Մեծ Բրիտանիայում մեկնարկում է ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեի քարոզարշավը
Մեծ Բրիտանիայի՝ Եվրամության կազմից դուրս գալու հանրաքվեի քարոզարշավի մեկնարկը դե-ֆակտո կտրվի հոկտեմբերի 11-ին, երբ այս հարցի շուրջ երկու հակադիր ճամբարների առաջնոդները ելույթ կունենա BBC-ի ծրագրերից մեկի եթերում, գրում են բրիտանական լրատվամիջոցները:
Հանրաքվեի հստակ օրը դեռ հայտնի չէ: Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ երկրի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը խոստացել էր Միացյալ թագավորության՝ ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն անցկացնել մինչև 2017 թվականի դեկտեմբեր: Լոնդոնի եվրոպական կուրսի կողմնակիցները պնդում են հանրաքվեի շուտափույթ անցկացման վրա, քանի դեռ հակաեվրոպական տրամադրութունները չեն տարածվել բրիտանացիների մեծամասնության մոտ: Բրիտանական ընկերությունների և բիզնեսի ներկայացուցիչների միության (34,5 հազար անդամ) տնօրեն Սայմոն Ուոկերը առաջարկել է հանրաքվեն անցկացնել 2016 թվականին, քանի որ այդ դեպքում Բրիտանիայի ԵՄ կազմում մնալու շանսերը 50-50 է:
Ընդհանրապես վերլուծաբանները նշում են, որ Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեի արդյունքները կախված են նրանից, թե Բրյուսելը կհամաձայնի բարեփոխումներ անցկացնել ԵՄ-ում, թե՝ ոչ:
Քեմերոնը, ում նախընտրական քարոզարշավի առանցքային դրույթներից էր ԵՄ կազմից դուրս գալու մասին հանրաքվեի անցկացումը, այլևս հույս ունի պահպանել Բրյուսելի հետ սերտ համագործակցությունը: Նա փորձում է Բրյուսելին համոզել, որ ավելի լավ է համաձայնել Բրիտանիայի պահանջած բարեփոխումներին, քան Բրիտանիան դուրս գա կառույցի կազմից:
ԵՄ-ում մնալու համար Քեմերոնը մասնավորապես պահանջում է ազգային խորհրդարաններին ավելի լայն լիազորություններ տրամադրել, որպեսզի նրանք կարողանան վետո կիրառել ԵՄ նախաձեռնությունների վրա: Լոնդոնը ցանկանում է նաև իրեն իրավունք վերապահել զերծ մնալու եվրոպական տարածքում հետագա ինտեգրացիոն գործընթացներից: Բրյուսելին ներկացվող պահանջներից է նաև միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու հարցում որոշակի՝ ավելի կոշտ, միջոցներ ձեռք առնելը:
Վերլուծաբանները կարծում են, որ հենց միգրացիոն ճգնաժամը և դրա համատեքստում Բրյուսելի կողմից անդամ երկրներին պարտադրվող միգրանտների թվաքանակի քվոտաները ամենաշատն են շահարկվելու հանրաքվեի քարոզարշավի ժամանակ:
ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի պահանջով բարեփոխումներ իրականացնելու շուրջ բանակցությունները նախատեսվում է ավարտել մինչև տարվա վերջ:
Նշենք, որ վերջին շրջանում սոցհարցումները ցույց են տալիս, որ բրիտանացիները ավելի հակված են ԵՄ կազմից դուրս գալուն: Այսպես, YouGov ընկերության կողմից անցկացված վերջին հարցումի համաձայն բիտանացիների 40 տոկոսը կողմ է ԵՄ–ի կազմից դուրս գալուն, հակառակ կարծիք ունեն բրիտանացիների 38 տոկոսը:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
- Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ. Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։
- ԵՄ-ն պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի մատակարարումները. Շոլց Մենք հավակնոտ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու...
- Ուկրաինայի առաջարկները ենթադրում են, որ ՌԴ-ն դեմ չէ ԵՄ-ին երկրի անդամակցությանը. Մեդինսկի Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը խնդրում է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվի...
- ԵՄ առաջնորդները կքննարկեն գազի համատեղ գնումների հարցը Բրյուսելը հայտարարել է, որ դա կօգնի երկրներին սկսել գազի համատեղ գնումներն այս տարի, և ակնկալվում է, որ այս շաբաթ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ