Ադրբեջանը փորձում է բարձրացնել իր հեղինակությունը միջազգային հանրության առջև
Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ակտիվացավ մի նոր գործընթաց: Խոսքը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնաթողություններին և տարբեր պաշտոնյաների ձերբակալություններին: Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի հրամանով աշխատանքից ազատվեց կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը: Չնայած նրան, որ աշխատանքից ազատման որևէ պատճառ չի նշվում, սակայն որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ հաղորդում են, որ Աբասովին, աշխատանքից ազատելուց մի քանի շաբաթ առաջ, կանչել էին գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ հարցաքննության:
Ըստ էության, սա Ադրբեջանի գործարարների գաղտնալսման գործի շարունակությունն է: Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովն ավելի վաղ նույնպես ազատվել էր պաշտոնից նախագահ Ալիևի հրամանով և գտնվում է տնային կալանքի տակ: Մահմուդովը, նրա մի շարք նախկին աշխատակիցներ, ինչպես նաև կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության նախկին աշխատակիցներ մեղադրվում են Ադրբեջանի խոշոր գործարարների խոսակցությունների գաղտնալսման, նրանց շանտաժի ենթարկելու և դրամաշորթության մեջ:
Իհարկե, առավել քան բնական պետք է լիներ նման հանցագործությունների պարագայում, որ այս պաշտոնյաների նկատմամբ (բացի աշխատանքից ազատումը) հարուցվեր նաև քրեական գործ: Ադրբեջանի դեպքում, սակայն, այդ տրամաբանությամբ շարժվելը կարող է շեղել իրականությունից: Փակ համակարգ ունեցող երկրում, որտեղ ամեն ինչ վերահսկվում է, կարելի է ասել, մեկ անձի կողմից, նման մեծամասշտաբ գործողությունները չէին կարող իրականացվել առանց այսպես կոչված «թույլտվության»:
Եթե դա այդպես է, ապա հարց է առաջանում. ինչու՞ սկսվեց բարձրաձայնվել այս մասին, իսկ նախագահն էլ հրամանագրեր ստորագրեց նախարարների պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այստեղ կարող են մի շարք պատճառներ լինել, սակայն ամենահավանականներից մեկն այն է, որ կառավարման համակարգի որոշ տարրեր դուրս են եկել վերահսկողությունից, իսկ նրանց քայլերը չեն բխել Ալիևի և նրա կլանի շահերից:
Իսկ այս ամենը «փաթեթավորված» ներկայացնելը միջազգային հանրությանը՝ որպես կոռուպցիայի և հանցագործության դեմ պայքար, փաստորեն, Ադրբեջանին հաջողվեց: Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են գրել այս գործում ուղղակի և անուղղակի ներգրավված անձանց աշխատանքից ազատելու և ձերբակալման մասին: Սրան զուգահեռ միջազգային հանրության առջև, որը վերջերս ակտիվորեն ոչ միայն սկսել էր քննադատել, այլ նաև որոշակի քայլեր ձեռնարկել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված, իր հեղինակությունը բարձրացնելու համար ադրբեջանական իշխանությունները ևս մեկ խորամանկ քայլի դիմեցին: Բաքվի վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել պատմաբան և մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստ, քաղբանտարկյալ Արիֆ Յունուսին՝ երկրից չբացակայելու պայմանով: Նման քայլը իր բարձր գնահատականին արժանացավ միջազգային հանրության, հատկապես ԵՄ կողմից: Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը սա անվանեց «մարդասիրական արարք»: Գուցե Ադրբեջանի իշխանություններն ի վերջո հասկացա՞ն, որ մեկուսացման քաղաքականությունը իրենց շահերից չի բխում…
այլ նյութեր այս թեմայով
- Խոշորացույց․ Բաքվի՝ ժողովրդավար ու խաղաղասեր լինելու իմիտացիան «Խոշորացույց» հաղորդման շրջանակներում անդրադարձել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, վերջին...
- Բաքվում բողոքի համր ցույց է Ձերբակալվել է երկու ակտիվիստ։
- «Բումերանգի էֆեկտը սպառնում է հարվածել ռեժիմին». Ադրբեջանում ակտիվանում է ընդդիմությունը Հունվարի 19-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բազմահազարանոց ցույց է կազմակերպվել՝ Մեհման Հուսեյնովին ու մյուս...
- 2018-ին Ադրբեջանում անակնկալների պակաս չզգացվեց Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաշերտ են` դրանք շահավետ տնտեսական և դժվար քաղաքական հարաբերություններ...
- Ադրբեջանում արգելափակվել է az24saat.org կայքը Ադրբեջանում խոսքի ազատությունն ու մամուլը գտնվում են ճնշումների տակ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ