ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի վարչապետը ներկայացրել է իր կառավարության ծրագիրը

Հունաստանի նորընտիր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երեկ խորհրդարանին ներկայացրած իր ելույթում ընդգծել է, որ հաջորդ քսան տարիները խիստ վճռորոշ են լինելու երկրի համար`կառավարության առաջնահերթությունների իրականացման առումով և նշել է իր կոալիցիոն թիմի գերակայություններից հիմնական երեքը:

Դրանք են՝ վճարումների մեծացման արդյունքում արտաքին հսկա պարտքի կրճատումը, բանկերի բնականոն աշխատանքի վերականգնումը և հատուկ մարմնի ստեղծումը, որը պետք է անհրաժեշտ միջավայր ապահովի մասնավոր ներդրողներին ներգրավելու̦ ինչպես նաև տեղական ապրանքանիշերին և ձեռներեցներին խրախուսելու համար:

«Մեր նպատակն է անհրաժեշտ պայմաններ ապահովել նոր Հունաստանի համար` մինչ մեր 4 տարվա ժամկետի ավարտը, ինչն իհարկե կարող է լինել բարդ, սակայն խոստումնալից քաղաքական շրջան` լի բազմաթիվ մարտահրավերներով», - նշել է Ցիպրասը, - «Այսօրվա դրությամբ մեզ առնվազն հաջողվել է ապահովել երկրի տնտեսական կայունությունը և վերջ դնել Հունաստանի` Եվրոպական միությունից հեռանալու վերաբերյալ քննարկումներին»:

Համաձայն Protothema հունական թերթի՝ վարչապետը հավելել է նաև, որ Հունաստանի պարտատերերի հետ կնքած նոր գործարքը ստեղծել է անառարկելիորեն ավելի բարենպաստ հարկաբյուջետային միջավայր`օգտագործելով ռեսուրսներն աճ ապահովելու համար:

Բացի այդ, Ցիպրասն ընդգծել է, որ ինքը հետամուտ է լինելու «առաջադիմական ուժերի» հետ ավելի մեծ համագործակցության՝ պնդելով, որ հնարավորինս լայն կոնսենսուս է անհրաժեշտ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են կրթությունը, ընտրական օրենսգրքի փոփոխությունները, սահմանադրական վերանայումները և այլն:

Սա հստակ ցույց է տալիս, որ Հունաստանի քաղաքական համակարգը կարող է և հաղթահարած լինել նախորդ տարիների երկպառակություն առաջացնող ներքին տարակարծությունները, որոնք մեծապես նպաստել են երկում տնտեսական ճգնաժամի երկարաձգմանը և դրա հետևանքների խորացմանը: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: