ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մալալա Յուսուֆզայ. Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրն այսօր 18 տարեկան է դառնում

Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը` Մալալա Յուսուֆզայը̦ այսօր դառնում է 18 տարեկան և իր տարադարձը նշանավորում է Լիբանանի Բեքաայի հովտում սիրիացի փախստական աղջիկների համար դպրոց հիմնելով: Նա կոչ է արել համաշխարհային առաջնորդներին ներդրումներ կատարել «գրքերի այլ ոչ թե փամփուշտների մեջ»: Մալալան դարձավ պայքարի խորհրդանիշ 2012 թվականին Պակիստանում թալիբների կողմից մահափորձի ենթարկվելուց հետո: Նա մշտապես պայքարել է կրթություն ստանալու կանանց իրավունքների պաշտպանության համար:

«Ես որոշեցի Լիբանանում դպրոց բացել̦ որովհետև հավատում եմ̦ որ սիրիացի փախստականների ձայնը պետք է լսելի դառնա»̦ - Մալալայի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը: Դպրոցում սովորելու հնարավորություն են ստանալու 14-ից 18 տարեկան ավելի քան 200 աղջիկներ: Նշենք̦ որ Լիբանանում ավելի քան 1̦2 միլիոն սիրիացի փախստականներ են պատսպարվել̦ որոնցից գրեթե 500 հազարը դպրոցահասակ երեխաներ են̦ սակայն նրանց միայն չնչին մասը կրթություն ստանալու հնարավորություն ունի: «Լիբանանի̦ ինչպես նաև Հորդանանի սահմանի մոտ մեծ թվով փախստականներ հետ են ուղարկվում: Դա անմարդկային է և ամոթալի»̦ - ասել է Մալալան:

Մալալան̦ ով Time ամսագրի համաձայն 2013 թվականի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է̦ աղջիկների կրթության մասին սկսել է խոսել դեռևս 11 տարեկան հասակից: Նա ընդամենը 15 տարեկան էր̦ երբ նրա վրա կրակեցին թալիբները: 16 տարեկանում նա ելույթ ունեցավ ՄԱԿ-ում̦ գրում է India Today-ը: Իսկ 2014 թվականին նա ստացավ «Քաղաքացիական իրավունքի պատվավոր դոկտորի» գիտական աստիճան: ՄԱԿ-ի նախաձեռնությամբ նրա տարեդարձի օրն աշխարհում նշվում է որպես «Մալալայի օր»: Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկրի մասին այժմ վավերագրական ֆիլմ է նկարահանվում̦ որը կրում է «Նա ինձ Մալալա կոչեց» անունը: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: