ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջան... ուրբաթ... 13...

Հայտնի է դարձել Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի աշխատակիցներ, իրավապաշտպաններ Արիֆ Յունուսի և նրա կնոջ՝ Լեյլա Յունուսի նկատմամբ դատավարության օրը:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, նրանց գործով նախնական քննությունն ավարտված է: Այն քննում էր ծանր հանցագործությունների քննությամբ զբաղվող Բաքվի դատարանը: Դատարանի նախապատրաստական նիստը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ ուրբաթ օրը:

Նշենք, որ 2014 թվականի հուլիսի 30-ին Խաղաղության և ժողովրդավորության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: Իրավապաշտպանը մասնավորապես մեղադրվում էր պետական դավաճանության, մեքենայությունների, անօրինական ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հարկերից խուսափելու, պաշտոնական փաստաթղթերը կեղծելու և դրանք օգտագործելու մեջ:

Արիֆ Յունուսը ձերբակալվել է 2014 թվականի օգոստոսի 5-ին: Նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել պետական դավաճանության և մեքենայությունների հոդվածով:  

Ընդհանրապես պետք է նշել, որ ադրբեջանական հասարակությունում բավականին տարածված է «պետական դավաճանությունը, մեքենայությունները և հարկերից խուսափելը»: Այս մեղադրանքով շատերն են դատապարտված այս երկրում: Մեղադրանքների վերոնշյալ ամբողջ փաթեթը ներկայացվում է Ադրբեջանի բոլոր իրավապաշտպանների և երկրի ժողովրդավարացման համար պայքարող ակտիվիստների նկատմամբ:

Նրանցից մեկը՝ Էմին Հուսեյնովը, վերջերս Շվեյցարիայից քաղաքական ապաստան է խնդրել: «Ներկայիս պայմաններում հայտնվելով առճակատման մեջ՝ ճիշտ որոշում կլինի Շվեյցարիայում ապաստան խնդրելը»,- հայտնել է Հուսեյնովը շվեյցարական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Շվեյցարական իշխանությունները «մարդասիրական» նկատառումներով բավարարել են նրա պահանջը, քանի որ Հուսեյնովը Ալիևի վարչակարգին հակադրվելու պատճառով արդեն 2008 և 2009 թվականներին հայտնվել էր բանտում, որտեղ իրավապաշտպանի խոսքերով ինքը իրավապահների կողմից պարբերաբար ծեծի է ենթարկվել:   

Ինչպես արդեն նշեցինք, Ադրբեջանի դատական պրակտիկայում այս մեղադրանքով գործերի քննությունը բավականին հաճախակի է տեղի ունենում, և, որ ամենահետաքրքիրն է, այդ մեղադրանքերն անպատճառ հաստատվում են: Այս մասին բավականին շատ խոսել են և՛ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, և՛ միջազգային կառույցները: Սակայն Ադրբեջանում համոզված են, որ պետական դավաճանություն  պետք է համարել երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ցանկացած պայքար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: