ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերջին iPhone-ներն ու դրանց հավատարիմ սպառողները

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, մեծ իրադարձություն տեղի ունեցավ iPhone-ի սիրահարների համար ողջ աշխարհում: Սեպտեմբերի 9-ին Apple ընկերությունը վերջապես ներկայացրեց իր վերջին iPhone 6S և iPhone 6S + սմարթֆոնները: Այս նոր «S» շարքն ավանդաբար ներկայացնում է իր նախորդ iPhone-ների բարելավված տարբերակները (տվյալ դեպքում՝ iPhone 6-ի), և առանձնանում է իր ճնշման զգայուն 3D Touch տեխնոլոգիայով, որը ճանաչում է ձեռքի հպումը՝ կախված որքան նուրբ կամ ուժեղ եք սեղմում հեռախոսի էկրանին: Նոր iPhone-ներն ունեն 12 մեգապիքսել ֆոտոխցիկ և HD 4K բարձրորակ տեսախցիկ:

Ըստ USA Today-ի, այս նոր մոդելները հասանելի կլինեն արծաթագույն, ոսկեգույն, վարդագույն և մոխրագույն տարբերակներով՝ արժենալով 199 - 399 ԱՄՆ դոլար՝ 6S և 299-499 դոլար 6S + մոդելների համար:

Картинки по запросу the iphone evolution

Գաղտնիք չէ, որ Apple ընկերությունն ունի հավատարիմ և մոլեռանդ սպառողներ ամբողջ աշխարհում և հատկապես iPhone-ի սիրահարներ, ովքեր օգտվում են այս սմարթֆոնից սկսած 2007 թվականից, երբ դրա անդրանիկ սերունդն առաջին անգամ «լույս աշխարհ» եկավ և ընդհուպ մինչև 2015 թվականի սեպտեմբեր ամիսը, երբ արդեն գործ ունենք վերջին դասի iPhone 6S և iPhone 6S +-ի հետ:

Այն զեկույցում, որ վերջերս ներկայացրել է The Strand Consulting հայտնի ամերիկյան կայքը, պարզ է դառնում, որ  iPhone-ի երկրպագուների սերն ու նվիրվածությունն այս ապրանքատեսակի հանդեպ վեր է ածվել իսկական մոլուցքի: Հազարավոր սպառողներ կրակոտ կերպով պաշտպանում են սմարթֆոնը՝ չնայած դրա բազում թերություններին:

Մի շարք հոգեբաններ անգամ iPhone-ամոլությունը համեմատում են այսպես կոչված ստոկհոլմյան սինդրոմի: Դա հոգեբանական երևույթն է, երբ պատանդը համակրանք ու դրական զգացմունքներ է տածում իրեն առևանգողի հանդեպ, ինչը նշանակում է, որ հոգեբանները հասարակության մի ստվար զանգվածի փաստորեն համարում են «iPhone-ի գերիներ»:

Սա իհարկե խիստ վիճելի տեսակետ է, այնուամենայնիվ չենք կարող չհամաձայնել, որ այս գեղեցիկ հեռախոսն իր  ֆանտաստիկ ինտերֆեյսի և տարատեսակ հնարավորությունների շնորհիվ շահել է միլիոնավոր օգտատերերի սրտերը, ովքեր անկախ ամեն ինչից շարունակում են պաշտպանել ապրանքանիշը և հետևել դրա բոլոր նորություններին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    9 C°
     
    22°  12° 
    16.05.2024
    21°  10° 
    17.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: