ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջիհադ. ու՞մ և ինչի՞ դեմ են պայքարում մուսուլմանները

Սովորաբար ջիհադը (արաբերենից թարգմանաբար նշանակում է ջանք, պայքար) նույնացվում է զինված պայքարի հետ, սակայն հասկացությունն ինքնին բավականին լայն է։ Ռազմական ջիհադի ընկալումը հիմնական հասկացություն է դարձել հիմնականում ոչ մուսուլմանների համար՝ ստանալով «սուրբ պատերազմ» անվանումը։ Սակայն զինված պայքարը ջիհադի ձևերից միայն մեկն է:

Իսլամում տարբերակվում է ջիհադի հետևյալ տեսակները.

1. Սրով Ջիհադ կամ զինված պայքար. երբ մուսուլմանների հավատը կամ հողը ենթարկվում է հարձակման, իսլամը նախատեսում է, որ հավատացիալները պետք է պատերազմեն՝ դրանց պաշտպանության համար: Սակայն մուսուլմանական օրենքները (Շարիաթ)  որոշակի սահմանափակումներ են սահմանում նման պատերազմ սկսելու համար: Այսպես, նման պատերազմ սկսելու համար առիթ կարող է դառնալ ինքնապաշտպանությունը, մուսուլմանների և նրանց հավատքի ազատության պաշտպանությունը, մուսուլմաններին հալածանքներից պաշտպանելը, այդ թվում՝ բռնապետի տապալման, խաղաղության պայմանագիրը խախտած թշնամուն պատժելու  կամ անարդարության դեմ պայքարելու համար:

Սրով Ջիհադի ժամանակ չի թույլատրվում սպանել խաղաղ բնակչությանը, վնասել կանանց, երեխաներին և ծերերին, նյութական վնասներ հասցնել: Պատերազամը չի համարվում ջիհադ, եթե դրա նպատակը այլ ժողովուրդների բռնի իսլամափոխելն է, գաղութացման նպատակով այլ ժողովուրդների նվաճումը, տնտեսական շահի համար այլ տարածքների նվաճումը կամ տիրակալի հզորության ցուցադրումը:

Հարկ է նշել, որ կանանց չի թույլատրվում մասնակցել անմիջապես ռազմական գործողություններին, քանի որ նրանք հանդիսանում են գայթակղության աղբյուր և չեն կարողանում լավ կռվել: Սակայն, եթե մուսուլմանական համայնքն այլընտրանք չունի, կանայք ևս կարող են մասնակցել ջիհադին:

2. Անհատական ջիհադը կամ Ջիհադ ալ աքբար. համարվում է ջիհադի ամենադժվար ձևը: Սրա ժամանակ մուսուլմանը պետք է պայքարի իր հոգևոր և սոցիալական այնպիսի արատների դեմ, ինչպիսիք են օրինակ ստախոսությունը, խաբեությունը, ագահությունը և այլն:

Ջիհադ է համարվում նաև գիտության տարածումը և Ալլահի գործերի համար գումարների հանգանակությունը: Վերջինս ընդունելի է համարվում եթե ինչ-որ պատճառներով մուսուլմանը չի կարող մասնակցել բուն ջիհադին:

Որոշ մուսուլման աստվածաբաններ ջիհադը համարում են իսլամի վեցերորդ հիմնասյունը՝ միաստվածության վկայության, աղոթքի, պահքի, ողորմության և ուխտագնացության հետ միասին: Նշենք, որ ջիհադին մասնակցող մուսուլմաններին անվանում են մոջահեդին, իսկ ջիհադի ժամանակ զոհվածներին՝ շահիդ (նահատակ), ովքեր մահվանից հետո հայտնվում են դրախտում:   

Ժամանակակից որոշ մուսուլման աստվածաբանները պնդում են, որ ջիհադի հիմնական նշանակությունը ներքին հոգևոր պայքարն է: Ճակատամարտից վերադառնալիս Մուհամեդ մարգարեն ասել է. «Մենք ավարտեցինք փոքր ջիհադը, ժամանակն է սկսել մեծը»: Մարգարեն իր հետևորդներին պարզաբանել է, որ արտաքին թշնամու դեմ պայքարը հանդիսանում է փոքր ջիհադ, իսկ ինքդ քո հետ պայքարը հանդիսանում է հիմնական ջիհադը: Սակայն որոշ աստվածաբաններ այս մեջբերումը արժանահավատ չեն համարում: Մուսուլմանական արմատական մտածող, «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գաղափարախոս Սայիդ Քութբը կարծում էր, որ ջիհադը իսլամի թշնամիների դեմ պայքարի ձև է:

Արդյունքում, այն, ինչ մեր օրերում անվանում են ջիհադ, իրենց ներկայացնում է միայն աշխարհի նկատմամբ ատելություն ծնող ագրեսիա, որը չի համապատասխանում Ջիհադի այն իմաստին, որը ներդրվել էր Մուհամեդ մարգարեի կողմից:

 

 



այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: