Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններ. «Խավիարային դիվանագիտությունը» նորից գործի է դրվելու
Ադրբեջանի կուսակցություններն արդեն իսկ սկսել են գրանցվել նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար: Դեռևս հայտնի է միայն մեկ կուսակցական դաշինք, որն արդեն իսկ գրանցվել է՝ «Ազադլըգ-2015», որի մեջ մտնում են «Ազադլըգ», «Այդընլար», «Լիբերալ-դեմոկրատական», «Միացյալ Ադրբեջան», «Քաղաքացիության և զարգացման» կուսակցությունները:
Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների իրական հետաքրքրությունը, սակայն, ոչ այնքան այն է, թե քանի ու որ կուսակցությունները կմասնակցեն ընտրապայքարին, քանզի արդյունքներն արդեն իսկ պարզ են, այլ թե այս անգամ Ադրբեջանն ինչ քայլերի կդիմի միջազգային հանրությանը մոլորեցնելու և ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելու համար: Ակնհայտ է նաև, որ ընտրարշավի ամբողջ ընթացքում իշխող կուսակցությունն առավել քան երբևէ փորձելու է շեղել սեփական հանրության ուշադրությունը երկրի ներքաղաքական բավականին խառը իրավիճակից՝ իշխանության համար շահեկան վիճակ ստեղծելու համար:
Նման փորձերի արդեն իսկ ականատես ենք լինում: Սահմաններին տիրող լարված իրավիճակը պետք դիտել նաև որպես Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արվող բավականին ուժեղ մի ալիք: Այս քայլով, ինչպես նաև բավականին լայնածավալ քարոզչությամբ Ադրբեջանը փորձում է միանգամից մի քանի հարց լուծել:
Նախ՝ ԼՂՀ-Ադրբեջան, ՀՀ-Ադրբեջան սահմաններին լարվածություն ստեղծելով և գործի դնելով իր քարոզչամեքենան՝ Ադրբեջանը փորձում է միջազգային ու սեփական հանրությանը համոզել, թե բանակցություններում առաջընթաց չունենալը պայմանավորված է նաև հայկական կողմերի «գործողություններով»:
Երկրորդ՝ ուռճացնելով հայկական կողմերի կրած վնասները (մերթընդմերթ հրապարակելով նաև ադրբեջանական կողմի զոհերի մասին՝ չկարողանալով այլևս ամբողջովին թաքցնել դրանք զոհերի մեծ թվի պատճառով)՝ Ադրբեջանում ջանում են ցուցադրել իրենց «հզորությունը»՝ ապացուցելու, որ իշխանություններն ամեն ինչ անում են իրենց քաղաքացիներին պաշտպանելու համար:
Երրորդ՝ ինչպես արդեն բազմիցս է նշվել, սահմաններում լարված իրավիճակը ամենալավ «պատճառաբանությունն» է նավթադոլարների մեծ մասի անհետացման համար:
Եթե անդրադառնանք միջազգային հանրության «մասնակցությանը» Ադրբեջանի ընտրություններին, ապա պետք է զարմանքով նշել, որ չնայած Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակվելուն՝ այդ կազմակերպությունը իրարամերժ մի քանի լուրերից հետո արդեն իսկ հաստատել է Ադրբեջան 350 դիտորդներ ուղարկելու փաստը: Մի՞թե Ադրբեջանի շանտաժային քաղաքականությունն ու «խավիարային դիվանագիտությունը» դեռ արդյունավետորեն գործում են: Արդյո՞ք ԵԱՀԿ կարճ հիշողության պատճառը շահն է… Այս համատեքստում պետք չէ նաև բացառել միջազգային այլ կառույցների բավականին դրական գնահատականներն ընտրարշավի, ընտրությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ