Նոր իրողություններ հայ-վրացական հարաբերություններում
Հոկտեմբերի վերջին ՀՀ նախագահի երկօրյա այցը Վրաստան վերահաստատեց այն պնդումը, թե հայ-վրացական հարաբերությունները նոր փուլ են մտել: Այդ մասին են վկայում ինչպես երկկողմ հանդիպումների օրակարգը, այնպես էլ բարձր մակարդակի փոխայցելությունների հաճախակիությունը: Կարելի է պնդել, որ Երևանը և Թբիլիսին ամենատարբեր ոլորտներում փնտրում են ընդհանուր շահեր, որոնք կարող են հարաբերությունների` հռչակված բարիդրացիական բնույթը լիարժեք արտահայտել երկկողմ գործընկերությունում: Ընդհանուր շահերի առանձնացման օրինակներից է այն, որ թե՛ Վրաստանը, թե՛ Հայաստանը բարձր մակարդակով հայտարարել են, որ երկու երկրների ինտեգրացիոն տարբեր վեկտորները չեն կարող խոչընդոտել երկկողմ հարաբերություններին, ավելին՝ դրանք նոր հնարավորություններ են ստեղծում փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման տեսանկյունից:
Եթե փորձենք ներկայացնել հայ-վրացական օրակարգը՝ հիմնվելով երկկողմ հանդիպումների քննարկումների վրա, ապա այն ընդհանուր առմամբ կունենա հետևյալ տեսքը՝ տրանսպորտային, էներգետիկ, կրթամշակութային փոխգործակցություն, ինչպես նաև Վրաստանի հայկական համայնք և Հարավային Կովկասի անվտանգության ապահովման խնդիրներ: Հատկանշական է, ընդհանրական օրակարգը բավական զգայուն է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների նկատմամբ:
Նախագահի այցի հետ կապված` ցանկալի է առանձնացնել հատկապես Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հանդիպումը, ով իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարն է և բավական լուրջ ազդեցություն ունի նախարարների կաբինետի վրա: Չենք կարող բացառել, որ հանդիպման արդյունքում վերոնշյալ ազդեցությունը լրացուցիչ խթան հաղորդի հայ-վրացական գործընկերության սերտացմանը: Ասվածի համար հիմք է ծառայում հենց Իվանիշվիլիի օրոք Վրաստանի համեմատաբար հավասարակշռված տարածաշրջանային քաղաքականությունը, որն էականորեն տարբերվում էր Սահակաշվիլիի վարչակարգի՝ շատ հարցերում հակահայկական բնույթ կրող քաղաքականությունից:
Իվանիշվիլիի հավասարակշռված քաղաքականության դրսևորման օրինակներից էր հայ-վրացական հարաբերություններում բավական զգայուն թեմա հանդիսացող վիճելի մշակութային ժառանգության խնդիրը: Այս հարցում առավել կառուցողական դիրքորոշում որդեգրելուց բացի` Իվանիշվիլին անգամ իր ֆինանսական ներդրումն է ունեցել Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքներում, որի վերաօծման արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահը: Տվյալ նախագիծն ինքնին աննախադեպ էր, և վստահաբար կարող ենք պնդել, որ այն հայկական և վրացական կողմերի արդյունավետ համագործակցության բավական լավ օրինակ է, որը կարող է դառնալ նախադեպային:
Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ կարծես թե ուրվագծվում է հայ-վրացական շահերի հատման մեկ այլ ոլորտ: Խոսքը վերաբերում է Վրաստանի գազի ներկրման աղբյուրների դիվերսիֆիկացմանը, որի համար, որպես հնարավոր տարբերակ` դիտարկվում է ռուսական «Գազպրոմ» ընկերությունից գազի ներկրումը: Վրաստանի` գազի աղբյուրների դիվերսիֆիկացիայի որոշումը, ինչը կսահմանափակի Ադրբեջանի մենաշնորհային դիրքերն այս ոլորտում և հետևաբար նաև ազդեցությունը պաշտոնական Թբիլիսիի վրա, բնականաբար բխում է նաև Հայաստանի շահերից: Ավելին, խնդրի հետ կապված, Հայաստանի շահագրգռվածությունն առավել մեծ է, քանզի Վրաստանը նաև դիտարկում է Հայաստանի տարածքով իրանական գազի ներմուծման հեռանկարը: Տարածաշրջանային նշանակության նման նախագծի կյանքի կոչումը մի կողմից կմեծացնի ՀՀ տրանզիտային դերը տարածաշրջանային մակարդակով, մյուս կողմից հավասարակշռող գործոն կծառայի Հայաստան-Վրաստան հարաբերություններում` դառնալով նաև դրանց զարգացման նոր խթան:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը և Հայաստանի շահագրգռվածությունը` չենք կարող բացառել, որ Վրաստանի էներգետիկ դիվերսիֆիկացման մակարդակի բարձրացման խնդիրը եղել է ՀՀ նախագահի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի երկկողմ հանդիպման օրակարգի առանցքային կետերից մեկը: Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ նախագահի այցից ընդամենը 2 օր անց ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը և Վրաստանի փոխվարչապետ ու էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Թբիլիսիում քննարկել են հայ-վրացական էներգետիկ համագործակցության հեռանկարները, այդ թվում իրանական գազը Հայաստանով Վրաստան հասցնելու հնարավորությունը:
Այսպիսով` առկա գործընթացները փաստում են, որ Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում կենացային բարեկամությունից անցում է կատարվում պրակտիկ գործընկերության, որը պետք է իրացնի երկկողմ հարաբերությունների ամբողջ պոտենցիալը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ