ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ում բարձրացվել է Պաղեստինի դրոշը

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում առաջին անգամ բարձրացվել է Պաղեստինի դրոշը: Այս մասին որոշումն ընդունվել էր սեպտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասաբլեայի նիստի ժամանակ: «Պաղեստինի ժողովրդի անունից այսօր ես այս դրոշը բարձրացնում եմ ՄԱԿ-ում: Սա պատմական պահ է: Սեպտեմբերի 30-ը կլինի Պաղեստինի դրոշի օրը»,- հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը:

Պաղեստինի առաջնորդը նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում հանդես է եկել ելույթով, որի ժամանակ, ինչպես ավելի վաղ ինքն էր նշել, տեղեկատվական ռումբ է գցել: Մասնավորապես՝ Պաղեստինի առաջնորդը հայտարարել է, որ իր երկիրը այլևս չի ճանաչում Իսրայելի հետ 1990-ականներին կնքված խաղաղ համաձայնագրերը, որոնք հայտնի են որպես Օսլոյի համաձայնագրեր: Մահմուդ Աբասը նշել է, որ այդ համաձայնագրերը չեն կարող կատարվել միակողմանիորեն, քանի որ Իսրայելը շարունակում է հրաժարվել գրավյալ տարածքները վերաբնակեցնելու իր պլաններից և պաղեստինցիներին բանտերից ազատ արձակելուց: «Ուստի մենք հայտարարում ենք, որ մեզ այլևս կապված չենք զգում այդ համաձայնագրերի հետ: Բանակցությունները բանակցությունների համար այլևս անիմաստ են: Ներկայումս անհրաժեշտ է համախմբել միջազգային հանրության ջանքերը՝ միջազգային օրինական որոշման համաձայն օկուպացիայի ավարտն ապահովելու համար», – հայտարարել է Աբասը:

Աբասը հայտարարել է, որ իր երկիրը արժանի է ՄԱԿ-ում ունենալ լիարժեք ներկայացուցչություն և կոչ է արել Պաղեստինին ճանաչել որպես ՄԱԿ-ի լիարժեք անդամ: «Մենք արժանի ենք ճանաչման և ՄԱԿ-ում լիարժեք ներկայացուցչություն ունենալուն»,- ասել է Աբասը: Պաղեստինը՝ որպես անկախ պետութուն ճանաչելու կոչով սեպտեմբերի 30-ին ՄԱԿ-ի Ավտանգության խորհրդի նիստի ժամանակ հանդես է եկել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչը:

Պաղեստինի ազգային վարչակազմը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանին (2011 թվական) բարձրացրել է Պաղեստինին լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու հարցը: Սակայն Պաղեստինին չհաջողվեց ստանալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 15 անդամներից 2/3-ի աջակցությունը, և հարցը չտեղափոխվեց Գլխավոր Ասամբլեա: 2012 թվականին ՄԱԿ-ը Պաղեստինին տվեց դիտորդ անդամի կարգավիճակ:

Նշենք, որ Պաղեստինի անկախությունը արդեն դե-յուրե ճանաչել է ՄԱԿ-ի  անդամ 193 երկրներից 135-ը: Սկսած 2010 թվականից՝ Պաղեստինի ինքնավարությունն ակտիվ աշխատանքներ է տանում միջազգային ճանաչում ստանալու համար՝ ինչպես առանձին պետությունների կողմից, այնպես էլ միջազգային կառույցներում անդամակցության տեսքով: 2014 թվականին Պաղեստինի անկախությունը ճանաչեց Շվեդիան, իսկ 2015 թվականին Պաղեստինը դարձավ Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ: Պաղեստինի միջազգային ճանաչման այս գործընթացը բնականաբար բացասաբար է ընկալվում Իսրայելի կողմից:

Ի դեպ Թել-Ավիվը արդեն արձագնաքել է Պաղեստինի առաջնորդի ելույթին: Նեթանյահուն Աբասի ելույթը անվանել է «սուտ և սադրիչ»: Իսրայելի վարչապետը խոստացել է այս կապակցությամբ իսրայելական տեսությունը ներկայացնել ՄԱԿ-ի ԳԱ իր ելույթի ժամանակ, որը նախատեսված է այսօր:

Աբասի ելույթին ադրադարձել է նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Նա նշել է, որ Աբասի ելույթն ընդգծում է անհապաղ գործելու անհրաժեշտությունը:

Նշենք, որ վերջին հարցումների համաձայն՝ պաղեստինցիների  մեծամասնությունը ցանկանում է Իսրայելի դեմ զինված ապստամբություն սկսել: «Եթե մենք չգործենք հիմա, դա կարող է վերածվել ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ ողջ աշխարհում արմատականության աղբյուրի», - նշել է Մոգերինին՝ կոչ անելով պաղեստինա-իսրայելյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող  Մերձավորարևելայն քառյակին (ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ, ՄԱԿ) վերսկսել իր աշխատանքները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: