ԼՂՀ-ում ժողովրդավարական հասարակության կառուցումն անբեկանելի է․ Սերժ Սարգսյան
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ի երեկոյան Նյու Յորքից մեկնել է Վաշինգտոն: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից։
Նախագահը սեպտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից ի պատիվ ՀՀ Նախագահի կազմակերպված ընդունելությանը, որին Հիմնադրամի ներկայացուցիչներից բացի, ներկա են եղել շուրջ երկու տասնյակ կոնգրեսականներ, այդ թվում` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջեքի Սփիերը, Ռոբերտ Դոլդը, Ջիմ Կոստան-Դեյվ Թրոթը, Դեյվիդ Վալադոն, Ջուդի Չուն և այլոք, հայ համայնքի ազդեցիկ գործիչներ: Կոնգրեսական ընդունելության ժամանակ ՀՀ Նախագահը հանդես է եկել ելույթով, որի ավարտին հիմնադրամի անդամները Մորգենթաուի թոռ Ռոբերտ Մորգենթաուին հանձնել են «Ռաուլ Վալենբերգ» հիմնադրամի մեդալը: Կոնգրեսականները և հանդիպմանը հրավիրված մյուս գործիչները ողջունել են ՀՀ Նախագահին, ընդգծել, որ, որպես Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամներ, այսուհետ էլ շարունակելու են մնալ Հայաստանի կողքին` օժանդակելով նրա համար կարևորագույն խնդիրների լուծման գործին և նպաստելով Հայաստանի զարգացմանը, հզորացմանն ու բարեկեցությանը:
Կոնգրեսական ընդունելության ժամանակ իր ելույթում ՀՀ Նախագահը, մասնավորապես, ասել է․
«Գերաշնո՛րհ սրբազան հայրեր,
Հարգարժա՛ն նախագահ Ռոյս,
Հարգելի՛ կոնգրեսականներ,
Հարգարժա՛ն պարոնայք Էռնեկյան և Թենեմբաում,
Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել այստեղ: Այս միջոցառումը հարգանքի դրսևորում է ոչ միայն զոհերի, վերապրածների, նրանց ժառանգների, այլև ողջ հայ ժողովրդի նկատմամբ: Սա հավասարապես հարգանքի դրսևորում է բոլոր այն ժողովուրդների հանդեպ, որոնք երբևէ անցել են ցեղասպանություն կոչվող արհավիրքի միջով:
Սա ևս մեկ առիթ է ասելու, որ հանդուրժողականությունը, բազմակարծություն և իրավահավասարության հետ միասին, բարձր արժեքների ակունքներից է, բայց այն կարող է նաև հանցավոր լինել, երբ հանդուրժվում է չարը, երբ հանդուրժվում է անհանդուրժելին: Նման դեպքերում, ինչպես ասել է Հոլոքոստը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը. «Լռությունն աջակցում է ագրեսորին, բայց ոչ երբեք զոհին: Լռությունը խրախուսում է տանջողին, բայց ոչ երբեք տանջվողին: Երբեմն մենք պետք է միջամտենք: Երբ մարդկային կյանքը վտանգված է, երբ մարդկային արժանապատվությունն է վտանգված, պետական սահմաններն ու շահերը դառնում են ոչ կարևոր: Աշխարհի որ ծայրում էլ որ տղամարդ կամ կին հետապնդվեն իրենց ռասայի, կրոնի կամ քաղաքական հայացքների պատճառով, այդ վայրը պետք է դառնա տիեզերքի կենտրոնը»:
Այս առումով Հենրի Մորգենթաու ավագին «Ռաուլ Վալենբերգ» հիմնադրամի մեդալով հետմահու պարգևատրելու նախաձեռնությունն առանձնահատուկ խորհուրդ և նշանակություն ունի: Շատ ուրախ եմ որ այսօր մեզ հետ է գտնվում Հենրի Մորգենթաուի թոռը՝ պարոն Ռոբերտ Մորգենթաուն:
Պարո՛ն Մորգենթաու,
Ձեր պապն առաջին ամերիկացին էր, ով աշխարհին պատմեց հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի զանգվածային հանցագործությունների մասին՝ դրանք որակելով «ազգի ոչնչացման արշավ»: Որպես Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան, անձամբ ականատես լինելով այդ արհավիրքին՝ հետագայում նա իր «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» գրքում գրելու էր. «Ես համոզված եմ, որ մարդկության ողջ պատմության մեջ չկա նման սարսափելի դրվագ, ինչպիսին սա է: Անցյալի զանգվածային սպանությունները և հետապնդումներն աննշան են թվում 1915 թվականին հայ ժողովրդի տառապանքների համեմատ…: Մենք, թերևս, գործ ունենք մի նոր հանցագործության հետ, որի նպատակը բնաջնջումն է»: Ավելի ուշ Մորգենթաուի բնութագրած այդ նոր հանցագործությունն էր, որ Ռաֆայել Լեմկինի կողմից պիտի որակվեր որպես Ցեղասպանություն:
Ասում են, քանի դեռ կենդանի է հիշողությունը, կենդանի է նաև ճշմարտությունը: Հայոց ցեղասպանությանն առնչվող մի շարք փաստեր մեզ են փոխանցվել Հենրի Մորգենթաուի հուշերից: Նրա հուշագրությունն այսօր էլ երիտթուրքերի անմարդկային ու վայրագ հանցագործությունների կանխամտածված բնույթը փաստելու կարևորագույն սկզբնաղբյուրներից է: Տեղին է հիշել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթի՝ դեսպան Մորգենթաուին ուղղված հանդիմանությունն առ այն, թե «ինչո՞ւ եք այդքան հետաքրքրված հայերով. Դուք հրեա եք, այդ մարդիկ՝ քրիստոնյա… Ինչո՞ւ եք խանգարում այդ քրիստոնյաների հետ վարվենք այնպես, ինչպես ցանկանում ենք»:
Նույն ինքը՝ Մորգենթաուն էր Ամերիկյան մերձավորարևելյան նպաստամատույց կազմակերպության ստեղծման գաղափարախոսն ու ջատագովը: Այս կազմակերպության հարյուրավոր աշխատակիցներ տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանում, լծվեցին որբախնամ գործին` վերահաս մահից փրկելով տասնյակ հազարավոր հայ որբերի: Դիվանագիտական առաքելության ավարտից հետո էլ նա շարունակեց իր մարդասիրական գործունեությունը՝ օգնություն ցուցաբերելով հայրենիքից արտաքսված և զանգվածային կոտորածներից փրկված հայ, ասորի և հույն գաղթականներին: Սա ամերիկյան մարդասիրության խոսուն դրվագներից է:
Հենրի Մորգենթաու անունը յուրաքանչյուր հայի համար անջնջելի է՝ որպես մի նվիրյալ, ով գերադասեց ճշմարտությունը լռությունից, ով նախընտրեց դժբախտության մեջ հայտնվածներին օգնելու անշահախնդիր, երբեմն էլ` վտանգավոր ճանապարհը: Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կից հուշապատի վերջնամասում, ի թիվս Հայոց ցեղասպանության դեմ բողոք արտահայտած այլ մտավորականների ու գործիչների, ամփոփվել է նաև Մորգենթաուի շիրիմից բերված հողով սափորը։ Իսկ այս տարի ապրիլին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Մորգենթաուի ընտանիքի անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ներկայացվեց Մորգենթաուի հուշագրության հայերեն հրատարակությունը: Ավելին, հայկական փոստային ծառայությունը թողարկեց նրան նվիրված դրոշմանիշ, որի պաշտոնական մարման արարողությանը Վաշինգտոնում ներկա էի նաև ես, և որը այստեղ ցուցադրվեց:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ամիսներ առաջ ես այցելեցի Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարան: Այն ցեղասպանության հանցագործության առավել քան ազդեցիկ և խոսուն հիշատակարան է: Մարդկության դեմ իրագործված ոճիրներին նվիրված թանգարանները հստակ ուղերձ են ներկա և ապագա սերունդներին, որ երբեք չմոռացվեն պատմության դառը և արյունալի դրվագները: Բայց մենք չենք կարող մեր հույսը դնել միայն թանգարանների և հուշակոթողների վրա: Հավատարիմ «հիշում ենք» կարգախոսին՝ մենք պետք է անենք հնարավորինն ու անհնարինը՝ անվտանգ ապագա ապահովելու համար մեր սերունդներին: Ուստի, Հենրի Մորգենթաուի և նրա հետնորդների առաքելության հանրահռչակումը մեծ կարևորություն է ստանում՝ ոչ միայն հայերի և ամերիկացիների ապագա սերունդների մեջ հիշողության պահպանման, այլև միջազգային մասշտաբով մարդասիրական դաստիարակության տեսանկյունից: Ցեղասպանությունների զոհերի հիշատակը վառ պահելու համար մենք պետք է համադրենք մեր ջանքերը, որպեսզի կառուցենք բռնություններից զերծ աշխարհ: Ցեղասպանությունների կանխարգելումն ու դրանց ժխտման դեմ պայքարը այդ ճանապարհի կարևորագույն հանգրվաններից են:
Կրկին երախտագիտության խոսք եմ հղում Ռաուլ Վալենբերգ հիմնադրամին՝ համամարդկային հիշողության պահպանմանն ուղղված ջանքերի համար: Մեծ եղեռնի, Ողջակիզման և մյուս ցեղասպանությունների զոհերի հիշատակը հավերժացնելը և մարդկության պատմության այս սոսկալի դրվագները հետևողականորեն ներկայացնելն ու դրանց միջոցով ապագա սերունդներին կարևոր ուղերձներ հղելը բախտորոշ նշանակություն կունենան աշխարհը ցեղասպանություններից զերծ պահելու հարցում:
Երախտագիտության խոսք եմ հղում նաև ԱՄՆ-ի Կոնգրեսին և այստեղ գտնվող բոլոր կոնգրեսականներին, ովքեր այս տարիների ընթացքում ջանք ու եռանդ չեն խնայել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Անուրանալի է ձեր դերը մեր ազգային ողբերգության ճանաչման և դատապարտման գործում: Վստահ եմ, որ Ձեր կատարած աշխատանքն անպայման հասնելու է իր տրամաբանական ավարտին:
Գտնվելով այստեղ՝ Կապիտոլիումի բարձունքում, շնորհակալական խոսք եմ ուղղում ամերիկյան ժողովրդին, ԱՄՆ-ի Կոնգրեսին այս տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղին հատկացված մարդասիրական աջակցության համար: Այդ օգնությունը Արցախի բնակիչների համար, հավատացած եղեք, ոչ միայն մարդասիրական, այլ առաջին հերթին բարոյական նշանակություն ունի: Այն ևս մեկ անգամ վկայում է, որ բռնատիրությունը կատարելության հասցնելու ճանապարհն ընտրած Ադրբեջանի մշտական սադրանքների ներքո անգամ անկախ ու ժողովրդավարական պետության կառուցման իր ջանքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մոռացության չի մատնվել: Աներկբա փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ուղին դեպի ազատություն, դեպի իր ապագան ինքնուրույն կերտելու վճռականություն և ժողովրդավարական հասարակության կառուցում անբեկանելի է: Այս առումով, ձեր շարունակական աջակցությունն իսկապես կենսական նշանակություն ունի մեզ համար:
Հարգելի՛ ներկաներ,
Խոսքս ավարտեմ լավատեսությամբ. եթե աշխարհում կան արհավիրք ու ցեղասպանություն, կան նաև Վալենբերգ ու Մորգենթաու, ովքեր մեզ համար վաղուց արդեն դարձել են հասարակ անուն: Հասարակ անուն, քանզի վաղուց արդեն նրանք մարմնավորում են աշխարհի բոլոր մարդասերներին, քրիստոնյա թե մահմեդական, տղամարդ թե կին, հարևան թե անծանոթ, որոնք վտանգելով իրենց կյանքը, մահվան ճիրաններից փրկել են հայերի և ասորիների, հույների և հրեաների, դարֆուրցիների և այլոց կյանքեր: Հենրի Մորգենթաուն և Ռաուլ Վալենբերգը, նրանց գործն այսօր շարունակողներն ի զորու են փոփոխություն բերել, նպաստել մահվան հանդեպ կյանքի հաղթանակին:
Շնորհակալություն»:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ