայլերին, ապա Թուրքիան հետ չի կանգնի իրեն հասանելիք քայլերի իրականացումից»:
ԱԶԿ նախընտրական ծրագրում տեղ գտած վերը նշված թեզերը փասում են, որ ապագայում նույնպես կուսակցությունը շարունակելու է փոխկապակցել Ցեղասպանության ճանաչման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները՝ չցանկանալով գնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների:
Նույնը կարելի է փաստել նաև Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական հայտարարություներից ելնելով, որոնք նրա հայատյաց քաղաքականության հերթական վառ դրսևորումներն են: Նման հայտարարությունների շարքում կարելի է առանձնացնել Էրդողանի վերջին հայտարարությունը, որտեղ նա մասնավորապես նշում է. «Հայկական լոբբին, համասեռամոլները` նրանք բոլորն էլ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության հովանավորներն են, նրանք են հրահրում մարդկանց: Այս խմբին կարելի է դասել Dogan մեդիա խմբին, որն այդ կուսակցության խոշորագույն դաշնակիցն է»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը և նրա դիրքորոշմանը Թուրքիա –Հայաստան հարաբերությունների և Ցեղասպանության ճանաչման հարցերում, ապա այստեղ լավատես լինելու հիմքերն ավելի անհավանական են: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը միշտ առանձնացել է Ցեղասպանության ճանաչման հարցում իր մերժողական դիրքորոշմամբ: Կուսացության նման դիրքորոշումն առավել ակնհայտ դարձավ վերջերս, երբ կուսակցության առաջնորդներից` Մուրաթ Օզչելիքը սկսեց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն օգտագործել որպես խաղաքարտ և, Էրդողանի կուսակցությանը մեղադրելով Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում կրած պարտության համար, փորձեց ընտրությունների նախաշեմին դիվիդենտներ քաղել:
Նույն պատկերը, եթե ոչ ավելի ծայրահեղ, ունենք «Ազգայնական շարժում» կամ այլ կերպ «Գորշ Գայլեր» կուսակցություն դեպքում: Վերջիններս Ցեղասպանության խնդիրն ընկալում են որպես թուրքերի ինքնությանն ուղղված սպառնալիք և Թուրքիայի կուսակցությունների շարքում համարվում են փոքրամասնությունների հանդեպ ամենաանհանդուրժողը: Նրանք թե′ Թուրքիայում, թե′ Թուրքիայից դուրս տարիներ շարունակ աչքի են ընկել որպես Ցեղասպանության մերժողականության ագրեսիվ ջատագովներ:
Պատկերն ամենևին այլ է քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության դեպքում: Քրդական կուսակցության փոխնախագահ Նազմի Գուրը կուսակցության նախընտրական արշավում նշել էր, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում փորձելու է հասնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ճանաչմանը: Թեպետ կուսակցության կողմից նման հայտարարությունները դեռևս չեն ստացել իրենց առարկայական դրսևորումները, սակայն Թուրքիայում քրդական կուսակցության նման դիրքորոշումը բարենպաստ միջավայր է ստեղծում վերջիններիս հետ համագործակցությունը խորացնելու համար: Դա ավելի արդիական կդառնա, եթե քրդական կուսակցությանը հաջողվի ընտրություններում հաղթահարել 10 տոկոսի շեմը և առաջին անգամ ներկայացվել Թուրքիայի խորհրդարանում ՝ որպես կուսակցություն:
Ուստի, եթե փորձենք ամփոփել, պետք է փաստենք, որ Թուրքիայում հիմնական չորս կուսակցություններից երեքի դիրքորոշումները Ցեղասպանության ճանաչման հարցում գրեթե նույնական են: Դատելով նրանց կողմից նախընտրական շրջանում օգտագործվող հիմնական թեզերից` այս կուսակցություններից ցանկացածի հաղթանակի դեպքում, Թուրքիայի արտաքին քաղաքական այս վեկտորում փոփոխություն ակնկալելն անիրատեսական է:
Ինչ վերաբերում է Թուրքիայի քրդական կուսակցությանը և նրանց` Ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ արտահայտած դիրքորոշմանը, ապա այստեղ հայկական կողմն անելիք ունի, քանի որ հայերի և քրդերի միջև համագործակցության հետագա խորացումը կարող է բխել երկկողմ շահերից:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ