ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Զվարթնոց»-ում Լեհաստանի քաղաքացու մոտ 4 մլն դոլարի կոկաին է հայտնաբերվել

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները երեկ՝նոյեմբերի 13-ին, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորներից մեկի մոտ 13 կիլոգրամ կոկաին են հայտնաբերել:

«Նոյեմբերի 12-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կրկնակի զննության են ենթարկել նույն օրը Սան Պաուլո-Դուբայ-Երևան տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած և մաքսային սահմանի կանաչ ուղին հատած Լեհաստանի քաղաքացի, 1980թ. ծնվ. Ռաֆալ Զելբերտին, որը փորձել է մաքսանենգ ճանապարհով, իրացման նպատակով ՀՀ տեղափոխել առանձնապես խոշոր չափի թմրանյութ:Վերջինիս ճամպրուկում հայտնաբերվել և առգրավվել է սպիտակ գույնի փոշենման զանգվածով 13 պոլիէթիլենային փաթեթ: », - ասված է ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Փորձաքննությամբ պարզվել է, որ առգրավված փոշենման զանգվածը հանդիսանում է «կոկաին» տեսակի թմրամիջոց՝ 13 կիլոգրամ մաքուր քաշով, որի շուկայական արժեքը գերազանցում է 4 մլն ԱՄՆ դոլարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    20°   
    17.05.2024
    21°   
    18.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: