ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ոստիկանությունը կվերականգնի լրագրողներին պատճառված նյութական վնասները

«Ոստիկանությունը շատ երկար հանդուրժողականություն է ցուցաբերել, իսկ թողնել կենտրոնական փողոցը ևս մեկ օր փակ վիճակում, դա այլոց իրավունքների ոտնահարում է: Եթե մենք ուզում ենք օրինականություն հաստատել, անօրինական ճանապարհով դա պետք է չանենք»,-«Գալա» հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով երեկ Բաղրամյան պողոտայում ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպին, հայտարարեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանապետը ներողություն հայտնեց լրագրողների հանդեպ կիրառված բռնության համար՝ նշելով, որ ծառայողական քննությունը կարճ ժամանակում կբացահայտի կատարվածը: 
«Կան որոշակի թերություններ, որ ես տեսել եմ աշխատանքի մեջ, հատկապես՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված: Հայցում եմ իմ ներողամտությունը: Ծառայողական քննություն ենք նշանակել, մենք դա կկարգավորենք: Գիտեմ, որ կոտրվել են տեխնիկական միջոցներ, ոստիկանությունը կվերականգնի լրագրողներին պատճառված նյութական վնասները»,-ասաց ոստիկանապետը՝ միաժամանակ հավելելով, որ իրենք չեն հանդուրժի դեպքեր, երբ ոստիկանի լավ աշխատանքը փորձեն փչացնել ոչ ճիշտ գործողություններով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: