ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը խստացնում է անվտանգությունը

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը խստացրել է անվտանգության միջոցառումները, այսուհետ կզննվեն նաև ուղևորների կոշիկները:  

Ինչպես հայտնում է Tert.am-ը̦ չնայած «Զվարթնոցը» հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխան տեխնիկական միջոցներով̦ այնուամենայնիվ̦ Փարիզի ահաբեկչությունից հետո եվրոպական բոլոր երկրների նման հայտարարել է խստացված ռեժիմով սպասարկման մասին:

«Ավելի խստացված միջոցառումներ են նախատեսված և’ աշխատակիցների և ուղեբեռների զննության առումով: Ամեն ինչի նկատմամբ  օդանավակայանի անվտանգության ծառայությունն ավելի ուշադիր, ավելի աչալուրջ է լինելու»,- նշել է ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    11 C°
     
    22°   
    20.05.2024
    16°  14° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: