Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է. Կարեն Բեքարյան
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության վերջին զարգացումները: Խոսելով ղարաբաղյան կարգավորման գործընթացից` բանախոսն ընդգծեց հերթական, բայց արդեն պարբերական դարձող սրացումները ՀՀ-Ադրբեջան և ԼՂՀ-Ադրբեջան սահմաններում: «Այս սրացումները որոշակի տարբերություններ ունեն մինչ այդ եղածներից, քանի որ զինատեսակը փոփոխություն է կրում: Եվ սա արդեն դիտվում է ոչ թե որպես մեկանգամյա գործողություն, այլ դառնում է խաղի կանոն Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պայմաններում», - նշեց քաղաքագետը` ցավով արձանագրելով զոհերի առկայություն, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում:
«Արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Ադրբեջանում իրավիճակն օրեցօր սրանում է կապված քաղհասարակության, ակտիվիստների, լրագրողների հետ: Բռնությունների, հետապնդումների բավական մեծ աճի պայմաններում միամտություն կլինի ակնկալել, որ այդ անհանդուրժողականությունը կարող է չաճել սահմաններին: Ադրբեջանում իշխող կլանը հայտնվել է բավական անոմալ իրավիճակում, և դրանից բխող գործողություններն իրենց ազդեցությունն են ունենում թե իրենց հասարակության, թե մեր և ԼՂՀ-ի վրա», - նշեց Բեքարյանը` միաժամակ հավելելով, որ ստեղծված իրավիճակի մեջ իրենց որոշակի պատասխանատվության բաժինն ունեն նաև որոշ երկրներ և միջազգային կազմակերպություններ, որոնք փորձում են անընդհատ համահարթեցնել իրավիճակը և չբարձրաձայնել խնդիրներն այնպես, ինչպես դրանք կան:
Փորձագետը նշեց, որ միջազգային ուժերի համահավասարեցնող հայտարարություններն Ադրբեջանի կողմից դիտարկվում են եթե ոչ որպես խրախուսում, ապա իր կողմից իրականացվող գործողությունների անտեսում:
«Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահը կարևորեց նաև ԼՂՀ-ում սպասվող ՏԻՄ ընտրությունները` նշելով, որ այդ ընտրությունները, դրանց ացկացման որակը մեծագույն ապացույցն են նրա, որ «որևէ մեկի մտքով երբևէ չանցնի, որ ԼՂՀ-ն իր ձեռք բերած ժողովրդավարությամբ կարող է ապագան կապել Ադրբեջանի հետ»:
Խոսելով Եվրախորհրդարանի վերջին բանաձևի և Ադրբեջանի որոշ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու առաջարկի մասին` Բեքարյանը նշեց, որ բանաձևը բավական սուր հարցադրումներ է պարունակում, այդ թվում՝ խոսվում է Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակի փակման մասին:
Ադրբեջանում տիրող ներքին իրավիճակը մարդու իրավունքներից զատ մեկ այլ կարևոր կողմ ևս ունի: Երկրում սթրեսային իրավիճակ է տիրում Կենտրոնական բանկի, մանաթի փոխարժեքի անկման, եկամուտների նվազման հետ կապված. «Այս ամենը ցույց է տալիս, որ մոտ ապագայում Ադրբեջանում որևէ կայունություն կամ որևէ վերադարձ դեպի բանակցային գործընթացի կառուցողական մաս, երևի թե հնարավոր չէ ակնկալել: Հետևաբար, և՛ ՀՀ-ն, և՛ ԼՂՀ-ն իրենց գործողություններում պետք է հաշվի առնեն այս իրողությունները դրանից բխող բոլոր հետևանքներով»:
Փորձագետը նաև նշեց, որ Ադրբեջանում տիրող այս իրավիճակի պայմաններում «Իսլամական պետությունն» Ադրբեջանը դիտարկում է իր համար մարդկային ռեսուրսների դաշտ, ինչն ամենևին պատահական չէ: Սա որոշակի պահի կարող է մարտահրավեր դառնալ նաև մեզ համար և պետք է մշտապես գտնվի մեր ուշադրության կենտրոնում:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
այլ նյութեր այս թեմայով
- Խոշորացույց․ Բաքվի՝ ժողովրդավար ու խաղաղասեր լինելու իմիտացիան «Խոշորացույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, վերջին...
- Բաքվում բողոքի համր ցույց է Ձերբակալվել է երկու ակտիվիստ։
- «Բումերանգի էֆեկտը սպառնում է հարվածել ռեժիմին». Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս...
- 2018-ին Ադրբեջանում անակնկալների պակաս չզգացվեց Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաշերտ են` դրանք շահավետ տնտեսական և դժվար քաղաքական հարաբերություններ...
- Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ