Ռուսական գազը կարող է խաթարել վրաց-ադրբեջանական բարեկամությունը
Վերջին օրերին Վրաստանի էներգետիկայի նախարարության և «Գազպրոմի» միջև ընթացող բանակցությունների հետ կապված՝ մեծ աղմուկ է բարձրացել Վրաստանում: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ քննարկման առարկա են դարձել Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման ծավալների մեծացման, ինչպես նաև առևտրային օպերատորներին և մասնավոր ընկերություններին ռուսական գազի հնարավոր մատակարարման հարցերը:
Ռուսական ընկերության հետ բանակցությունների վերաբերյալ տեղեկությունը, սակայն, ոչ միանշանակ է ընդունվել վրացական ընդդիմության (տարբեր ընդդիմադիր կուսակցությունների) կողմից, որի մի շարք ներկայացուցիչներ արդեն հասցրել են տարբեր մեկնաբանություններ անել՝ տվյալ գործընթացի հետ կապված: Վերջիններս փորձում են ռուսական ընկերության հետ բանակցությունները ներկայացնել որպես նախկին վարչապետ Իվանիշվիլիի (ով, ըստ ընդդիմության, «Գազպրոմի» բաժնեմասերի 1%-ի սեփականատերն է) անձնական շահերով պայմանավորված ցուցում: Ավելին՝ լայնորեն շրջանառվում է այն գաղափարը, որ նման բանակցությունները կարող են լուրջ հարված հասցնել «վստահելի և ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ հարաբերություններին», որը մոնոպոլ դիրք է զբաղեցնում վրացական գազային շուկայում:
Հատկանշական է, որ բարձրացած աղմուկի մեջ, բացի վրացական ընդդիմադիր լրատվամիջոցներից, իրենց նշանակալի «ներդրումն» են ունեցել նաև ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք ամեն կերպ քննադատեցին ինչպես բանակցությունները, այնպես էլ վրացական կառավարության էներգետիկ դիվերսիֆիկացիայի գաղափարը՝ դա ներկայացնելով որպես «հարված թիկունքից»: Հաշվի առնելով խնդրի հետ կապված հանրային մեծ ռեզոնանսը՝ չենք կարող բացառել, որ Ադրբեջանը գործի է դրել նաև իր լոբբիստական լծակները, ինչով էլ պայմանավորված է Վրաստանի և Ադրբեջանի ազգային շահերի «նույնացումը» որոշ վրացի պաշտոնյաների կողմից:
Ադրբեջանական կողմի (և ադրբեջանական շահերը սպասարկող վրացի պաշտոնյաների) մտահոգություններն անտեղի չեն. Վրաստանի իշխանությունները սկսել են լրջորեն զբաղվել էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացմամբ՝ մասնավորապես փորձելով ձեռք բերել գազի ներկրման այլընտրանքային աղբյուրներ: Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն, ով Բրյուսելում անձամբ է բանակցել «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ, այս կապակցությամբ նշել է, որ չնայած Ադրբեջանը դեպի Վրաստան գազի հիմնական մատակարարն է, այնուամենայնիվ իրենք կցանկանային Ռուսաստանից ստանալ ավելի շատ գազ, որը կմրցակցեր ադրբեջանականի հետ: Ավելին՝ Կալաձեն նաև նշել է, որ նախարարությունն այդ ուղղությամբ աշխատում է նաև իրանական կողմի հետ՝ դիտարկելով իրանական գազի արտահանումը Վրաստան Հայաստանի տարածքով: Ավելի քան ակնհայտ է, որ իրադարձությունների նման զարգացումը չի բխում Ադրբեջանի շահերից, քանի որ Բաքուն մի կողմից կունենա որոշակի տնտեսական կորուստներ, մյուս կողմից (սա թերևս ամենակարևոր մտավախությունն է) կթուլանա Վրաստանի վրա ազդեցության հիմնական լծակը:
Ինչպես կարող ենք դատել վրացական իշխանությունների՝ իրենց հասցեին հնչող քննադատություններին տրվող պատասխաններից, գազի ներմուծման աղբյուրների դիվերսիֆիկացման հարցում նրանք բավական վճռական են տրամադրված: Ռուսական ընկերության հետ բանակցությունների արդյունքում մրցակցային գնի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում վրացական իշխանությունները հնարավորություն կստանան որոշակի փոփոխություններ կատարելու սեփական տարածաշրջանային քաղաքականության մեջ՝ վերականգնելով ուժերի հավասարակշռությունն Ադրբեջանի հետ հարաբերություններում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ