Եվրոպայի Կանաչների կուսակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ձայների գերակշռող մեծամասնությամբ Եվրոպայի Կանաչների կուսակցությունը նոյեմբերի 15-ին՝ կիրակի օրը, Լիոնում կայացած 23-րդ համաժողովին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև, համաձայն որի` Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է իրագործել հայ ժողովրդի հանդեպ:
Բանաձևը կոչ է անում Թուրքիային` ճանաչել Հայոց ցեղասպանությունը և աշխատել Հայաստանի և հայ ժողովրդի հետ հաշտեցում հաստատելու ուղղությամբ:
Այս նախաձեռնությամբ Եվրոպայի Կանաչների կուսակցությունը կոչ է անում Հայոց ցեղասպանությունը դեռևս չճանաչած բոլոր երկրներին` հրապարակայնորեն ճանաչել այն: Կուսակցությունն ընդգծում է, որ այս քայլը դրական կանդրադառնա Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վրա և կնպաստի մարդկության հանդեպ հետագա հանցագործությունների կանխմանը:
Եվրոպայի Կանաչների կուսակցությունը համաեվրոպական քաղաքական կուսակցություն է, որը միավորում է շուրջ 45 Կանաչների կուսակցություն Եվրոպայում, և ներկայացված է արևելյան Եվրոպայի գործընկերության երկրներում: Եվրոպական խորհրդարանում կուսակցության անդամները զբաղեցնում են 50 տեղ Կանաչների՝ Եվրոպական Ազատ դաշինք խորհրդարանական խմբակցության շարքերում:
Եվրոպայի Կանաչների կուսակցությունը սգում է հայկական մշակութային ունեցվածքի կորուստը, կոչ է անում Թուրքիայի կառավարությանը հարգել հայկական մշակութային ժառանգությունը և ձեռնարկել խիստ միջոցներ այն պաշտպանելու համար: Բանաձևը պահանջում է թուրքական կառավարությանը վերագնահատել պատմական և մշակութային նյութերը, բաց անել արխիվները պատմաբանների, հետազոտողների և գիտնականների առջև՝ փորձելով հաշտվել անցյալի հետ: Սրա տրամաբանական շարունակությունը կլինի վերացնել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որը սահմանափակում է Ցեղասպանության վերաբերյալ քաղաքական և հանրային քննարկումները:
Բանաձևը ընդգծում է, որ բոլորն ունեն սեփական պատմության ճանաչման և մշակույթի հանդեպ հարգանքի իրավունք: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Եվրոպայի Կանաչների կուսակցությունը հարգանքի տուրք է մատուցում զոհերի հիշատակին որպես քայլ դեպի հաշտեցում և պատմական փոխհատուցում:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԽ-ում Կանաչների/ ԵԱԴ խմբակցության փոխնախագահ, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության Խորհրդատվական խմբի անդամ Միշել Ռիվազին մեկնաբանում է. «Ինչպես հիշեցնում են Փարիզում կատարված ողբերգական դեպքերը, աշխարհը կանգնած է խնդրի առջև՝ ինչպես երբեք: Շատ տարիներ ատելության խոսքը բավարար չափով չի դատապարտվել և նպաստել է ծայրահեղականներին տարածելու իրենց քարոզչությունը և բարձրացնելու բռնության մակարդակը: Մենք չենք կարող այսպես շարունակել, այլ պետք է հակադարձենք այս արատավոր գալարին՝ առավել բաց ժողովրդավարությամբ, ինչպես նաև ստեղծված իրավիճակին հանգեցնող սխալներն ու հանցագործությունները ճանաչող պատրաստակամությամբ: Հայոց ցեղասպանության հարյուրամյակին Եվրոպայի Կանաչների կուսակցության ընդունած բանաձևի նպատակն է հիշեցնել յուրաքանաչյուր երկրի, որ այն իր մասնաբաժինն ունի ներդնելու՝ հանուն առավել խաղաղ աշխարհի: Սա է պատճառներից մեկը, թե ինչու Թուրքիան պետք է այժմ դադարեցնի իր ժխտողական քաղաքականությունը: Ժխտումը ատելության շարժիչի վառելիքն է, որը մեզ խանգարում է հասնել խաղաղության: Թուրքիան միայն կշահի՝ ի վերջո ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, և մուտք կգործի դեպի պատմություն: Առանց Հայոց ցեղասպանության ճանաչման խաղաղություն չի կարող հաստատվել»:
Քանի որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, եվրոպական մի շարք երկրներ, համաեվրոպական կառույցներ և քաղաքական կուսակցություններ խոստովանել կամ վերահաստատել են Հայոց ցեղասպանության իրենց ճանաչումը և պահանջել են որպեսզի Թուրքիան ևս ճանաչի այն:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ կայք՝ www.EuFoA.am ) կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանում է. «Ես ուրախ եմ տեսնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող եվրոպական քաղաքական ընտանիքների աճող թիվը: Եվրոպայի Կանաչների կուսակցության բանաձևը կարևոր է, մասնավորապես` քանի որ այն ոչ միայն հարգանքի տուրք է մատուցում 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերի հիշատակին, այլ նաև հստակ բացատրում է բանաձևի ընդունման կարևորությունը, եթե մենք ցանկանում ենք ապահովագրել ապագան և կանխել մարդկության հանդեպ հետագա ցեղասպանությունները»:
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 4,63 կմ/ժ