Ստամբուլի բիենալե 2015. հայկական թեմա
Ստամբուլի 14-րդ բիենալեում, որն անցկացվում է «Աղի ջուր» (Saltwater) խորագրով, ներկայացվել է նաեւ հայկական թեմա՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի Dilijan Art Initiative նախաձեռնության աջակցությամբ:
Որպես բիենալեի խորագիր ծառայում էր Ֆրանսիս Ալյուսի՝ ինչ-որ տեղ, ստամբուլյան կղզիներից մեկում արված լուսանկարը՝ կիսաբաց տնակի դռնից, որին դիպչում են ծովի ալիքները, ծովին նայող տեսարան՝ ֆրիդրիխյան մելամաղձոտությամբ լի: «Saltwater» նշանակում է ծովային, աղի: Saltwater-ը Բոսֆորի աղի ջրերն են, աղի արցունքներն են, Բոսֆորի ափերով փռված Ստամբուլն է, որտեղ չեն սիրում հիշել 1915-ին հայերի և 1955-ին հույների թափած արցունքները, սակայն բազմաթիվ նկարիչներ անդրադառնում են Բոսֆորի ջրերին խառնված այդ արցունքներին, և դա երբեմն ընդունում է շատ կոնկրետ ձև. չէ՞ որ Թուրքիայի սահմաններին այսօր էլ արյան ու արցունքի ծովեր են թափվում:
Ինչպես նշել է բիենալեի ծրագրի հեղինակ Քերոլին Քրիստով-Բակարգիեւը, խիստ կարեւոր է, որ Թուրքիայում ժամանակակից արվեստի ցուցահանդեսը կենտրոնանա Հայկական հարցի վրա ինչպես արվեստի պատմական գործերի, այնպես էլ ժամանակակից նախագծերի միջոցով։ Ստամբուլի 14-րդ բիենալեում դա չի արտահայտվում ոչ ազգային որեւէ տաղավարի, ոչ էլ հայկական բաժնի միջոցով ներկայացվող հեղինակային ծրագրերով, այլ ընդհակառակը՝ անհատ արվեստագետների եւ արվեստի յուրահատուկ գործերի միջոցով, որոնք ասես արձագանքում են այս պատմությանն ու ներհյուսված են ամբողջ ցուցահանդեսին
Dilijan Art Initiative նախագծի աջակցությամբ Քերոլին Քրիստով-Բակարգիեւը միավորել էր ինչպես հայ եւ թուրք, այնպես էլ հայկական սփյուռքից եւ ամբողջ աշխարհից նկարիչների, ովքեր իրենց աշխատանքներում արծարծել են Հայոց ցեղասպանության թեման:
Իսկ Ստամբուլի մասով՝ Կարոլի Քրիստով-Բակերջիևի գլխավոր խորհրդատուն դարձավ Օրհան Փամուկը, ով բիենալեին մասնակցում է որպես նկարիչ ՝ իր պատանեկության շրջանի նկարներով / նա պատրաստվում էր գեղանկարիչ դառնալ/ և «Անմեղության թանգարանի» տոտալ ինստալյացիաներով, ուր ներկայացված են հայ հանճար Արշիլ Գորկու կտավները, հասցրեց իր մանկության կղզի՝ Բյուկադա:
Նշենք, որ արվեստագետների գործերը չեն կենտրոնացվելու մեկ վայրում, այլ ցրված են լինելու Բոսֆորի ամբողջ երկայնքով՝ տարածվելով Ստամբուլի Ժամանակակից արվեստի թանգարանից մինչեւ Հրանտ Դինք հիմնադրամն ու նախկին ծխախոտի ֆաբրիկան։ Հայկական ծրագրում ընդգրկված արվեստագետների թվում են Վերնոն Ահ Քին, Հայկ Այվազյանը, Սոնյա Բալասանյանը, Աննա Պողիկյանը, Հերա Բյույուքթաշչյանը, Ռենե Գաբրին ու Այրին Անաստասը, Արշիլ Գորկին, Փոլ Կիրակոսյանը, Մայքլ Ռակովիցը եւ Սարգիսը։
Ստամբուլի 14-րդ բիենալեն կգործի մինչեւ 2015 նոյեմբերի 1-ը:
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ