ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք մտավորական. Թուրքիան շարժվում է դեպի նոր մղձավանջ (ԲԱՑԱՌԻԿ)

Ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը թուրք մտավորական, գրող-հրապարակախոս, ակտիվիստ Սաիթ Չեթինօղլուի հետ:

 

Ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայում նախընտրական քաղաքական իրավիճակը: Ի՞նչ կասեք հասարակական տրամադրությունների մասին:

- Նոյեմբերի 1-ին վերստին կայանալիք ընտրությունները կարելի է անվանել Էրդողանի «գոյատևման ճակատամարտ»: Նախքան ընտրությունները կատարված հասարակական հարցումների արդյունքներից արդեն պարզ է, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները չեն փոփոխվելու:

Թուրքիայի հասարակությունը արտացոլում է Էրդողանի կողմանկիցների և իր կուսակցության (AKP), ծայրահեղ ազգայնականների (MHP), քեմալական ազգայնամոլների (CHP) և քուրդ ազգայնականների (HDP) միջև մասնատված իրավիճակը:

Հունիսի 7-ի ընտրությունները, նախագահական նոր համակարգ ստեղծելու և «Fujimori»ի նման քաղաքացիական հեղաշրջում կատարելու ոգևորվածությունը վերացնելով՝ վերջապես բացահայտեց Էրդողանի և նրա կուսակցության (AKP) անկումը: Նոյեմբերի 1-ին վերստին կայանալիք ընտրությունների արդյունքները կլինեն սրա վերահաստատումը: Որևէ նոր բան տեղի չի ունենա:

Այս պատճառով Էրդողանի կուսակցության համար հիմա առաջնահերթ մտահոգություն է պահպանել ներկա ընտրազանգվածը: Եթե հունիսի 7-ի ընտրություններում AKP-ի ընտրազանգվածից ձայներ ստացած HDP-ն ավելացնի իր ձայներն այս ընտրություններին, ապա սա Էրդողանի համար ճակատագրական և մահացու կլինի:

Ներկայիս լարված և պատերազմական իրավիճակում Էրդողանի կուսակցությունը կարող է ազգայնական շրջանակներից ձայն ստանալու հույս ունենալ, սակայն դրա իրականացումը շատ դժվար է: Թուրքիայի հասարակության առնվազն 60 տոկոսի համար Էրդողանի հեղինակությունը զրոյի է հավասարվել:

Էրդողանի ռազմավարությունն այժմ հակառակորդ կուսակցությունների ոտքերից ներքև քաշելն է: Ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, այս անգամ նույնպես երկու ազգայնական կուսակցությունները կաջակցեն միմյանց՝ ընդդեմ Էրդողանի: Սա առանձին հարված կլինի նույնիսկ մեկ ձայնի կարիքն ունեցող AKP-ի դեպքում:

Իհարկե, սա կիրականանա միայն այն դեպքում, եթե ընտրախախտումներ, կեղծիքներ և քվեների կազմակերպված գողություն չլինի:

Ժողովրդի մեծամասնությունը դիմադրում է Էրդողանի և նրա կուսակցության շանտաժներին: Թե՛ «Գեզի» զբոսայգու ցույցերի ժամանակ, թե՛ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում Էրդողանը պարտության մատնվեց: Հոգեբանական առավելությունն անցել է Էրդողանի հակառակորդներին:

2014թ.-ի դեկտեմբերի մեծ կաշառակերության բացահայտման դեպքը Էրդողանին խուճապի մատնեց, սակայն չկարողացավ «Գեզի» զբոսայգու ցույցերի նման ցասում առաջացնել:

Եթե աշխարհի ցանկացած երկրում այս դեպքի նման բացահայտում արվեր, կառավարությունն անկասկած բջիջների կբաժանվեր: Սակայն, ահավասիկ, Էրդողանի իշխանությունը բռնությամբ շարունակվում է:

Ցեղասպանության, զանգվածային գողության և հափշտակման իրողության վրա հիմնված և որպես հետևանք կայացած ներկա հասարակությունը օտար չէ ֆաշիզմին, ազգայնականությանն ու հետադիմությանը: Թուրքիայի խնդիրները խորապես կապված են 1915 թ.-ի Ցեղասպանության հետ:

 

Վերջերս շատ է բարձրաձայնվում Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների մասին: Որքանո՞վ են դրանք լուրջ և ի՞նչ ազդեցություն կունենան ընտրությունների վրա:

Մարդու իրավունքների ոտնահարումները մեծ անհանգստության առիթ չեն միջին շերտի հասարակության համար, քանի որ Թուրքիայում քաղաքացիական գիտակցությունը խիստ ցածր է: Երանի թե դրանք ազդեին ընտրությունների վրա: Այդ դեպքում հնարավոր կլիներ ստեղծել կատարյալ միջավայր:

Անկարայի` հոկտեմբերի 10-ի սպանդը աճող զանգվածային սպանությունների գագաթնակետն էր, ինչի հետևանքով ավելի քան 100 մարդ մահացավ: Մադրիդում 2004 թվականին գնացքի պայթյունից մահացավ 200 մարդ, որից հետո երկրի վարչապետ Ազնարը չքվեց քաղաքական ասպարեզից: Նման մադրիդյան զարգացումներ կարելի էր ակնկալել, սակայն գիտակցության մակարդակով հասարակությունները տարբեր են, հետևաբար Իսպանիայի օրինակին հնարավոր չէ հասնել:

Ինչպե՞ս բացատրել այն երևույթը, երբ կոտորածների նկատմամբ պատասխանատվություն չստանձնող պատասխանատուները հրապարակավ՝ հանրության առջև, զանգվածային սպանությունները ներկայացնում են որպես հերթական միջադեպ և դրա մասին խոսում են այնքան հեշտությամբ, կարծես նման դեպք չի պատահել:

 

- Հնարավո՞ր է, որ այս անգամ էլ Թուրքիան նույն իրավիճակի առջև կանգնի, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ, և հնարավոր չլինի կազմել կոալիցիա:

Հավանական է, որ նոյեմբեր 1-ի ընտրությունների արդյունքները լինեն նույնը, սակայն ի տարբերություն նախորդի՝ հնարավոր է, որ կազմվի AKP-MHP կոալիցիա: Այնուամենայնիվ, այս կոալիցիայի գործունեության երկարատև լինելու հնարավորությունը շատ փոքր է:

Արևմուտքը նախընտրում է, որ Էրդողանը հեռանա ժողովրդավարական ճանապարհով: Վերջերս շրջանառվող հինգերորդ կուսակցության մասին խոսակցությունները սրա դրսևորումներից մեկն են, քանի որ նշված կուսակցությունը կհիմնադրվի AKP-ից դուրս եկած մի խմբի կողմից:

Եթե կոալիցիա չստեղծվի, և Էրդողանը ժողովրդավարական ճանապարհով չհեռանա, կմնա միայն Եգիպտոսի Ալ-Սիսիի տարբերակը:

Թուրքիան կրկին շարժվում է դեպի նոր մղձավանջ:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: