ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի իսլամիստները հավատարմության երդում են տվել ԻՊ-ին

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը Կովկասում: Վերջին մի քանի տարիների ընթացքում ծայրահեղ իսլամիստական գաղափարների ակտիվացումը հարևան Ադրբեջանում հող ստեղծեց այս երկրում ԻՊ-ի հաստատման համար: Վաղուց արդեն հայտնի է̦ որ հարյուրավոր ադրբեջանցիներ ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվում են Սիրիայում և Իրաքում:

Ադրբեջանցի լրագրողներից մեկի տվյալներով՝ Ադրբեջանում ավելի քան 40 հազար ծայրահեղականներ կան, որոնց մի մասը կռվում է ԻՊ-ի շարքերում: Նշվում է, որ վերջին շրջանում որոշ ծայրահեղական կրոնական ուղղությունների քարոզիչներ հասցրել են հաստատվել Ադրբեջանում: Վերլուծաբանները գրում են, որ Ադրբեջանն ԻՊ-ի համար դարձել է նոր անդամներ մատակարարող ամենահուսալի երկրներից մեկը: Վերջին 3 տարիների ընթացքում Սիրիայում սպանված ադրբեջանցիների թիվը գերազանցում է 200-ը:

Իսկ հիմա տարածաշրջանում ԻՊ-ի ներգրավվածությունը նոր մակարդակի վրա է դրվում: Ադրբեջանում գործող իսլամիստներն իրենց հավատարմությունն են հայտնել ԻՊ-ին: «Ողջունում ենք ԻՊ-ի մեր եղբայրներին: Մեր հաջողություններն ու պարտություններն ընդհանուր են: Հենց այդ պատճառով էլ ես` «Արրան Ալ-Իսլամիայի» շեյխ Մուհամեդ Ալ-Ազերիս, մեր ջեմաաթի բոլոր անդամների անունից հնազանդության երդում եմ տալիս խալիֆ Աբու Բաքր Ալ-Բաղդադիին` միանալով Ալլահի թշնամիների դեմ ջիհադին», - ասվում է խմբավորման ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ:

Նշենք, որ պաշտոնապես Ադրբեջանի իշխանություններն ԻՊ-ն ահաբեկչական խմբավորում դեռևս չեն հայտարարել: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ ԻՊ-ի ամրապնդումն Ադրբեջանում տեղի է ունենում իշխանությունների անմիջական թողտվության պայմաններում` նշելով, որ Ալիևի վարչակազմի կարծիքով «Սիրիայում զգալի ռազմական փորձ հավաքած զինյալները դեռ պետք են լինելու Արցախի դեմ կռվելու համար»:

Հիշեցնենք, որ հունիսին «Իմարաթ Կովկաս» խմբավորումը ևս հավատարմության երդում տվեց ԻՊ-ին: Սա նշանակում է, որ «Իսլամական պետությունը» հետևողականորեն իրականացնում է Կովկասում ամրապնդվելու իր ծրագրերը, որոնք ուղղակիորեն սպառնում են տարածաշրջանի երկրների անվտանգությանն ու կայունությանը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: