Ադրբեջանի ընտրություններին դրական արձագանքներ տվողներն ինչ-որ իմաստով պատասխանատու են քաղբանտարկյալների ճակատագրերի համար
Տասնյակ քաղբանտարկյալների առկայության, ԶԼՄ և քաղհասարակության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումների, հիմնական ընդդիմադիր ուժերի բոյկոտի պայմաններում նոյեմբերի 1-ին կայացան Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները: Ինչպես հայտնի է՝ պաշտոնական տվյալներով դրանց մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 55.7%-ը, ում «ընտրության» արդյունքում Միլի Մեջլիսի 125 տեղից 70-ը կզբաղեցնեն Ալիևի գլխավորած «Ենի Ազերբաջան» կուսակցության անդամները: Խորհրդարանական 43 մանդատ կշնորհվի «անկախ» պատգամավորների, մյուս 12 տեղերը բաշխվել են ընդդիմադիր 10 կուսակցության ներկայացուցիչների միջև: Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանում ընտրությունները տեղի են ունենում միայն մեծամասնական ընտրակարգով:
Ադրբեջանական լրատվամիջոցները հավաստում են, թե միջազգային որոշ դիտորդներ ընտրություններն անվանել են «թափանցիկ և ընդհանուր առմամբ համաշխարհային չափանիշներին համապատասխան»: Վերջիններիս թվում է մասնավորապես ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, իսպանացի պատգամավոր Հորդի Շուկլան:
Մինչդեռ ադրբեջանական ընդդիմության և իրավապաշտպանների գնահատականները արմատապես այլ են: Օրինակ՝ «Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտ» և «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» ուժերը սեփական մոնիթորինգն են իրականացրել, որի արդյունքում հավաստում են, թե ընտրողների մասնակցությունը քվեարկությանը չի գերազանցել 25 տոկոսը: «Դեռևս մինչև քվեարկությունն էր ակնհայտ, որ դրանք չեն լինելու ազատ և արդար: Ռեպրեսիվ մթնոլորտը պահպանվում էր նաև քարոզարշավի ընթացքում: Ընտրական հանձնաժողովներն իշխանությունների վերահսկողության ներքո են»,-նշվում է Ազգային խորհրդի հայտարարությունում, որը հրաժարվել էր մասնակցել ընտրություններին:
Ընտրություններին մասնակցությունից հրաժարվել էին նաև ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը, NIDA շարժումը և այլ ուժեր: Դրանով հանդերձ ընդդիմության ներկայացուցիչները գիտակցում են սակայն, որ բոյկոտը չի կարող սթափեցնող ազդակ հանդիսանալ իշխանությունների համար: «Բոյկոտի մարտավարությունը կարող էր ընդունելի լինել մինչև 2005թ., երբ իշխանությունները դեռևս «ժողովրդավարությանը փափուկ անցման» իմիտացիայի էին գնում: Մինչդեռ այժմ կառավարող վերնախավը, հենվելով փողի ռեսուրսի վրա, հնարավոր է համարում գործել առանց ժողովրդի և միջազգային հանրության աջակցության` լիովին անտեսելով ընտրությունների համար արդարացի պայմաններ ապահովելու կոչերը»,- դեռևս օգոստոսին հայտարարել էր «Մուսավաթի» առաջնորդ Արիֆ Գաջիլին:
Հիշեցնենք, որ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելուց հրաժարվել էր նաև ԵԱՀԿ ԺՄԻԳ-ը, քանի որ Ադրբեջանը թույլ չէր տվել կառույցին ներկայանալ անհրաժեշտ թվով դիտորդներով:
Ընտրությունների կապակցությամբ ստեղծված իրավիճակի շուրջ մտահոգություն է հայտնել նաև ԱՄՆ Պետդեպը:
«Մենք ցավում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը թույլ չի տվել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին (ODIHR) անհրաժեշտ քանակությամբ դիտորդներ ուղարկել, ինչի արդյունքում կառույցը չի կարողացել հետևել ընտրություններին։ Առանց դրա մենք չենք կարող ասել` հասե՞լ է Ադրբեջանն առաջընթացի նախորդ խորհրդատվությունների հիման վրա ընտրություններ անցկացնելու առումով: Այդ խորհրդատվություններում նշվել էին քաղաքացիական հիմնարար ազատությունների սահմանափակումները և խնդիրները լուծելու ուղիները»,- հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն:
Ակնհայտորեն այս բոլոր արձագանքները հարցականի տակ են դնում Ադրբեջանում անցկացված ընտրությությունների լիգիտիմությունը: Սակայն արդյո՞ք այդ փաստը կհանգեցնի որոշակի հետևանքների՝ առնվազն քաղաքակարթ երկրների կողմից պաշտոնական Բաքվի գործելաոճի պատշաճ քննադատության, դրա հիման վրա որոշակի սահմանափակումների: Համենայն դեպս մինչև այժմ միջազգային հանրության կամ գոնե նրա առաջադեմ` արևմտյան հատվածի տրամադրություններում նման մտադրության ակնարկներ տեսանելի չեն:
Այս ամենի ֆոնին զավեշտալի և բազմանշանակ է հնչում ադրբեջանական ընտրությունների ներկայացումը Euronews հեռուստաընկերության ռուսական ծառայությամբ. «..Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել են ընտրությունները, թեև նրանց մասնակցությունը հազիվ թե փոխեր քվեարկության արդյունքները»:
Ինչպես ասում են՝ այս ամենը կլիներ զավեշտալի, եթե չլիներ այդքան տխուր: Ամեն դեպքում հնարավոր չէ անտեսել այն փաստը, որ ադրբեջանական խորհրդարանական ընտրություններին դրական գնահատականներ տվողները ու դրանով իսկ բռնաճնշումների միջոցով կորզված արդյունքները լեգիտիմացնողները մեղքի րենց բաժինն ունեն Ադրբեջանում տասնյակ քաղբանտարկյալների ճակատագրի, ինչպես նաև ալիևյան վարչակարգի կողմից կիրառվող այլ ճնշումների համար:
այլ նյութեր այս թեմայով
- Խոշորացույց․ Բաքվի՝ ժողովրդավար ու խաղաղասեր լինելու իմիտացիան «Խոշորացույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, վերջին...
- Բաքվում բողոքի համր ցույց է Ձերբակալվել է երկու ակտիվիստ։
- «Բումերանգի էֆեկտը սպառնում է հարվածել ռեժիմին». Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս...
- 2018-ին Ադրբեջանում անակնկալների պակաս չզգացվեց Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաշերտ են` դրանք շահավետ տնտեսական և դժվար քաղաքական հարաբերություններ...
- Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ