ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արտգործնախարարն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Հուլիսի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը և շարունակելու է հետևողական ջանքերը՝ Կազմակերպության շրջանակներում դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:

Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան անդրադարձան աշնանը Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի օրակարգին, ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանն առնչվող հարցերին։

Հանդիպմանն արծարծվեցին Հավաքական անվտանգության խորհրդի՝ անցյալ տարեվերջին կայացած նստաշրջանի որոշումների իրականացման ընթացքն ու Կազմակերպության անդամ պետությունների միջև արտաքին քաղաքական համադրման հարցեր։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: