ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավութօղլուի շեշտադրումները ՄԱԿ ԳԱ ելույթում

Նյու Յորքում օրերս ավարտվեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը:  Համաշխարհային կազմակերպության ամբիոնից ելույթ ունեցավ 17 երկրի ղեկավար, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ուրիշներ:

Հարկ է նշել, որ այս տարի հատկանշականը Թուրքիայի նախագահի բացակայությունն էր: ՄԱԿ-ի ասամբլեայում մասնակցում էին բոլոր երկրների առաջնորդները, իսկ Թուրքիան ներկայացնում  էր երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Թուրքական Nokta պարբերականի հայտնած տեղեկության համաձայն՝ «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության նախկին պատգամավոր Լյութֆու Թյուրքանը հայտարարել է, որ չնայած Թուրքիայի ԱԳՆ-ը փորձել է անել ամեն հնարավորը՝ կազմակերպելու Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը, վերջինս հրաժարվել է հանդիպել Էրդողանին, ինչի պատճառով ԱՄՆ է մեկնել վարչապետը:

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես  թուրքական իշխանության ներկայացուցչի   ելույթում ակնհայտ էին սովորություն դարձած երկակի քաղաքականություն տարրերը:  Հիմնականում շեշտը դրված է Սիրիայում առկա իրավիճակի, փախստականներին առնչվող խնդիրների, իսրայելա-պաղեստինյան և, իհարկե, Ղարաբաղյան հակամարտությունների կարգավորման խնդիրների վրա:

Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ Դավութօղլուն նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին անհրաժեշտ է հեռացնել քաղաքականությունից: Ըստ նրա՝ Սիրիայի ճգնաժամի արդյունքը ԴԱԻՇ-ն է՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

«Սակայն, մենք երբեք հաջողության չենք հասնի այդ խմբավորման դեմ պայքարում, քանի դեռ չի հեռացել Ասադը»,- ասել է նա:

Խոսելով փախստականների խնդրի մասին, կարելի է ասել, որ Դավութօղլուն, մոռանալով քրդերի հանդեպ թուրքական իշխանությունների կողմից իրականացրած համատարած ջարդերը, ցանկացել է Թուրքիայի իշխանություններին վերագրել  բարձր մարդասիրական հատկանիշներ՝ հայտնելով, որ Թուրքիան ընդունել է ավելի քան 2 միլիոն սիրիացի և մոտ 200 հազար իրաքցի: 

«Մենք մեծ ներդրում ունենք այդ ոլորտում, ծախսել ենք ավելի քան 8 միլիարդ դոլար, այն դեպքում, երբ միջազգային հանրության օգնությունը կազմել է 400 միլիոն», - հայտնել է նա:

Նրա կարծիքով սիրիացի փախստականների համար Սիրիայում պետք է ստեղծել անվտանգության գոտի, որը կպաշտպանի ավիահարվածներից և ահաբեկիչների գործողություններից:

Ինչ վերաբերում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը՝ Դավութօղլուն Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի «ապօրինի ու անմարդկային» շրջափակումը, որը շարունակվում է մոտ 8 տարի։ Նա հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է քաղաքական ու տնտեսական աջակցություն ցուցաբերել Պաղեստինին։ Այստեղ հատկանշականն այն է, որ ՄԱԿ-ի ամբիոնից Դավութօղլուն անցնելով իր երկակի քաղաքականությանը՝մեղադրում է Իսրայելին, այն ինչ երկու երկրների համագործակցությունն ակնհայտ է:

Եվ, իհարկե, Ադրբեջանի առաջին դաշնակից երկիր և «մեծ եղբայր» Թուրքիան չէր կարող չխոսել Ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման մասին: Նրա խոսքով Թուրքիայի համար կարևոր է Ադրբեջանի սահմանների պահպանությունը:

«Հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Դա պետք է արվի` հաշվի առնելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանման սկզբունքները»,- ասել է նա:

Հատկանշականն այն է, որ Թուրքիան հակամարտության խնդրի խաղաղ կարգավորմանը նպաստելու փոխարեն աջակցում է Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական գործողություններին, որից հետո ի ցույց աշխարհի պահանջում է հարցի խաղաղ կարգավորում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: