Ադրբեջանն ամեն կերպ կփորձի լեգիտիմացնել ընտրությունների արդյունքները
2015 թվականի նոյեմբերի 1-ը Ադրբեջանի պատմության մեջ կհիշվի որպես հերթական խորհրդարանական ընտրությունների օր, որից հանրության ակնկալիքները, մեղմ ասած, մեծ չէին, մինչդեռ երկրի իշխանությունների տեսլականը ընտրություններից հետո երկրի ապագայի վերաբերյալ բավականին հավակնոտ էր:
Այո´, այս ընտրությունները չեն տարբերվի նախորդներից, սակայն հաշվի առնելով Ադրբեջան-Արևմուտք ներկայիս լարվածությունը՝ ընտրությունների անցկացման և արդյունքների լեգիտիմացման համար երկրի իշխանությունները մի փոքր ավելի մեծ ջանք կներդնեն, քան նախկինում:
Ընտրությունները լեգիտիմացնելու և դրանք որպես այդպիսին միջազգային հանրությանը ներկայացնելու գործիքներից մեկը ընտրություններին միջազգային դիտորդների առկայությունն է, ինչի վրա Ադրբեջանը բավականին մեծ շեշտադրում է կատարում: Ըստ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալների՝ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար արտերկրից գրանցվել է 426 դիտորդ 46 երկրից: Ադրբեջանի իշխանությունների կողմից սա ներկայացվում է որպես բավականին լուրջ ցուցանիշ՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ ապահովելու համար: Այս տարի, սակայն, «խավիարային հյուրասիրությունից» չեն օգտվի ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) դիտորդները: ԺՀՄԻԳ-ի՝ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն կատարելուց հրաժարվելու պատճառը Բաքվի կողմից իր դիտորդների քանակը սահմանափակելն էր: ԺՀՄԻԳ-ի օրինակին հետևեց ԵԱՀԿ ԽՎ-ն, որի նախագահ Իլկա Կաներվան պարզաբանեց, որ տեղին կլինի, եթե իրենց կարևոր գործընկեր ԺՀՄԻԳ-ի՝ ընտրությունները դիտարկելու անհնարինության պայմաններում իրենք էլ չդիտարկեն դրանք:
Ընտրությունների լեգիտիմացման այլ գործիքներ են ընտրապայքարում կուսակցությունների բազմազանությունն ապահովելը ու թեժ ընտրություններ ունենալու իմիտացիայի ստեղծումը: Այսպես, ըստ ԿԸՀ տվյալների, Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում 125 տեղի համար կպայքարի 769 մարդ, այսինքն՝ մեկ տեղի համար կպայքարի 6 թեկնածու: Հետաքրքրական է այն փաստը, որ ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները գրում էին 1246 թեկնածուի մասին՝ ներկայացնելով այս թիվն աննախադեպ: Ստացվում է, որ ընտրություններին ընդառաջ 477 մարդ պարզապես որոշեց հանել իր թեկնածությունը:
Հաշվի առնելով այս ամենը՝ պետք է նշել, որ Ադրբեջանում առավել հետաքրքիր շրջան կսկսվի հենց ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, երբ միջազգային հանրությունը կսկսի տալ իր գնահատականները: Հաշվի առնելով խավիարային հյուրասիրությունները՝ ակնկալիքները մեծ չեն, որ Ադրբեջանում եղած միջազգային դիտորդները կբարձրաձայնեն լուրջ խախտումների մասին, սակայն հաշվի առնելով Արևմուտքի՝ վերջին շրջանում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և բռնաճնշումների մասին ոչ միայն հայտարարություններ անելը, այլև դրանց ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկելը՝ պետք է առնվազն ակնկալել, որ այս անգամ հնչած գնահատականները իրականությունից կտրված չեն լինի:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ