ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններ. «Խավիարային դիվանագիտությունը» նորից գործի է դրվելու

Ադրբեջանի կուսակցություններն արդեն իսկ սկսել են գրանցվել նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար: Դեռևս հայտնի է միայն մեկ կուսակցական դաշինք, որն արդեն իսկ գրանցվել է՝ «Ազադլըգ-2015», որի մեջ մտնում են «Ազադլըգ»,  «Այդընլար», «Լիբերալ-դեմոկրատական», «Միացյալ Ադրբեջան», «Քաղաքացիության և զարգացման» կուսակցությունները:

Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների իրական հետաքրքրությունը, սակայն, ոչ այնքան այն է, թե քանի ու որ կուսակցությունները կմասնակցեն ընտրապայքարին, քանզի արդյունքներն արդեն իսկ պարզ են, այլ թե այս անգամ Ադրբեջանն ինչ քայլերի կդիմի միջազգային հանրությանը մոլորեցնելու և ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելու համար: Ակնհայտ է նաև, որ ընտրարշավի ամբողջ ընթացքում իշխող կուսակցությունն առավել քան երբևէ փորձելու է շեղել սեփական հանրության ուշադրությունը երկրի ներքաղաքական բավականին խառը իրավիճակից՝ իշխանության համար շահեկան վիճակ ստեղծելու համար: 

Նման փորձերի արդեն իսկ ականատես ենք լինում: Սահմաններին տիրող լարված իրավիճակը պետք դիտել նաև որպես Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արվող բավականին ուժեղ մի ալիք: Այս քայլով, ինչպես նաև բավականին լայնածավալ քարոզչությամբ Ադրբեջանը փորձում է միանգամից մի քանի հարց լուծել:

Նախ՝ ԼՂՀ-Ադրբեջան, ՀՀ-Ադրբեջան սահմաններին լարվածություն ստեղծելով և գործի դնելով իր քարոզչամեքենան՝ Ադրբեջանը փորձում է միջազգային ու սեփական հանրությանը համոզել, թե բանակցություններում առաջընթաց չունենալը պայմանավորված է նաև  հայկական կողմերի «գործողություններով»:

Երկրորդ՝ ուռճացնելով հայկական կողմերի կրած վնասները (մերթընդմերթ հրապարակելով նաև ադրբեջանական կողմի զոհերի մասին՝ չկարողանալով այլևս ամբողջովին թաքցնել դրանք զոհերի մեծ թվի պատճառով)՝ Ադրբեջանում ջանում են ցուցադրել իրենց «հզորությունը»՝ ապացուցելու, որ իշխանություններն ամեն ինչ անում են իրենց քաղաքացիներին պաշտպանելու համար:

Երրորդ՝ ինչպես արդեն բազմիցս է նշվել, սահմաններում լարված իրավիճակը ամենալավ «պատճառաբանությունն» է նավթադոլարների մեծ մասի անհետացման համար:

Եթե անդրադառնանք միջազգային հանրության «մասնակցությանը» Ադրբեջանի ընտրություններին, ապա պետք է զարմանքով նշել, որ չնայած Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակվելուն՝ այդ կազմակերպությունը իրարամերժ մի քանի լուրերից հետո արդեն իսկ հաստատել է Ադրբեջան 350 դիտորդներ ուղարկելու փաստը: Մի՞թե Ադրբեջանի շանտաժային քաղաքականությունն ու «խավիարային դիվանագիտությունը» դեռ արդյունավետորեն գործում են: Արդյո՞ք ԵԱՀԿ կարճ հիշողության պատճառը շահն է… Այս համատեքստում պետք չէ նաև բացառել միջազգային այլ կառույցների բավականին դրական գնահատականներն ընտրարշավի, ընտրությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: