ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցուցարարները վերջնաժամկետ են ներկայացրել իշխանություններին

Մինչեւ երկուշաբթի, ժամը 21:00-ն իշխանությունները պետք է կատարեն ցուցարարների պահանջներից առնվազն մեկը, հայտնում է news.am-ը: Բաղրամյան պողոտայում այսպիսի պահանջ-առաջարկով հանդես եկավ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի նախաձեռնության համակարգողներից Դավիթ Սանասարյանը, ինչին հավաքվածները պատասխանեցին «Այո՛» գոչյուններով եւ «Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով:

Հակառակ դեպքում, Սանասարյանի ընթերցած հայտարարության համաձայն, սկսելու են «Մեկ քայլ առաջ» ակցիան: «Բարիկադ դարձած այս աղբամանները մեզ համար խորհրդանիշ են: Եվ ամեն նոր օրվա ժամը 21:00-ին, եթե չենք ստանում պատասխան մեր պահանջներից գոնե մեկին, մեկ քայլ առաջ ենք տանում աղբամանները դեպի վեր՝ Բարեկամություն»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը:

Նրա խոսքով, մարտի դուրս չեն եկել, շարունակում են խաղաղ պայքարը եւ սկսում են վճռական փուլը: Նա եւս մեկ անգամ ներկայացրեց ցուցարարների հիմնական պահանջները.

- Չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման մասին հակասոցիալական որոշումը;

- Պատժել խաղաղ ցուցարարների եւ լրագրողների դեմ բռնություն կիրառողներին;

- Վերանայել սակագինը՝ նվազեցման միտումով:

Դավիթ Սանասարյանը նաեւ նշեց, որ պարտավոր են քայլեր իրականացնել, ժողովուրդն է դա պահանջում: «Մենք չէինք ուզում շտապել, սակայն դրա հետեւանքով ցուցարարների շարքերը նորսացան: Հենց դա է իշխանությունների ուզածը, որոնք կասկածի տակ են դնում մեր վճռականությունը»,- հավելեց Սանասարյանը՝ կոչ անելով նաեւ չտրվեց սադրանքների, որոնց հնարավորությունն ակտիվիստները չեն բացառում:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

Հավելենք նաեւ, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ Էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունն առաջարկել էր էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժ-ը թանկացնել 17 դրամով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: