ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-Հունաստան «ֆինանսական պայքարը» վճռական փուլում է

Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը բացառել է Հունաստանի կողմից պարտքի ժամկետը երկարաձգելու որևէ հնարավորություն, ինչի մասին հայտնել է օրերս Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որտեղ հավաքվել էին Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները:

«Այնուամենայնիվ, մեր գլխավոր առաջադրանքն, իմ կարծիքով, կողմերի միջև ի վերջո նորմալ երկխոսություն հաստատելն է», - նշել է Լագարդը:

Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը բավական լավատես է այս հարցում` համարելով, որ ճիշտ է` իրենք շատ քիչ ժամանակ ունեն, բայց ամեն դեպքում ընդհանուր հայտարարի գալ հնարավոր է:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն իր հերթին հայտարարել է, որ շատ է համակրում հույն ժողովրդին, բայց ոչ հունական կառավարությանը:

Բանն այն է, որ հունական նախորդ կառավարությունը շատ ավելի հեշտ էր զիջումների գնում և բավարարում Բրյուսելի պահանջներին, ի տարբերություն Հունաստանի ներկայիս վարչապետ Ալեքսիս Ցիպրասի թիմի, ովքեր բավական կոշտ և համառ վերաբերմունք են ցույց տալիս` անարդար համարելով ԵՄ-ի ներկայացրած պահանջներն իրենց հանդեպ: Թե՛ վարչապետ Ցիպրասը, թե՛ ֆիննախարար Վարուֆակիսը, և թե՛ իրենց կուսակցության մյուս անդամները դեմ են «հույն ժողովրդի հաշվին» ԵՄ պահանջած «բարեփոխումները» կատարելուն, ինչի համատեքստում այսօր հատկապես շոշափվում է թոշակների կրճատման հարցը:

Իհարկե նախորդ ճգնաժամի տարիներին էլ պարբերաբար քննարկվում էր Հունաստանի եվրագոտուց դուրս գալու կամ ընդհանրապես Եվրոպական միությունը լքելու խնդիրը, սակայն հարցն այսչափ սուր բնույթ չէր կրում, և հնարավոր էր լինում համաձայնության ընդհանուր եզրեր գտնել նախորդ կառավարության հետ:

Իսկ այսօր Հունաստանում բավական շատ է մարդկանց այն զանգվածն, ովքեր բնավ դեմ չեն ԵՄ կազմից դուրս գալուն և «եվրոն» իրենց նախկին դրահմայով փոխարինելուն: Սա գալիս է թե՛ հունական ներկայիս իշխանությունների առավել հպարտ կեցվածքից, թե՛ ինքնուրույն լինելու և մշտապես թելադրվողի ու ենթարկվողի կարգավիճակում չլինելու ցանկությունից:

Ինչևէ, մինչ երկուշաբթի օրվա նախատեսված հերթական գագաթաժողովը եվրագոտու ներկայացուցիչների միջև, շատ հնարավոր է, որ հանգստյան օրերին ևս որոշ ոչ ֆորմալ քննարկումներ լինեն, որոնք կնպաստեն երկուշաբթի կայանալիք քննարկմանը լավագույն արդյունքների հասնելուն: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: