ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մետաքսի ճանապարհն» ավելի է ամրապնդվում Հարավային Կովկասում

Հոկտեմբերի 15-16-ին Թբիլիսիում կայացավ «Թբիլիսի. Մետաքսի ճանապարհ» համաժողովը, որը կազմակերպել էր Վրաստանի կառավարությունը ՉԺՀ կառավարության հետ համատեղ, իսկ գործընկերն էր Ասիական զարգացման բանկը: Մասնակցում էր 800 ներկայացուցիչ 31 երկրից (ՉԺՀ, ՄԱԷ, ԱՄՆ, Թուրքիա, Ղազախստան, Հայաստան, Ադրբեջան, Հարավային Կորեա, Աֆղանստան, Իտալիա, Հունգարիա, Չեխիա և այլն), որոնց թվում՝ վարչապետներ, նախարարներ, 20 միջազգային, ֆինանսական և դոնոր կազմակերպությունների ղեկավարներ, բիզնեսմեններ, չինական շուրջ 300 ընկերությունների ներկայացուցիչներ:

ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով համաժողովի ընթացքում տարբեր երկրների պատվիրակությունների հետ Նոր Մետաքսի ճանապարհի շրջանակներում տնտեսական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր է քննարկել:

Նշեմ, որ վրացական կողմը շատ ոգևորված է չինական այս նախաձեռնությամբ և ցանկացած հնարավորություն բաց չի թողնում, որպեսզի օգտագործվեն Վրաստանի տարանցման հնարավորություններն՝ այն օգտագործողների օգնությամբ երկրի ենթակառուցվածքների արդիականացումն ապահովելու համար: Ինչպես հայտարարել է համաժողովի բացման ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Վրաստանը կմիացնի Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը, և որ հարկավոր է առավելագույնս օգտագործել «Նոր մետաքսի ճանապարհի» ներուժը: Վրաստանն իր ռազմավարական դիրքի շնորհիվ իրեն տեսնում է տարածաշրջանային կենտրոնի դերում: Ի դեպ, այս տարվա փետրվարին բեռնատար գնացքն առաջին անգամ հասավ Եվրոպա Վրաստանով՝ Չինաստան-Ուզբեկստան-Ադրբեջան երթուղով:

Վրաստան այս ուղղությամբ բավական նախաձեռնող է, ինչի շնորհիվ չինացիները բավական լուրջ նախագծեր են իրականացնում այս երկրում: Հայաստանը ևս չպետք է բաց թողնի «Նոր մետաքսի ճանապարհով» ընձեռնած պատմական հնարավորությունը, մանավանդ որ մենք այս տարվա մարտին Պեկինի հետ արդեն փաստաթուղթ ենք ստորագրել, ըստ որի՝ կողմերը «համատեղ ջանքերով առաջ կտանեն Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախագիծը՝ երկկողմ համագործակցության նոր լայն հեռանկարներ բացելով»: 

Այնպես որ Հայաստանը պետք է այս ուղղությամբ ակտիվորեն աշխատի, հանդես գա նոր նախաձեռնություններով: Չէ՞ որ մեր երկիրը դարեր շարունակ Մետաքսի ճանապարհի կարևոր տարանցման հատված է եղել, որը հայտնի էր իր անխափանությամբ, անվտանգությամբ և շահավետությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: