ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցույցեր Հայաստանում. ի՞նչ են մտածում Արցախում

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, բնականաբար, մեծ հետաքրքրություն առաջացրեցին ԼՂՀ-ում: Չնայած, որ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ԼՂՀ-ն որևէ պաշտոնական հայտարարություն չի արել, Արցախի բնակիչներից շատերը հեռախոսով, սոցցանցերով ընկերների և ծանոթների միջոցով ոչ միայն հետաքրքրվում են, այլ նաև վիրտուալ վերապրում են այն ամենն, ինչ տեղի է ունենում Հայաստանի սրտում:

Այսպես, բողոքի ակցիաների սկսվելուց մի քանի օր անց արդեն Արցախի Հանրապետական կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի համանախագահներ Կարեն Օհանջանյանը և Արևիկ Պետրոսյանը  հանդես եկան հայտարարությամբ, որում նշվում է. «Մեծ հուզմունքով և ոգևորությամբ հետևում ենք «Ո՛չ թալանին» բողոքի շարժման զարգացումներին Հայաստանում: Մեր խորը համակրաքն ենք հայտնում ձեր շարժմանը՝ ուղղված Հայաստանի էներգետիկ ոլորտում սպառողական գների ձևավորման հարցում և ընդհանրապես տնտեսությունում արդարության վերականգնմանը»:

«Արմեդիա» ՏՎԳ զրուցակիցներից շատերը նշում են, որ ԼՂՀ-ում ուղիղ եթերով հետևում են բողոքի ակցիաներին: ԼՂՀ 6-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, Ազգային վերածնունդ կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանն «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշել է, որ մի քանի օր առաջ ինքն անձամբ կանգնած է եղել Բաղրամյան պողոտայում: «Ես շատ ուրախ եմ, որ այնտեղ հանդիպել եմ իմ գրեթե բոլոր ընկերներին: Ես ամբողջովին ցուցարարների և նրանց պահանջների կողմ եմ և հույս ունեմ, որ այս գործընթացները մի օր կբերեն բնական մենաշնորհներ հանդիսացող օբյեկտների ազգայնացմանը: Նախկինում արվել են սխալներ, այդ օբյեկտները սեփականաշնորհվել են ու տրվել օտար ընկերությունների, որոնք ոչ մի շահ չունեն այս օբյեկտների արդյունավետությունը բարձրացնելուց և մտածում են միայն բնակչության հաշվին սեփական շահույթներն ավելացնելու մասին», - նշել է Խանումյանը:

«Արմեդիա» ՏՎԳ շարունակում է կապ հաստատել ԼՂՀ ներկայացուցիչների հետ և հրապարակել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ նրանց գնահատականները: Երևանում արդեն  տաս օր է շարունակվում են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ցույցեր: Չնայած ցուցարարների թիվը գնալով նվազում է՝ ակցիայի համակարգող նոր թիմը չի պատրաստվում դադարեցնել այն և ակցիան այլ վայր տեղափոխելու շուրջ ոստիկանության հետ բանակցել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: