ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարավային Օսիան կդառնա՞ Ռուսաստանի մաս

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը պատրաստվոմ է նախաձեռնել հանրաքվե՝ հանրապետությունը ՌԴ կազմում ներառելու հարցով։ Այս մասին նա հայտարարել է Ցխինվալիում Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ հանդիպմանը։

«Այսօրվա քաղաքական իրողություններն այնպիսին են, որ մենք պետք է կատարենք նման պատմական ընտրություն, պետք է վերամիավորվենք եղբայրական Ռուսաստանի հետ և երկար դարեր ապահովենք մեր հանրապետության, մեր ժողովրդի անվտանգությունն ու բարգավաճումը»,- ասել է Տիբիլովը։

Հարավային Օսիայի կարգավիճակի վերաբերյալ նախկինում արդեն երկու հանրաքվե է անցկացվել՝ 1992 և 2006 թվականներին: 1992-ին Հարավային Օսիայի բնակիչները հավանություն էին տվել Ռուսաստանին միանալու մասին իրենց Գերագույն խորհրդի որոշմանը, իսկ 2006-ին կողմ էին քվեարկել անկախությանը: Այնուամենայնիվ, վերջին տարիներին կրկնի ակտիվացել է Ռուսաստանի կազմում Հյուսիսային Օսիայի (Ալանիայի) վերամիավորման շուրջ քննարկումները: Այս մոտեցման կողմնակից է նաևերկրի նախագահ Տիբիլովը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի հետ վերամիավորման համար է հարավօսական ժողովուրդը ավելի քան երկու դար տառապում՝ դիմակայելով «վրացական շովինիզմին և ֆաշիզմին», իսկ 2006 թվականի հանրաքվեի ժամանակ անկախության օգտնին են քվեարկել ոչ թե այն պատճառով, որ հրաժարվել էին Ռուսաստանից, այլ այն պատճառով, որ այդ հանարքվեի «հիմնական գաղափարը Վրաստանից անկախանալն էր»:

«Ես մտադիր եմ հանրաքվեի անցկացումը կազմակերպելու գործում ներգրավել բնակչության ամենալայն շերտերին, կդիմեմ նաև կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների առաջնորդներին։ Վստահ եմ, որ քաղաքական կուսակցություններն ու հանրությունն ինձ կաջակցեն։ Հանրաքվեն, որի դրական ելքին չեմ կասկածում, թույլ կտա համախմբել մեր ժողովրդին, կհանգեցնի հասարակությունում բոլոր դրական գործընթացների թարմացման և աշխուժացման»,- նշել է Տիբիլովը։

Հարավային Օսիայի ղեկավարութունն առաջին անգամ չէ, որ խոսում է Ռուսաստանի հետ միավորվելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: 2014 թվականի հունիսին Հարավային Օսիայի խորհրդարանը հայտարարեց, որ համընդհանուր քվեարկության կդնի հանրապետության՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցը: Սակայն որևէ հստակ քայլ այդ ուղղությամբ դեռևս  չի իրականացվել:

Հարկ է նշել, որ նման հանրաքվեի անցկացման համար բացի Ցխինվալիի կամքից անհրաժեշտ է նաև Մոսկվայի համաձայնությունը, սակայն Կրեմլը համեմատաբար անտարբեր է նման զարգացման հնարավորության հետ կապված:

 «Դա անկախ պետություն է, որը ճանաչվել է Ռուսաստանի Դաշնության կողմից, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք»,-, ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ նախօրեին Ցխինվալիում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են ընդամենը ինտեգրմանն առնչվող հարցեր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: