Լիանա Հովհաննիսյան. ԱՄՆ նախընտրական պայքարի հիմնական ներքաղաքական թեզերը
Միգրանտները հանդիսանում են խոչընդոտ, թե՞ զարգացման հիմնական խթան ԱՄՆ-ում, ԱՄՆ բնակչության շահերից է բխում ունենալ նախագահ, ով կախման մեջ է երկրի միլիարդատերերից, թե՞ ինքն է հանդիսանում միլիարդատեր: Այս և մի շարք այլ հարցերին «Արմեդիա» ՏՎԳ-ին տված բացառիկ հարցազրույցում կպատասխանի «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանը:
- ԱՄՆ նախընտրական արշավը կարծես թե արդեն ակտիվ փուլում է: Ինչո՞վ է պայմանավորված այս ժամանակաշրջանում արդեն իսկ հայտնի թեկնածուների նման ակտիվությունը և ո՞վքեր են պայքարի առաջնաբեմում:
- ԱՄՆ-ում հանրապետականները և դեմոկրատներն արդեն իսկ ակտիվ ներգրավված են 2016 թվականին սպասվող նախագահական ընտրությունների առաջին փուլի` փրայմերիզի նախընտրական արշավին: ԱՄՆ ընտրությունների առաջին փուլի ժամանակ, որը շատերի կողմից համարվում է «բուն ընտրությունների խորթ երեխան», յուրաքանչյուր կուսակցություն ընտրվում է իր ամենաուժեղ թեկնածուին, ով պետք է արդեն բուն ընտրություններում մրցակցի հակառակ կուսակցությունից ընտրված թեկնածուի հետ:
Ներկայումս ընտրությունների առաջին փուլի համար հայտ է ներկայացրել 18 հանրապետական և 5 դեմոկրատ թեկնածու: Հանրապետական թեկնածուների քանակն արդեն իսկ գերազանցում է 1948 թվականին սահմանված ռեկորդը, երբ ընտրական պայքարին էր միացել 15 հանրապետական թեկնածու: Հանրապետական թեկնածուների նման ռեկորդային թվին տրվող` որպես մեկ հնարավոր բացատրություն հաճախ նշվում է այն, որ միևնույն կուսակցության թեկնածուն տվյալ կուսակցությունը ներկայացնող նախագահի երկու կառավարման ժամկետներից հետո սովորաբար պարտվում է հաջորդ ընտրություններում: Այս տեսանկյունից հանրապետականները 2016-ի նախագահական ընտրությունները դիտարկում են որպես իրական հնարավորություն:
Չնայած հանրապետական և դեմոկրատ թեկնածուների թվի միջև առկա նման տարբերությանը, պայքարը դեռևս ընթանում է յուրաքանչյուր կուսակցության հիմնական երկու թեկնածուների միջև: Դեմոկրատ թեկնածուներից պայքարի առաջնաբեմում են ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և ԱՄՆ Կոնգրեսի պատմության մեջ ամենաերկար անկախ կոնգրեսական եղած Բըրնի Սանդերսը:
Հանրապետական թեկնածուներից պայքարը գլխավորում են ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի երկրորդ տղան՝ Ջեբ Բուշը և ամերիկացի անշարժ գույքի գործակալ, միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփը:
- Նախընտրական արշավում որո՞նք են թեկնածուների կողմից շոշափվող հիմնական նախընտրական թեմաները:
- Թեկնածուների կողմից քննարկվող հիմնական ներքաղաքական թեմաների շարքում են երկրում առկա սոցիալական անհավասարությունը և միգրացիային վերաբերող խնդիրները (ըստ ծննդյան վայրի քաղաքացիություն ստանալու իրավունքը. կանայք ապօրինի ներգաղթում են ԱՄՆ, այնտեղ երեխա ունենում, որից հետո ԱՄՆ-ում ծնված և ԱՄՆ քաղաքացի համարվող այդ երեխայի միջոցով ընտանիքի բոլոր անդամները կարողանում են ստանալ քաղաքացիության իրավունք):
Անհավասարության խնդիրն առկա է բոլոր թեկնածուների ընտրական քարոզարշավի հիմնական թեզերի շարքում: Սրա հետ մեկտեղ թեկնածուները շարունակում են ակտիվ մրցակցել, թե ում կհաջողվի իր ընտրական քարոզարշավի համար ավելի շատ գումար հավաքել: Այս նպատակով թեկնածուները հիմնականում դիմում են ընտրարշավին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված հատուկ քաղաքական կոմիտեներին, այսպես կոչված Super Political Action Committees (Super PACs), որի շրջանակներում մեկ հարուստ միլիարդատեր կարող է ֆինանսավորել մեկ թեկնածուի ամբողջ քաղաքական քարոզարշավը` առանց որևէ իրավական սահմանափակման (ներկայումս Բուշն առաջին տեղում է՝ շնորհիվ Վերելքի Իրավունք (Right to Rise) կոչվող Super PAC-ի, որի շնորհիվ այս թեկնածուի ընտրարշավի համար կուտակված գումարն արդեն իսկ գերազանցել է 114 միլիոնը): Սա, իհարկե, անհավասարության դեմ պայքարող նախագահի թեկնածուներին կանխման մեջ է դնում ընտրարշավը ֆինանսավորող այդ միլիարդատերերից, ովքեր միևնույն ժամանակ հանդիսանում են սոցիալական անհավասարության հիմնական մեղավորներից մեկը:
Նախագահի մյուս թեկնածու` Դոնալդ Թրամփի դեպքն էլ ավելի հետաքրքիր է: Նա հրաժարվել է այսպես կոչված Super PAC-երի օգնությունից, հայտարարելով, որ իր սեփական միջոցները բավարար են սեփական ընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար: Այս դեպքում հարց է առաջանում, ԱՄՆ ժողովրդի համար ավելի լավ է, երբ նախագահի թեկնածուն կախված է երկրի միլիարդտաերերից, թե՞ ինքն է դասվում այդ միլիարդատերերի շարքին:
Երևի թե Բըրնի Սանդերսի նախընտրական արշավի ֆինանսական բաղադրիչն ամենացանկալին է: Վերջինս հրաժարվել է super PAC-երի համակարգից` հայտարարելով, որ դրանք երկրի միլիոնատերերին և միլիարդատերերին տալիս են անսահման ազդեցություն:
- Իսկ ինչպիսի՞ն են թեկնածուների դիրքորոշումները միգրացիայի հարցի շուրջ:
- Միգրացիայի հարցի շուրջ թեկնածուների տեսակետները հակասական են և տարբեր: Այս հարցի շուրջ տարբերություններն ակնհայտ են անգամ միևնույն կուսակցությունը ներկայացնող հանրապետական թեկնածուներ` Ջեբ Բուշի և Դոնալդ Թրամփի մոտեցումներում: Եթե Ջեբ Բուշը միգրացիայի դրդապատճառները փնտրում է «սիրո մեջ» և այն բացատրում մարդկանց` իրենց ընտանիքների կյանքն ավելի լավը դարձնելու ձգտումով` դեմ դուրս գալով միգրանտների զանգվածային արտաքսման գաղափարին (ինչն առավել քան բնական է, եթե հաշվի առնենք, որ Ջեբ Բուշի կինը նույնպես միգրանտ է), ապա իր հակառակորդ Դոնալդ Թրամփը կողմ է զանգվածային արտաքսմանը: Ավելին, նա հաճախ նշում է «Մեքսիկայի ֆինանսավորմամբ» երկրի հարավային սահմանին պատի կառուցման անհրաժեշտության մասին, ինչն, ըստ նրա, կնվազեցնի ԱՄՆ ժամանող միգրանտների թիվը:
Ի տարբերություն հանրապետականների, դեմոկրատների դիրքրոշումն այս հարցում ավելի մեղմ է: Համաձայն այս տարվա մայիսին Pew Research Center-ի կողմից անցկացված հարցման արդյունքների՝ հանրապետականների 63%-ը կարծում է, որ միգրանտները բեռ են պետության ուսերին, մինչդեռ միայն 27%-ն է կարծում, որ միգրանտները նպաստում են պետության ուժեղացմանը: Ի հակադրություն հանրապետականների, դեմոկտարների 62%-ը և անկախ քաղաքական գործիչների 57%-ը կարծում է, որ միգրանտները հզորացնում են երկիրը:
Հաշվի առնելով այս տվյալները՝ բնավ զարմանալի չէ, որ դեմոկրատ թեկնածու Քլինթոնը մեկ անգամ չէ, որ կոչ է արել հանրապետականներին «իջնել երկնքից և ընդունել իրականությունը»: Քլինթոնը կողմ է անօրեն միգրանտներին քաղաքացիություն շնորհելուն, եթե վերջիններս բավարարեն մի շարք պայմանների, որոնք ներառում են կառավարությանը տուգանքի և հարկերի վճարումը, ինչպես նաև անգլերենի ուսուցումը: Բըրնի Սանդերս մոտեցումն այս հարցում նույնական է Քլինթոնի դիրքորոշման հետ: Համաձայն Սանդերսի՝ «Ամերիկան միգրանտների պետություն է և նրանք հանդիսանում են Ամերիկայի ուժը»:
Սակայն, ի տարբերություն Քլինթոնի` Սանդերսը դեռևս պակաս հայտնի է լատինական ծագմում ունեցողների և ԱՄՆ այլ փոքրամասնությունների շրջանակում: Համաձայն CNN-ի վերջին հարցումների` Սանդերսը վայելում է ոչ սպիտակամորթ դեմոկրատների միայն 5 տոկոսի աջակցությունը, մինչդեռ Քլինթոնին աջակցում է հարցված ոչ սպիտակամորթների 65 տոկոսը:
Վերջում մնում է փաստել, որ միգրանտների խնդիրը դեռ շարունակելու է մնալ ընտրական քարոզարշավի գլխավոր թեմաներից մեկը: Եվ եթե հաշվի առնենք, որ համաձայն վերջին ուսումնասիրության տվյալների` ԱՄՆ բնակիչների տասից յոթը կողմ է անօրինակ միգրանտներին փաստաթուղթ տրամադրելուն, ապա, եթե ոչ այս փուլում, ապա բուն ընտրական արշավում հաջողության հասնելու համար նրանք ստիպված կլինեն հաշվի առնել ԱՄՆ բնակչության դիրքորոշումն այս հարցի շուրջ: Սա թույլ է տալիս ենթադրել, որ այս հարցում կուսակցությունների դիրքորոշումներում մենք դեռ ականատես կլինենք որոշակի փոփոխությունների:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան Ուկրաինային է մատակարարում Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր. Foreign Policy Տանկեր ոչնչացնելու համար նախատեսված այս զինամթերքի փոքր ռումբերն անմիջապես չպայթելու դեպքում կարող են տարիներ...
- Լոս Անջելեսի քաղաքապետը և քաղաքային խորհրդի նախագահը դիմել են ԱՄՆ նախագահին՝ Լաչինի միջանցքի հարցով Շնորհակալություն քաղաքապետ Բասին այն բանի համար, որ միացել է ինձ, որպեսզի նախագահ Բայդենին հասցնենք շրջափակումը...
- ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ կերպով․ Բլինկենը խոսել է Փաշինյանի հետ Նա ասել է, որ առաջ գնալու միակ ուղին դիվանագիտությունն է, ինչպես նաև նշել, որ շարունակելու է անձնապես ներգրավված...
- Թեհրանը մինչև կեսգիշեր կպատասխանի ԵՄ միջուկային համաձայնագրի առաջարկներին Այսօր երեկոյան 12-ի կողմերը մենք գրավոր ձևով կտրամադրենք վերջնական պատասխանը ԵՄ-ի կողմից համակարգողին:
- Թուրքական լրատվամիջոցը նշել է Էրդողանի և Բայդենի հանդիպման հնարավոր ամսաթիվը Մինչդեռ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել, որով դեմ են Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ