Հրաժարվելով եվրոպական կառույցների հետ համագործակցությունից` Ալիևը փորձում է «պաշտպանել» իր իշխանությունը
Ադրբեջանի խորհրդարանը երեկ ԵՄ Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափի` «Եվրանեսթի» աշխատանքներին մասնակցությունը դադարեցնելու որոշում է կայացրել: Որոշումն անսպասելի չէր: Երկուշաբթի ադրբեջանական մեջլիսում տեղի ունեցած լսումների ժամանակ, որոնք կազմակերպվել էին Եվրախորհրդարանի` սեպտեմբերի 10-ին ընդունած բանաձևի կապակցությամբ, հնչել են նույնիսկ եվրոպական կառույցներում երկրի անդամակցությունը լիովին դադարեցնելու կոչեր:
Պաշտոնական Բաքվի, իսկ ավելի կոնկրետ՝ Ալիևի և նրա կողմնակիցների վրդովմունքը լիովին հասկանալի է. հիրավի, ԵՄ խորհրդարանի կողմից ընդունված փաստաթուղթը, կարելի է ասել, աննախադեպ է, քանի որ անվանապես հասցեագրված մեղադրանքի բացահայտ ակնարկ է պարունակում: Փաստաթուղթը, որին կողմ է քվեարկել 365 ԵՄ խորհրդարանական, ԵՄ գործադիր մարմիններին կոչ է անում «նախագահ Ալիևին և նրա ընտանիքի անդամներին վերագրվող, հետաքննող լրագրող Հադիջա Իսմայիլովայի կողմից բացահայտված կոռուպցիոն փաստերի մանրակրկիտ հետաքննություն իրականացնել»: Այս կետն ինքնին չափազանց խոսուն է. եթե այն համադրենք Ադրբեջանում քաղհասարակության ներկայացուցիչների վիճակի սուր քննադատություն պարունակող դրույթների հետ, ապա ստացվում է, որ եվրոպացի գործիչները սրանով արձանագրում են, թե այլևս չեն պատրաստվում հանդուրժել Ալիևի սանձարձակ կեցվածքը:
Ավելին՝ փաստաթուղթը կոնկրետ պատժամիջոցների կոչ է անում: Բանաձևով պատգամավորները «ԵՄ Խորհրդին հորդորում են հրաժարվել ԱլԳ գործընկերների նկատմամբ երկակի չափորոշիչներ կիրառելուց, և այս իմաստով թիրախավորված պատժամիջոցներ և մուտքի արտոնագրերի արգելք սահմանել բոլոր այն քաղաքական գործիչների, պաշտոնյաների և դատավորների նկատմամբ, ովքեր ներգրավված են քաղաքական հետապնդումներում»: Միաժամանակ Խորհրդարանը Եվրահանձնաժողովին հորդորում է ժամանակավորապես կասեցնել Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում Ադրբեջանին տրվող բոլոր ֆինանսական միջոցները` բացառությամբ մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդկանց միջև շփումների ակտիվացմանն ուղղված ծրագրերից: Փաստաթղթում խորհրդարանականները կասկածի տակ են դնում նաև Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության նպատակահարմարությունն ու Ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրումը:
Բանաձևն ակնհայտ է դարձնում նաև, որ եվրոպացի գործիչների շրջանում կա այն հստակ գիտակցումը, որ ալիևյան կլանի սանձարձակությունը երկրի ներսում բռնաճնշումների հանգեցնելուց բացի, իր արտահայտությունն է գտնում նաև ՀՀ և ԼՂՀ հետ Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակում: Փաստաթղթի 23-րդ կետով պատգամավորները վերահաստատում են «Ադրբեջան ԵՄ պատվիրակություն ուղարկելու անհրաժեշտությունը` ընդգծելով հնարավորինս արագ այն ուղարկելու անհրաժեշտությունը` Ադրբեջանի իշխանությունների հետ մարդու իրավունքներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հրատապ խնդիրները քննարկելու նպատակով»: Մեկ անգամ չէ« որ նշվել է, թե Ալիևի վարած բռնի քաղաքականությունը սեփական ժողովրդի նկատմամբ ուղղակիորեն անդրադառնում է հայկական երկու պետությունների հետ Ադրբեջանի սահմանների իրավիճակի վրա, քանի որ Ալիևը սեփական ժողովրդի ուշադրությունը ղարաբաղյան հակամարտությունով շեղելու, կոնֆլիկտի առկայությամբ ադրբեջանցիներին ահաբեկելու, ինչպես և երկրի ներսում աճող ագրեսիայի ալիքը դեպի հայկական պետություններ ուղղելու մարտավարություն է իրականացնում: Եվ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից հստակ է դառնում, որ այս գործելաոճը որևէ կերպ չի խրախուսվում քաղաքակիրթ աշխարհի կողմից: Փաստաթղթում խորհրդարանականները բառացիորեն նշում են. «Ադրբեջանի իշխանություններին հիշեցնում ենք, որ բնակչության բարօրությունը, ինչը ներառում է իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքը, տնտեսական կայուն աճի էական բաղադրիչ է»:
Հասկանալի է` երբ իրերը նման բացահայտ կերպով անվանվում են իրենց անուններով, Ալիևը չի կարող անհանգստություն չզգալ սեփական իշխանության համար: Նույնիսկ անկախ այն հանգամանքից, թե Բանաձևում տեղ գտած հանձնարարականների որ մասին կհետևի ԵՄ հանձնաժողովը, փաստաթուղթը մի կողմից սթափեցնող ազդակ էր Ադրբեջանի իշխանությունների համար, մյուս կողմից՝ ազդակ` ուղղված ադրբեջանցիներին առ այն, որ իրենք միայնակ չեն սեփական իրավունքների համար պայքարում: Սա, իր հերթին, չի կարող տագնապ չառաջացնել Ալիևի մոտ, ում երկիրը բավականին մոտ է գտնվում հեղափոխական ալիքներով համակված տարածաշրջաններին: Արդյունքում Ալիևն ընտրում է Եվրոպայի հետ կապերը խզելու, փակվելու քաղաքականությունը, ինչը նրան մի քայլով ևս մոտեցնում է արևելյան բռնապետների շարքին:
Մեր հարևան երկրում և նրա հետ տեղի ունեցող այս զարգացումները չեն կարող իրենց անդրադարձը չունենալ մեզ վրա: Բնականաբար, այս ամենն առնչվում է նաև ղարաբաղյան կարգավորմանը: Նախ կարևոր է արձանագրել, որ միջազգային հանրության շրջանում կա հստակ պատկերացում, թե ով է տարածաշրջանում ապակայունացնող տարր, և ում ջանքերով է հակամարտությունը շարունակում մնալ չկարգավորված, իսկ վերջին շրջանում նույնիսկ գտնվում է թեժ փուլում: Մյուս կողմից՝ միջազգային հանրության համար ակնհայտ է նաև, որ անկախությունից ի վեր չափազանց տարբեր ուղիներով են ընթացել Ադրբեջանի ու Արցախի զարգացման գործընթացները, թե՛ պետական ու ժողովրդավարական ինստիտուտների կայացվածության, թե՛ հասարակության սեփական իրավունքներն ու ազատությունները գիտակցելու, պաշտպանելու տեսանկյունից հասունության առումով: Այս ընկալումն իր հերթին չի կարող չանդրադառնալ ղարաբաղյան կարգավորման շուրջ արևմտյան կամ առնվազն եվրոպական կողմի մոտեցումների փոփոխման վրա: Այս ամենը, բնականաբար, հնարավորություններ է ստեղծում հայկական երկու պետությունների համար այժմ առավել քան երբևէ արդյունավետ կերպով կոնֆլիկտի կարգավորման համատեքստում սեփական մոտեցումներն ու դրանց հիմքերը եվրոպական կողմին ներկայացնելու առումով:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
այլ նյութեր այս թեմայով
- Խոշորացույց․ Բաքվի՝ ժողովրդավար ու խաղաղասեր լինելու իմիտացիան «Խոշորացույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, վերջին...
- Բաքվում բողոքի համր ցույց է Ձերբակալվել է երկու ակտիվիստ։
- «Բումերանգի էֆեկտը սպառնում է հարվածել ռեժիմին». Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս...
- 2018-ին Ադրբեջանում անակնկալների պակաս չզգացվեց Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաշերտ են` դրանք շահավետ տնտեսական և դժվար քաղաքական հարաբերություններ...
- Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ