UWC Dilijan College-ի նախագիծը՝ European Property Awards 2015-ի հաղթող
UWC Dilijan College-ի շենքային համալիրի նախագիծը ճանաչվել է լավագույնը Եվրոպայում՝ դառնալով հեղինակավոր International Property Awards մրցույթի եվրոպական փուլի հաղթողը «Public Services Development» անվանակարգում: Փորձագիտական հանձնախմբի կողմից այն արժանացել է առավելագույն գնահատականի: Նախագիծը ներկայացվել է International Property Awards համաշխարհային մրցույթի եզրափակիչ փուլ, որի հաղթողները հայտնի կդառնան 2015 թ. դեկտեմբերին:
Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամի հաղորդմամբ, քոլեջի շենքի նախագծի պատվիրատուն «Քեմփ Վենչուրս» ՓԲ ընկերությունն է (Հայաստան), նախագծի գլխավոր ճարտարապետը՝ «Tim Flynn Architects» -ը (Մեծ Բրիտանիա), գլխավոր կապալառուն եւ գլխավոր նախագծողը՝ «RD Group» հոլդինգը (Ռուսաստան):
2015 թվականին UWC Dilijan College-ի շենքը միջազգային մի շարք հեղինակավոր մրցանակների է արժանացել՝ դառնալով «International Property Awards -2015» մրցույթի դափնեկիր՝ «Public Services Development» անվանակարգում (եվրոպական տարածաշրջանում) եւ IGRA «Green Roof Leadership Awards-2015»-ի դափնեկիր՝ «Trendsetting Architecture» անվանակարգում, ինչպես նաեւ հաղթելով դեվելոփերական նախագծերի «FIABCI Prix d’Excellence» միջազգային մրցույթի ռուսաստանյան փուլում՝ «Հանրային սեկտոր» անվանակարգում: Այն նաեւ ԱՊՀ տարածքում միակ կրթական հաստատությունն է, որն արժանացել է BREEAM-ի հավաստագրի՝ էկոլոգիական շինարարության համար:
International Property Awards-ը հիմնադրվել է 1995թվականին, ներկայումս համարվում է միջազգային ամենահեղինակավոր մրցանակներից մեկը, որը շնորհվում է բնակելի, սոցիալական եւ կոմերցիոն անշարժ գույքի ոլորտում: Մրցանակներ շնորհվում են հետեւյալ անվանակարգերում՝ Architecture, Interior Design, Development եւ Agents & Consultants, որոնցից յուրաքանչյուրն, իր հերթին, բաժանվում է ենթաանվանակարգերի: Ժյուրիի կազմում ընդգրկված են ճանաչված փորձագետներ, ովքեր գնահատում են ոչ միայն նախագծերի ճարտարապետությունը, այլեւ «կանաչ» շինարարության, էներգաարադյունավետության եւ կայուն զարգացման ոլորտներում ժամանակակից պահանջներին համապատասխանությունը:
UWC Dilijan College-ի հիմնումը բարերարներ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի ու նրանց գործընկերների՝ մասնավոր անձանց եւ կազմակերպությունների համատեղ նախագիծն է, որն իրականացրել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը:
UWC Դիլիջան քոլեջը «Աշխարհի միացյալ քոլեջներ» ցանցի (United World Colleges -UWC) լիիրավ անդամ է եւ ունի IB Diploma ծրագրով դասավանդելու Միջազգային բակալավրիատի կազմակերպության հավատարմագիր:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ