ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերկելին ճնշում են միգրանտների հանդեպ փափուկ քաղաքականության համար

Horst Seehofer and Angela Merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է Գերմանիայի և Ավստրիայի սահմանը փակելու առաջարկը, քանի որ, ըստ նրա, նման քայլը կարող է հանգեցնել Եվրոպայում ռազմական սցենարի զարգացման, ինչը  աղետի կվերածվի Եվրոպական միության յուրաքանչյուր անդամ – պետության համար:

Անգելա Մերկելը զգուշացրել է զինված հակամարտության վտանգի մասին այն պարագայում̦ եթե Գերմանիան փակի սահմանն Ավստրիայի հետ՝ փախստականների հոսքը դեպի երկիր դադարեցնելու նպատակով̦ - հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն:

Կանցլերը նշել է, որ թեև ինքը չի ուզում հոռետեսություն դրսևորել, ներկայիս լարված մթնոլորտը, հավանաբար, կհանգեցնի զինված բախումների̦ Իսկ Եվրոպայում ոչ ոք նման բան չի ուզում:

Ըստ Մերկելի՝ Հունգարիայի սահմանային արգելքը հանգեցրել է այն բանին, որ ժողովուրդը սկսել է գաղթի ուղիներ փնտրել Խորվաթիայի, Սլովենիայի կամ Ռումինիայի միջոցով: Եվ եթե ավստրո-գերմանական սահմանին էլ պատնեշի շինարարություն սկսվի, ապա փախստականները միևնույն է կփորձեն Գերմանիա հասնել այլ երկրների միջոցով, ինչը կհանգեցնի ճգնաժամի հետագա սրմանն ու խորացմանը, այլ ոչ թե դրա լուծմանը:

Սակայն Անգելա Մերկելի նման հայտարարությունները կոշտ քննադատության են արժանացել Գերմանիայի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

Մասնավորապես, հարավային Բավարիա մարզի ղեկավար Հորսթ Սիհոֆերը, ով Ավստրիայից ժամանող փախստականների ամենամեծ հոսքերն է ընդունում, քննադատել է Մերկելի գրկաբաց և խրախուսական այդ մոտեցումը՝ պահանջելով դաշնային կառավարության կողմից կոնկրետ ու թիրախային որևէ ծրագիր հարցի լուծման համար:

Սակայն Մերկելի վրա մեծ ճնշում են գործադրում նաև իր իսկ կուսակցության ներսում: Քրիստոնյա-դեմոկրատական խմբակցության պատգամավոր Քրիստիան Սթեթենն̦ օրինակ̦ մի խնդրագիր է պատրաստել̦ որը հորդորում է կանցլերին սահմանափակել փախստականների թույլատրելի թիվը Գերմանիայում, գրում է The Independent-ը:

Իսկ ահա սոցհարցումների համաձայն՝  Մերկելի պահպանողական կուսակցության ժողովրդականությունը նվազել է վերջին շաբաթների ընթացքում՝  հասնելով ընդամենը 36%-ի, որն ամենացածր ցուցանիշն է վերջին երեք տարվա ընթացքում: Հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ երկրի աջաթևյան հակամիգրացիոն կուսակցություններից մեկն այս օրերին հսկայական պահանջարկ է սկսել վայելել գերմանական ժողովրդի շրջանում:

Այսպիսով, հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները̦ որոնց առջև Գերմանիան կանգնած է այսօր, երկրի գլխավոր կուսակցությունների միջև ծագած̦ և առավել ևս ներկուսակցական տարաձայնությունները սպառնում են դաշնային կառավարության կայունությանն ու միասնականությանը:

Իսկ դա իր հերթին բնականաբար ազդում է Եմ-ի վրա՝ հաշվի առնելով այն փաստը, որ Գերմանիան, փաստորեն, հանդիսանում է Եվրոպական միության շարժիչ ուժը̦ դրա ընդհանուր քաղաքականության և հիմնական ռազմավարությունների մշակողն ու առաջ տանողը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: