Թուրքիայի՝ մեկ հարվածով երկու նապաստակ որսալու փորձերը
Նախորդ շաբաթ Թուրքիայի Մերձավոր Արևելքում վարած արտաքին քաղաքականության մեջ շրջադարձային փոփոխություն տեղի ունեցավ: Եթե մինչ այդ Թուրքիան վարում էր այսպես կոչված զուսպ արտաքին քաղաքականություն և ուղղակիորեն չէր միջամտում հարևան երկրներում տիրող քաոսին, ապա նախորդ շաբաթ Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո Էրդողանը համաձայնեց բացել Թուրքիայում գտնվող Ինջիրլիքի և Դիարբեքիրի օդային բազաները, ինչը թույլ կտա ՆԱՏՕ գործընկերներին այդ ռազմաբազաներից օդային հարվածներ հասցնել ԻՊ-ին: Բացի այդ Թուրքիան, միաժամանակ երկու ճակատով, ուղղակի ռազմական գործողություններ ձեռարկեց ` օդային հարվածներ հասցնելով Սիրիայում «Իսլամական պետության», ինչպես նաև հյուսիսային Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության զինյալներին:
Ինչո՞վ էր պայմանավորված Թուրքիայի արտաքին քաղաքականության նման կտրուկ փոփոխությունը:
Թուրքիայի իշխանությունների չկամության կամ անկարողության հետևանքով վերջին շրջանում թուրք-սիրիական սահմանը դարձել էր ԻՊ-ի զինյալների համար ազատ ելումուտի հիմնական ուղի: Սրա հետ մեկտեղ, որքան էլ տարօրինակ հնչի, Թուրքիայի իշխանություններին հաջողվում էր ոչ միայն զերծ պահել ԻՊ գրոհայիններին երկրում ահաբեկչական գործունեություն ծավալելուց, այլ նաև կարողանում էին անհրաժեշտության դեպքում ահաբեկիչների հետ գալ գաղտնի համաձայնության:
Օրինակ, անցած տարի հունիսին, երբ ԻՊ զինյալները գրավեցին Մոսուլ քաղաքը, Թուրքիայի իշխանություններին հաջողվեց անհասկանալի ճանապարհով համաձայնության գալ ԻՊ-ի հետ և Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակիցներին ազատել ահաբեկիչների ձեռքից` նրանց փոխանակելով բանտարկյալների հետ:
Սակայն վերջին զարգացումները և Թուրիայում ավելի հաճախ դարձած ահաբեկչական գործողությունները վկայում են, որ Թուրքիայի իշխանությունների` «կուլիսների հետևում» վարած քաղաքականությունը սկսել է իրեն ամբողջությամբ չարդարեցնել: Ուստի, Թուրքիայի իշխանությունները որոշեցին երկրի անվտանգությունն ապահովելու համար դիմել ՆԱՏՕ գործընկերների օգնությանը: Սակայն միամիտ կլինի կարծել, որ ԻՊ-ից եկող անմիջական վտանգը միայն այս փուլում բավական կլիներ, որպեսզի Թուրքիան զիջեր իր դիրքերը և ուղղակի ներգրավվեր Մերձավոր Արևելքում տիրող քաոսում:
Ինչպես միշտ, Թուրքիան այս անգամ էլ փորձեց մեկ հարվածով երկու նապաստակ խփել, և ԻՊ-ի դեմ պայքարի քողի ներքո կարողացավ ստանալ ԱՄՆ համաձայնությունն ուղղակի օդային հարվածներ հասցնելու իր վաղեմի թշնամի Քրդական աշխատավորական կուսակցության զինյալներին: Իր այս նպատակին հասնելու համար Թուրքիայի իշխանությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ կարող են ոտնահարել մարդու միջազգային իրավունքները, ինչի ապացույցն է Թուրքիայի օդային հարվածների պատճառով արդեն իսկ տուժած քուրդ կանանց և երեխաների մեծ թիվը:
Սա բնականաբար չէր կարող Թուրքիայի ներսում քուրդ ժողովրդի կողմից խռովության նոր ալիքի պատճառ չդառնալ: Սրան ի պատասխան ՝ Թուրքիայի իշխանությունները հետևողականորեն շարունակում են իրենց կոշտ ուժի քաղաքականությունը, ինչի մասին է վկայում Թուրքիայի իշխանության ներկայիս փորձերը բռնի ուժով ճնշել երկրի քուրդ բնակչության բողոքի ձայնը:
Արդյոք Թուրքիայի իշանություններին կհաջողի՞ դիմնագրավել բոլոր մարտահրավերներին և հաղթող դուրս գալ միանգամից երեք ճակատում, դեռ վաղ է ասել, սակայն փորձը ցույց է տվել, որ երկրի ներսում առկա խնդիրները կոծկելու նպատակով սեփական հանրությանը վանդակի մեջ պահելու իշխանության փորձերը ճակատագրական է եղել առաջին հերթին հենց իշխող վարչակարգի համար:
այլ նյութեր այս թեմայով
- ԱՄՆ-ը կշարունակի ԻՊ-ի դեմ պայքարը. Պոմպեո «Կոալիցիայի անդամները պետք է իրենց հայրենիքներ վերադարձնեն հազարավոր արտասահմանցի գրոհային-ահաբեկիչներին և...
- Թուրքիայում կալանավորվել են ԻՊ զինյալներ Հակաահաբեկչական գործողությունների ընթացքում, ուժայինները բռնել են ընդհանուր առմամբ յոթ կասկածյալի, նրանց թվում՝...
- Պայթյունները Շրի Լանկայում. անվտանգության ծառայությունների տապալմա՞ն, թե՞ ներքաղաքական ճգնաժամի արդյունք Շրի Լանկայի ահաբեկչությունները ոչ միայն հատուկ ծառայությունների վատ աշխատանքի, այլ երկրում առկա ներքաղաքական...
- ԻՊ-ի պարտությունից հետո 3,2 մլն իրաքցիներ վերադարձել են իրենց տները. ՄԱԿ 3,2 մլն մարդ վերադարձել են իրենց հարազատ շրջանները: Հունվարին 2013 թվականի դեկտեմբերին ճգնաժամի սկսվելուց ի վեր առաջին...
- ԻՊ պարտությունից հետո ու՞ր են մեկնել Սիրիայի և Իրաքի ջիհադիստները Պաշտոնյաների ինքնավստահ հայտարարությունների հետևում կա մի կարևոր փաստ. Ներկայումս հայտնի չէ, թե քանի ԻՊ զինյալներ...
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ